մարզպետարան
Շիրակի մարզի ՊՈԱԿ-ների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ
Այս հատկացումները նպատակ ունեն մարզի կրթամշակութային բնագավառի աշխատակիցների շրջանում համակրանք առաջացնել դեպի մարզպետը եւ գործող իշխանությունները՝ նրանց ցածր վարկանիշի պայմաններում:
Նոյեմբերին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ նոյեմբեր ամսին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 134 տղա, 132 աղջիկ։ Ծնունդներից 4-ը զույգ են եղել։ Նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 1-4-ը մարզի բուժհաստատություններում ծնվել է 39 երեխա՝ 19 տղա, 20 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ են եղել։
Շիրակի մարզում անցած շաբաթ լույս աշխարհ է եկել 61 երեխա
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նոյեմբերի 1-6-ը ծնվել է 61 երեխա։ Լույս աշխարհ է եկել 29 տղա, 32 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ են եղել։
Շիրակի մարզում ծնվել է 55 երեխա
Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հուլիսի 18-24-ը, ծնվել է 55 երեխա։ Լույս աշխարհ են եկել 31 տղա, 24 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։
Շիրակում մեկ շաբաթում գրանցվել է 39 ծնունդ
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մայիսի 23-29-ը գրանցվել է 39 ծնունդ՝ 22 տղա, 17 աղջիկ։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետարանը:
Սանոսյանը Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նոր մարզպետին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Շիրակի մարզպետն այցելել է Գյումրու մի շարք դպրոցներ Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ «Նախարարը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Սանոսյանը նշել է, որ…
Կառավարությունը 357 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետբյուջեից մարզպետարաններին տրամադրել 357 միլիոն 458 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Գումարը հատկացվում է 15 համայնքներում 15 սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար։
Խորոնք համայնքում վերանորոգվել է 143.4 մ երկարությամբ ճանապարհահատված
Օգոստոսի 26-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ Խորոնք համայնքում 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն 3 ծրագրերից մեկով նախատեսված Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ. Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Նշվում է, որ ծրագրի շրջանակում վերանորոգվել է 143.4 մ երկարությամբ ճանապարհահատված, որը վերջին անգամ ասֆալտապատվել է 1970-ական թվականին: Պետք է…
Տավուշից բնակչության տարհանում նախատեսված չէ․ մարզպետարանի պարզաբանումը
Տավուշի մարզի սահմանագոտու բնակչության տարհանման վերաբեյալ մամուլում տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։ Նշվում է, որ ընդամենը փոփոխություն է կատարվել տարհաման պլանի նոր խմբագրության մեջ՝ պաշտոնատար անձանց անունները պաշտոնների անվանումներով փոխարինելու տեսքով, իսկ այլ փոփոխություններ չեն կատարվել։ Նշվում է նաև, որ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը գործում է 2011…
Ծովագյուղում բարելավվում է խմելու ջրի մատակարարման համակարգը
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից հայտնում են, որ մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բարելավվելու է խմելու ջրի մատակարարման համակարգը։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 72 միլիոն 667 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 50 միլիոն 867 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 21 միլիոն 800 հազար դրամը՝…
Գյումրիում կառուցվում է բազմաբնակարան 2 շենք և մանկապարտեզ
Հուլիսի 28-ին Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ Գյումրի է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ Հայկակ Արշամյանը եղել է Գյումրու «Մուշ 2» թաղամասում կառուցվող շենքերի շինհրապարակում, տեղում հետևել շինաշխատանքների ընթացքին: Նշվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կառուցում է բազմաբնակարան 2 շենք և…
Կոտայքում 6,9 մլրդ դրամով 89 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն կան մարզի շուրջ 30 համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 89 հաստատված սուբվենցիոն ծրագրեր՝ ընդհանուր 6,9 միլիարդ դրամ արժեքով: Բարեկարգվում է Արմավիր քաղաքի մշակույթի տան մոտակա այգին Սիսում 10 միլիոնով հիմնանորոգվել է Նիզամի փողոցը «Պետական աջակցությամբ մեր համայնքներում Կկառուցվեն, կվերակառուցվեն,…
Արալեզում մի քանի փողոցներ են հիմնանորոգվում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հիմնանորոգվում են Արալեզ համայնքի Պարույր Սևակ, Շահումյան և Շիրազ փողոցները, ընդհանուր շուրջ 590 մետր երկարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արարատի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Սա տեղի է ունենում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Նշվում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն 28 միլիոն 800 հազար դրամ է։ Դրա 30…
Սիսում 10 միլիոնով հիմնանորոգվել է Նիզամի փողոցը
Սիս համայնքի բնակիչների համար երկար տարիներ երազանք եղած՝ Նիզամի փողոցի հիմնանորոգումը իրականացվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արարատի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ հիմնանորոգվել է 324 մետր։ Այն արվել է սուբվենցիոն ծրագրով ու անհրաժեշտ գումարի (10 միլիոն 200 հազար դրամ) 30 տոկոսը հատկացրել է Կառավարությունը, իսկ մնացած 70 տոկոսն արդեն տրամադրել է համայնքը։
Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են
Հուլիսի 22-ին Տավուշի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են: «Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են: Աշխատանքները մեկնարկել էին դեռևս նախորդ տարի և դադարեցվել էին 44-օրյա պատերազմի պատճառով: Պեղումներն իրականցնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը և Հարություն Բադալյանը: Աշխատանքներում ներգրավված են…














