մարզ
ՀՀ կառավարությունը գրառում է կատարել Facebook-ում: Կառավարությունը հայտնում է, որ բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: «Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ: Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային…
Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալներից Արշակ Արշակյանի փաստաբան Արթուր Պողոսյանը հայտնում է, որ ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալներ, արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը 2 ամսով կալանավորվել են: Նշենք, որ գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը սպիրտ էր գնել արմավիրցի Արշակ Արշակյանից, վերջինս էլ սպիրտը ձեռք էր բերել արարատցի Ավետիք Վարդանյանից: Գործով դեռ չի պարզվել, թե սպիրտը Վարդանյանը ումից…
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական ընկերության գործակալի կողմից պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը աշխատելով ապահովագրական ընկերությունում որպես գործակալ, 2020թ. մայիսին 42-ամյա մշտական հաճախորդից տեղեկանալով, որ վերջինիս «Մերսեդես բենս» ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել…
Այսօր` սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած կառավարության նիստում, որոշում կայացվեց ՀՀ 202-ի պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաև շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները և պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ նրանց ծառայությունների բարելավման նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շտապ օգնության ծառայությունը այն օպերատիվ…
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ…
Բժիշկ Միքայել Գաբրիելյանը հայտնում է, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը մկնդեղ է օգտագործել, նա գտնվում է հիվանդանոցում։ «Հիվանդի կյանքին այս պահին էլ վտանգ է սպառնում, գիտակցությունը տեղն է, մեր հարցերին պատասխանում է»,- ասաց բժիշկը։ Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:
ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը տեղեկատվություն է հայտնում «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մասին: Տուժածները տեղափոխվել են Երևան «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 29-ին, ժամը 16:40-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղում՝ «Սրդի սար» կոչվող հատվածում, Գրետա Գ․-ն (ծնված 1960 թ.) վնասել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են (մոտ 2…
ՀՀ դատախազությունից տեղեկանում ենք, որ Գեղարքունիքի մարզում շուրջ 16%-ով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի, 24.5%-ով՝ դատարանում ավարտված գործերի քանակը: «Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեական հետապնդման մարմինների քրեաիրավական պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Ըստ այդմ՝ մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անդրեյ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-18-ը…
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկը դուրս կգրվի հիվանդանոցից: «Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին…
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Շիրակի մարզում օգոստոսի 23-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի, նրանցից 106-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, և նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից: Մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38…
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ- մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ Տավուշի մարզում 58-ամյա պապի կողմից փայտով ծեծի ենթարկված թոռներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսի` 4-ամյա տղայի մոտ դրական դինամիկա կա: Նշենք, որ 6-ամյա երեխան, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարքին։
Այսօր՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ձկնորսների կողմից Սևան-Երևան մայրուղին երկկողմանի փակելուն ասաց, որ բոլորս գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտը կարգավորելիս կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ Երկու օր է՝ ինչ կարգը գործում է և մեր քաղաքացիները որոշակի խնդիրներ են տեսել, դրա համար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Մարզպետը հայտնեց,…
«Ցավում եմ որ հայ զինվորի հաղթական գործողությունները փառաբանելու փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այս կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով»։ Այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած հարցադրմանը, թե հատկապես որ սխրագործության համար են նման բարձր շքանշաններ հատկացվում։ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ Հանրապետության Նախագահին միջնորդել…