Մարմնամարզիկ

  • Օլիմպիական խաղեր․ Արթուր Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը ցույց տվեց նժույգթափերում

    Օլիմպիական խաղեր․ Արթուր Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը ցույց տվեց նժույգթափերում

    Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը շարունակում է իր ելույթները Օլիմպիական խաղերում։ Հենացատկից հետո Դավթյանը հանդես եկավ նժույգթափերի որակավորման փուլում։ Այստեղ մեր մարզիկն իր կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց, որը նույնիսկ ավելին է, քան այն արդյունքը, որով Դավթյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն այս ձևում։ Այսպիսով, Դավթյանը նժույգթափերում ստացավ 14,566 գնահատական։ Նշենք, որ հայ մարզիկը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 14,266…

  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը վիրահատվել է

    Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը վիրահատվել է

    Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը երեկ՝ մայիսի 19-ին, վիրահատվել է: Վիրահատել են մարմնամարզիկի ուսը. ամեն ինչ հաջող է անցել: Մարզիկը հայտնել է, որ մկանային խնդիր է եղել: «Դեկտեմբերից ցավեր ունեի ու ստիպված էի վիրահատվել: Հիմա ամեն ինչ լավ է»,- ասել է Արթուր Ավետիսյանը: Արթուրը դուրս է գրվել հիվանդանոցից և…

  • Թուրք մրցակցի հետ պայքարում հատուկ և շատ լուրջ էի տրամադրված. Արթուր Ավետիսյան

    Թուրք մրցակցի հետ պայքարում հատուկ և շատ լուրջ էի տրամադրված. Արթուր Ավետիսյան

    Այսօր արդեն տեղեկացրել էինք, որ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Ավետիսյանը կիսվել է առաջին տպավորություններով. «Տպավորություններս անբացատրելի են: Շատ գոհ եմ ցույց տվածս արդյունքից: Իսկապես երջանիկ եմ ու պարտական եմ այս արդյունքի համար…

  • Հայ մարմնամարզիկը Ուսանողական խաղերի եզրափակչում է

    Հայ մարմնամարզիկը Ուսանողական խաղերի եզրափակչում է

    Իտալական Նեապոլում մեկնարկել են 30-րդ ամառային Ուսանողական խաղերը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: Նա օղակների որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդական է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, որը 2017 թվականին կայացած ՈւԽ-ի և…

  • Հայ մարմնամարզիկը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում

    Հայ մարմնամարզիկը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում

    Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուգում անցկացվող «Ալեքսանդր Դիտյատինի գավաթի» միջազգային մրցաշարում: Մարմնամարզիկը ոսկե մեդալներ է նվաճել հենացատկերի, նժույքաթափերի վարժություններում ու բազմամարտում, ինչպես նաև արծաթե մեդալակիր է դարձել օղակների և ազատ վարժությունում:  

  • Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Վորոնինի գավաթում

    Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել Վորոնինի գավաթում

    Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթանակ է տարել և ոսկե մեդալ նվաճել Մոսկվայում ընթացող Վորոնինի գավաթի խաղարկության բազմամարտում: Նա հավաքել է 84,500 միավոր: Երկրորդն է դարձել ճապոնացի Տեպպի Միվան, երրորդը՝ ռուսաստանցի Դմիտրի Լանկինը, գրում է Championat.com-ը: Թիմային բազմամարտում առաջինը ճապոնացիներն էին: Երկրորդ հորիզոնականում է «Դինոմո» թիմը, իսկ երրորդում՝ Ռուսաստանի թիմը: