մարզիչ
Ես անհանգստացած եմ այս խաղով. Մարոկկոյի մարզիչ
Մարոկկոյի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին կիսվել է ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար Խորվաթիայի հետ խաղի սպասելիքներով։ «Սուտ խոսելը հիմարություն կլինի. ես անհանգստացած եմ այս խաղով: Կարծում եմ, որ մեր և մրցակիցների համար դժվար կլինի խաղալ, քանի որ երկու թիմերն էլ կհանդիպեն պարտված կիսաեզրափակիչներից հետո։ Ես ինձ հիմար եմ զգում, քանի որ խաղում ենք բրոնզե մեդալի համար»,-…
Ես աշխարհի լավագույն մարզիչն եմ․ Էնրիկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իրեն անվանել է աշխարհի լավագույն մարզիչ։ «Ինչպե՞ս կարող եմ կասկածել ինքս իմ ուժերին: Ես աշխարհի լավագույն մարզիչն եմ։ Եթե ես պետք է ինչ-որ բան համոզեմ իմ խաղացողներին, ապա պետք է հավատամ նաև ինքս ինձ: Ինձնից լավ մարզիչ չկա։ Ես գիտեմ, որ դա այդպես չէ, բայց ես հավատում եմ դրան:…
Ինտեր Մայամիի մարզիչը խոսել է Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին
«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Քրիս Հենդերսոնը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին։ «Ես սպասում էի, որ վաղ թե ուշ խոսելու են Լիոնելի մասին։ Հիանալի է, որ մեր ակումբն ասոցացվում է նման մեծ խաղացողների հետ: Սակայն ես չեմ խոսի մի խաղացողի մասին, որը մեր թիմի անդամ չէ»,- մարզչի խոսքն է մեջբերել Metro-ն։ 35-ամյա…
Բենիտեսը ցանկանում է աշխատել Էլիտայում
Ռաֆայել Բենիտեսը խոսել է իր աշխատանքի հետ կապված իրավիճակի մասին. առայժմ մարզիչը չի շտապում վերադառնալ ակտիվ աշխատանքի, բայց բաց է նոր առաջարկների համար։ Բենիտեսը նշել է, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի, եթե նրան կանչեն թոփ-ակումբ։ «Վերջին ամիսներին մի քանի առաջարկ եմ ստացել։ Ոմանք հետաքրքիր էին, բայց հիմա լավագույն ժամանակը չէ դրանք ընդունելու համար: Ցանկանում եմ…
Բարսելոնան դեռ չի վճարել Սետյենի ամբողջ աշխատավարձը
«Վիլյառեալի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոստովանել է, որ «Բարսելոնան» դեռ չի վճարել իրեն ամբողջ աշխատավարձը։ «Դրա վրա մեծ ազդեցություն ունեցավ ֆինանսական ճգնաժամը։ Ես սա ասում եմ, քանի որ նրանք դեռ ամբողջությամբ չեն վճարել ինձ աշխատավարձը: Միևնույն ժամանակ, ես չեմ պատրաստվում շտապեցնել ակումբին, պատրաստ եմ նրանց տալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ամեն ինչ լավ…
Բոնուչին հնարավոր է ԱՊԼ տեղափոխվի
«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Italia-ն։ Ըստ աղբյուրի՝ 35-ամյա իտալացին կարող է տեղափոխվել «Տոտենհեմ» այն բանից հետո, երբ թուրինյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն է «Յուվենտուսի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Սիմեոնեին մտադիր չեն հեռացնել Ատլետիկոյից
Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին մտադիր չեն հեռացնել իսպանական ակումբից, հայտնում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ, մարզիչը վայելում է ղեկավարության վստահությունը: Նրա հրաժարականը հիմա առհասարակ չի քննարկվում: Ընդ որում, ղեկավարությունը գոհ չէ ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած արդյունքներից: Ակումբում մտադիր են ժամանակ և հնարավորություն տալ Սիմեոնեին, որպեսզի մինչև մրցաշրջանի ավարտը նա կարողանա շտկել իրավիճակը: «Ատլետիկոն» չի նախատեսում…
Պաշտոնական․ Ռանգնիկը՝ Ավստրիայի գլխավոր մարզիչ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը այս մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Ավստրիայի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում են ՄՅՈւ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Ռանգնիկը 2 տարով է պայմանագիր կնքել հավաքականի հետ, որը կարող է երկարաձգվել։ Ռանգնիկին ՄՅՈւ-ում կփոխարինի Տեն Հագը։
ՄՅՈւ-ի մարզիչ Տեն Հագին կտրամադրի 120 միլիոն՝ տրանսֆերների համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ամառվանից կգլխավորի Էիկ տեն Հագը, ում հետ ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Տեն Հագին կտրվի 120 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։ Նշենք, որ մասնագետն այժմ գտնվում է «Այաքսում»։ Նա գլխավորում է հոլանդական ակումբը 2017 թվականից։















