մարկ ռուտե
ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամայականը․ Մարկ Ռուտեի կոչը պաշտպանական պատրաստության և միասնության մասին
Վերջերս Ռամշտայնի ռազմաբազայում տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն հստակեցրեց դաշինքի ռազմավարական առաջնահերթությունները։ Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է էապես ավելացնեն պաշտպանական ծախսերը, հատկապես Գերմանիան, որպեսզի Եվրոպան պատրաստ լինի աճող սպառնալիքներին։ Հարցազրույցը վկայում է ՆԱՏՕ-ի կեցվածքի փոփոխության մասին՝ կոչ անելով անդամ երկրներին որդեգրել «պատերազմի պատրաստության» մտածելակերպ՝ ապագա հակամարտությունները կանխելու նպատակով։ Ռուտեի հայտարարությունները…
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա: Նիդերլանդների…
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Հայաստանի և…