Մարմնամարզություն
Սունիսա Լի՝ մոդայի և սպորտի վերելք ունեցող աստղը
Օլիմպիական ոսկե մեդալակիր Սունիսա Լին գերել է աշխարհի ուշադրությունը իր մարզական հմտություններով և նորաձևության հանդեպ սերը՝ դառնալով սպորտի և ոճի աշխարհում հայտնի դեմք:
Սիմոն Բայլզը՝ մարմնամարզության գերազանցության և մարզականության նոր սահմանումը
Սիմոն Բայլզը՝ մարմնամարզության պատմության մեջ ամենաշատ մեդալներ ունեցող մարզիկը, մշտապես սահմաններ է կոտրել և վերաիմաստավորել մարզիկ լինելու էությունը։ Նրա ուղին վկայում է տոկունության, վարպետության և նվիրվածության մասին։
Սիմոնե Բայլսը փայլում է Athleta-ի ոգեշնչված զգեստով 2025 թվականի ESPYs արարողությանը
Սիմոնե Բայլսը 2025 թվականի ESPYs արարողությանը հանդես եկավ նորաձևության տպավորիչ հայտարարությամբ՝ հագնելով իր սիրած Athleta մարզական վերնաշապիկով ոգեշնչված հատուկ զգեստ։ Օլիմպիական մարմնամարզուհին նաև տուն տարավ երկու խոշոր մրցանակ։
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կոտբուսի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Կոտբուսի աշխարհի գավաթում հենացատկի վարժությունում։
Մարմնամարզությունը բարելավում է հիշողությունը
Նոր հետազոտությունը, որը իրականացվել է Լոնդոնի Համալսարանական Քոլեջի (UCL) գիտնականների կողմից, բացահայտում է, որ ֆիզիկական ակտիվությունից հետո ուղեղի աշխատանքում դիտվող կարճաժամկետ բարելավումը կարող է պահպանվել մինչև հաջորդ օրը: Աշխատանքը, որը հրապարակվել է International Journal of Behavioral Nutrition and Physical Activity ամսագրում, ցույց է տվել, որ 50-83 տարեկան մարդիկ, ովքեր կատարել են միջինից բարձր ինտենսիվությամբ ֆիզիկական…
Կարո՞ղ է բնությունը խթանել ձեր բարեկեցությունը
Գաղափարը, որ բնության գրկում ժամանակ անցկացնելը կարող է օգտակար լինել մեր առողջության համար, մեծ տարածում է գտել` asvwum 1 NutritionFacts.org-ում: Բայց կա՞ արդյոք փաստացի գիտական ապացույցներ, որոնք հաստատում են այս գաղափարը: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ բնության, հատկապես կանաչ տարածքների հետ շփումը իսկապես կարող է դրական ազդեցություն ունենալ ինչպես մեր մտավոր, այնպես էլ ֆիզիկական…
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մերդինյանը հաստատեց իր որոշումը։ Նա նժույգ-թափերի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2016, 2022) և Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, մեկ անգամ էլ՝ արծաթե մեդալակիր։ 2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Մերդինյանը…
Աշխարհի գավաթ․ Արթուր և Վահագն Դավթյանները հաղթել են ընդհանուր հաշվարկում
Հայաստանի հավաքականի մարմնամարզիկներ Արթուր և Վահագն Դավթյանները կարողացել են հաղթող դառնալ աշխարհի գավաթի այս տարվա խաղարկության ամփոփիչ աղյուսակներում՝ առանձին վարժություններից։ Արթուր Դավթյանը հաղթել է հենացատկում, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակներում։ Մեկ տարվա ընթացքում անցկացվում է շարքի 4 մրցաշար, որոնցից 3-ին մեր մարզիկները մասնակցել են։ Իսկ ապրիլի 1-ից 3-ը Բաքվում անցկացվող մրցաշարը հայ մարմնամարզիկները բաց են թողել։…
Ռոտենբերգը ճնշել է մարզիչներին, ուղղորդել նրանց․ ինչո՞ւ է Արզաքանցյանի կինը հեռացվել ՀՄՖ-ից
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը News Sport-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Նատալյա Ռոտենբերգին փոխնախագահի պաշտոնից հեռացնելու որոշումը։ Նա նշել է, որ այս որոշման նպատակը սպորտը քաղաքականությունից հեռու պահելն է։ Վանոյանը մանրամասնել է, որ Ռոտենբերգը ճնշումներ է գործադրել մարզիչների վրա, ուղղորդել նրանց դառնալ կուսակցության անդամ։ Նրա խոսքով՝ սա հիմնական պատճառն է ու ինքը կտրականապես դեմ…
Նատալյա Ռոտենբերգին հեռացրել են Մարմնամարզության ֆեդերացիայից
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը Նատալյա Ռոտենբերգի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՄՖ-ի Facebook-ի պաշտոնական կայքից։ Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Ֆեդերացիայի փոխնախագահը։ Սակայն, հեռացման պատճառների մասին չի ասվում։ Նշենք, որ Ռոտենբերգը կառույցի փոխնախագահ էր նշանակվել այս տարվա փետրվարին։ Հավելենք, որ նա հանդիսանում է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը։
Հայ մարմնամարզիկները մեկնել են Եգիպտոս՝ կարևոր առաջնության
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ մասնակցելու է Աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլին։ Վերջինս անցկացվելու է մարտի 17-ից 20-ը։ Մեր հավաքականը գլխավորում է Հակոբ Սերոբյանը։ Հավաքականում ընդգրկված են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը։
Նատալյա Ռոտենբերգը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ
Տիգրան Արզաքանցյանի տիկին Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր։ Ռոտենբերգը նախկին մարմնամարզուհի է ու բալետի պարուհի։ Նա ղեկավարելու է գեղարվեստական մարմնամարզությունը։
Time-ը նշել է Տարվա մարզիկին
Գեղարվեստական մարմնամարզության աստղերից Սիմոնա Բայլսը Time ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա մարզիկ»։ Այս մասին տեղեկանում ենք հենց ամսագրից։ Հիշեցնենք, որ Բայլսը այս տարվա ամառային Օլիմպիական խաղերում մարմնամարզության թիմային մրցումներում արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել, ինչպես նաև բազում անգամներ դարձել է աշխարհի չեմպիոն։ Բայլսը 24 տարեկան է։
Մահացել է Ալբերտ Ազարյանի տիկինը
Մահացել է հռչակավոր մարմնամարզիկ, «Ազարյանական խաչի» հեղինակ Ալբերտ Ազարյանի տիկին՝ Ելիզավետա Ազարյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-ի էջում։ ՀՄՖ-ն իր ցավակցությունն է հայտնել է Ելիզավետա Ազարյանի հարազատներին։ Նշենք, որ Ազարյանը մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։
Հայկ Մարությանը պարգևատրել է օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին
Օգոստոսի 17-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հաջողություն գրանցած՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներին: Շնորհավորելով ձեռքբերված հաջողության համար՝ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար՝ քաղաքապետը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի…














