Մարտի մեկ
ՊՆ բարձրաստիճան սպան ցուցմունք է տվել մարտի 1-ին զինվորական համազգեստ տրամադրելու մասին. փաստաբաններ
«Գործի նյութերում առկա են գրավոր փաստեր, որ Գագիկ Ծառուկյանը և նրա թիկնապահները համազգեստ են ստացել, Գագիկ Ծառուկյանն էլ նյութապես օգնել է հատկապես Արցախից եկած Զինված ուժերին»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Մարտի 1-ի» գործով փաստահավաք խմբի անդամ, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ Գագիկ Ծառուկյանը քանիցս հերքել է և վիրավորանքներ հնչեցրել այն…
Մարտի 1-ի գործը բացահայտված է. Նիկոլ Փաշինյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին, նշեց. «Եվ մենք գիտենք նաև, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո 10 տարին օգտագործվել է ոչ թե սպանությունները բացահայտելու համար … Մենք պետք է մի հատ էս 10 տարվա կոծկումները բացահայտենք, ապացույցների կեղծումները պետք է բացահայտենք, որ կարողանանք հասնել բուն սպանությունների բացահայտմանը»։ Նիկոլ…
ՍԴ-ի որոշումը հակասահմանադրական է. Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ
«ՍԴ-ի որոշումը հակասահմանադրական է, այն հակասում է Սահմանադրությանը, այն հակասում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Մարտի մեկի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա նշեկ է, որ ՍԴ-ի կողմից երեկ հրապարակված որոշումը չի հանդիսանում անկախ և անկողմնակալ դատարանի որոշում: Նրա խոսքով՝ եթե գործադիր մարմինն ասի, թե այս որոշումը…
Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա. Մարտի 1-ի մասին BBC-ի հոդվածի հեղինակի հարցազրույցը
Մարտի 1-ի գործով բրիտանական BBC-ի ռուսական ծառայության կայքում աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո դրա հեղինակը հարցազրույց է տվել ու ներկայացրել, թե ինչ տեղեկություններ ունի և՛ գործի, և՛ հոդվածի արձագանքների մասին։ «Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա»,- ասել է հոդվածի հեղինակ Գրիգոր Աթանեսյանը՝ ավելացնելով, որ ներկայացվածը միայն մեկ վարկած է եղել, որի հերքման կամ հաստատման…
Կառավարությունը 5-30 մլն դրամ փոխհատուցում կհատկացնի Մարտի 1-ից տուժածներին
Կառավարությունը հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝ աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը աջակցության ձևը և չափը աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի`…
Քոչարյանի փաստաբանները հերքում են, թե BBC-ի հոդվածում արված եզրահանգումները հիմնված են գործի նյութերի վրա
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հերքում են, թե BBC-ի հոդվածում արված եզրահանգումները հիմնված են գործի նյութերի վրա: Նրանց խոսքով լրատվաիջոցը կարող էր քննիչի հարցերից նման եզրակացություն անել, սակայն վկաների ցուցմունքներն, ըստ փաստաբանների, այդ պնդումները չեն հաստատում: «Եթե մենք ունենք տեղեկություն, որ այս հանգամանքները կան դա դեռ չի նշնակաում, որ դրանք կան: Պետք է գոնե մեկ վկա դա…
Օգանովսկին 60 հոգու հայտարարել է, թե, եթե հարկ լինի, ով կարող է ժողովրդի վրա կրակել. Սեդա Սաֆարյան
Մարտի մեկի գործի մասին BBC-ի հրապարակած փաստերի մեջ ոչ մի նորություն չկա: Դրանց մի մասը հրապարակվել է «Փաստահավաք» խմբի զեկույցներում: Այս մասին Ազատությանը ասել է «Փաստահավաք» խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը: «Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությունը նույնպես Հայաստանում է եղել: Լեռնային Ղարաբաղից եկել են մականունով տղաներ, ովքեր զինվորական գործի հետ կապ չունեն, բայց հագել են զինվորական…
Մարտի 1-ին ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է Օգանովսկին. BBC-ի բացառիկ հոդվածը
Բրիտանական BBC-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ծավալուն ֆոտոռեպորտաժ` շեշտելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի գործի քննությունը կարծում է, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ): Բացի այդ, քննության` BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի փաստաթղթերում որպես առանցքային…
Ազատ է արձակվել Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը
«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Այսօր լրացել է Պետրոսյանի 2-ամսյա կալանքի ժամկետը, որ սահմանվել էր դատարանի կողմից՝ ՀՔԾ քննիչի միջնորդության հիման վրա։ ՀՔԾ-ի կողմից կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել։ Հիշեցնենք, որ Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է մարտի 1-ի…
ՍԴ-ի անունից գործող անդամները լծված են կոնկրետ շահերի անշեղ սպասարկմանը. Տիգրան Եգորյան
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն դիմում-կոչի պատճառը ՀՀ Սահմանադրական դատարանի անունից հրապարակված 08.07.2019թ. աշխատակարգային որոշումն է (ՍԴԱՈ-72), որի համաձայն քննության է ընդունվել ընդհանուր իրավասության դատարանի (քրեական գործ թիվ ԵԴ/0253/01/19, մեղադրյալներ՝ Ռ.Քոչարյան, Յ.Խաչատուրով, Ա.Գևորգյան) դատավոր Դ.Գրիգորյանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան` որոշելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (20.05.2019թ.…
Բանակը մարտի մեկի դեպքերին ներգրավված եղել է. դատախազ
Հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ տարբերակում չի դնում, թե որտեղի ինչ զորամասեր են ներգրավվել 2008 թվականի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին: Սակայն դատախազը պնդեց, որ, ընդհանուր առմամբ, բանակը ներգրավված եղել է։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ կրակել է, թե ոչ, Արթուր Դավթյանը չցանկացավ պատասխանել։
Բակո Սահակյանի հարցաքննության մասին լուրերը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ. ՀՔԾ պետ
Հուլիսի 1-ին դատախազության օրվան նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ Դատախազության համարակարգում այս մեկ տարում դրական փոփոխություններ կան, բայց չցանկացավ մեկնաբանել դրանք: Լրագրողների այն հարցին, թե որքանով են ճիշտ այն տեղեկությունները, համաձայն որոնց, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նա պատասխանեց. «Այսօր «Մարտի 1»-ի գործից չենք…
Քոչարյանական ու նաև կրեմլյան ճնշումները չեզոքացնելու ժողովրդական մեկ եղանակ կա. Նարեկ Այվազյան
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանին Քլոյանը հարցնում է, թե ինչու չեն բացահատել մարդասպաններին, խուլիգաններին, կողոպտիչներին: Նա պատասխանում է, թե դատարանների վրա ոչ մի ճնշում չի բանեցրել և տեղափոխում պատասխանը այնտեղ, որտեղ իրեն իբր թե պաշտպանված է զգում՝ սպառնալով դատավորին ակնարկներով: Նախ նրա ասածները կատարյալ սուտ են, քանզի Մարտի…
Երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ դարձավ, քանի՞ ունեցված ունեիք. լրագրողի հարցը Լևոն Քոչարյանին
Հունիսի 15-ին լրագրողները զրուցել են Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ մի շարք հարցերի շուրջ: Անդրադառնալով դատարանում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին՝ Լևոն Քոչարյանը նշել է. «Համարում եմ, որ մարդկանց մոլորեցրել են եւ դա կոնկրետ նպատակ է հետապնդել որոշ շրջանակների կողմից»: Լրագրողները նաև հարցրել են. ի՞նչ եք զգում,…
Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվել է
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող՝ 1989 թվականին ծնված տղամարդը, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 10-ին՝ Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի…