Մարտի 1
Ռուսները հրթիռակոծել են Խարկովը․ կան զոհեր, տուժածներ ու ավերածություններ
Այսօր՝ մարտի 1-ին, ռուսական ԶՈւ-ն գնդակոծել է Ուկրաինայի Խարկով քաղաքը, որի հետևանքով կան ավերածություններ, զոհեր ու տուժածներ։ Այս մասին գրում է ուկրաինական UNIAN գործակալությունը։ Նշվում է, որ հրթիռակոծվել է քաղաքում գտնվող մարզային վարչակազմի շենքը, որը գտնվում է Եվրոպայի ամենամեծ հրապարակներից մեկում։ Ըստ աղբյուրի՝ հրթիռակոծության հետևանքով տուժել են նաև մի շարք այլ ենթակառուցվածնքերից։ Հաղորդվում է նաև…
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հարգանքի տուրք է մատուցել 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նրանք ծաղկեպսակ են դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ:
2008թ. մարտի 1-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանն արդարացվել է
ՀՀ գլխավոր է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ դատախազությունն Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «2008թ. մարտի 1-ի» գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից։ Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի 2008թ. հուլիսի 14-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և…
Ես իմ ընտրությունը կատարել եմ՝ պատերազմ գնալով և պատրաստվում եմ վերահաստատել՝ մասնակցելով ընտրություններին
Ես Նիկոլի ժամանակ գնացել եմ պատերազմ, որովհետև հավատացել եմ, որ մեր արցախցի հայրենակիցներն ունեն կյանքի, առողջության, սեփականության, ազատության ու իրավունքի պաշտպանության կարիք, որը կարող ենք փրկել: Հիասթափված ու գլխիկոր վերադարձել եմ, ինչպես բոլորը, բայց չեմ հուսալքվել ու վհատվել, որովհետև հակառակը կլիներ կա՛մ ինքնասպանությունը, կա՛մ արկածախնդրությունը՝ փորձելով վնաս հասցնել թշնամուն ու չմտածել հետևանքների մասին: Մեր տղերքն,…
ՀՀ քաղաքացին մերժելու է Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Պապլավոկն ու գանձագողությունը, ռուսական գաղութ դառնալը և իզգոյացումը. Խուրշուդյան
«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքից լուսանկար է հրապարակել և գրել է. «Նրանք կան, նրանք մեր կողքին են, «կուշտ և անվտանգ վանդակ» ընտրողները։ Չհասկանալով, որ վանդակը լինելու է, սակայն այդ վանդակում «կուշտն ու անվտանգը»՝ այլևս ոչ։ Վստահ եմ, որ նրանք մեծամասնություն չեն։ Նաև շատ չեմ…
Իմ կարծիքով՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է. Նիկոլ Փաշինյան
ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով դատարանի կողմից ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի հանդեպ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մասին հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ սա մեզ չի հուսահատեցնում, գնալու ենք առաջ։ «Իմ կարծիքով՝ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, թեև չգիտեմ, թե այդ քրեական գործի հատորներն ինչ կարգավիճակ ունեն հիմա»,-։ «Ի վերջո, այդ նյութերը…
Քոչարյանին ներկայացված մեղադրանքի հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ որոշումը: «ՀՀ Սահմանադրական դատարանը քննելով դիմումները՝ որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմնանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
Այդչափ պարտքի համար կամ գնդակահարում են, կամ էլ բանտ են նստեցնում․ Այվազյան
Զինված ուժեր գլխավոր շտաբի պետին Նիկոլ Փաշինյանը մեղադրում է իր հրամանը չկատարելու ու նախկին նախագահի հրամանը կատարելու մեջ: Ամոթ է՝ սահմանադրական կարգը երաշխավորելու անկարողության ցուցադրում է: Մարտի 1-ի զոհերի հիշատակման օրը մերկապարանոց հայտարարությունների շքերթը նվիրված էր իշխանություն պահելուն, որը քայքայվել ու կծկվել է՝ տանուլ է տրվել պատերազմի հետ: Մյուս հանրահավաքին մարդ չեն գնա, եթե Փաշինյանը…
Հանրահավաք-երթ` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (Live)
Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետը հանրահավաք-երթի հրավիրեց Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում։ https://www.youtube.com/watch?v=zJuwOvOIlsE&feature=emb_title
Azat TV մեդիանախաձեռնության թիմը ցավակցում է հայ ժողովրդին մարտի 1-ի ողբերգական դեպքերի համար
Azat TV-ի մեդիանախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. 2008 թվականի մարտի 1-ին` 13 տարի առաջ, տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները խորը և ցավոտ հետք թողեց մեր հանրապետության հանրային կյանքում: Կատարված ոճրագործությունը խլեց առնվազն 10 մարդու կյանք, իսկ հազարավոր մարդիկ ենթարկվեցին բռնաճնշումների և ազատազրկումների։ Խարխլվեց սահմանադրական կարգը, որից տուժվեց հայ պետականությունը, պետության վարկանիշը։ Azat TV…
Բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի․ ՔՈ
«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության Facebook-ի էջում գրված է․ ««Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության անունից իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 2008 թվականի մարտի 1-ի իրադարցությունների զոհերի հիշատակին։ Խորհրդանշական այս օրը ևս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել մեր հավատամքը, որ բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի։ Հայաստանի զարգացման հիմքը արդարությունը, ազատությունն ու համերաշխությունն են»։ https://www.facebook.com/qosdp/posts/912237809546626
13 տարի առաջ պետությունն օտարվեց ժողովրդից․ Ավինյանի ուղերձը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեցին, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող հայրենակիցների բողոքը հանդիպեց դիմահար արձակված կրակոցին: Այդ օրից ի վեր՝ մեր իրականությունը մտավ խուլ լարվածության շրջափուլի մեջ, երբ նեղ կլանային ու անձնական շահերով պայմանավորված՝ մի խումբ մարդիկ որոշեցին, որ…
Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել՝ քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի՛ գործընկերներ, մարտի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Այսօր մեզ համար այն առանձնահատուկ նշանակություն ունի՝ ելնելով քաղպաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման հրատապությունից: Կրկին ուզում եմ զգոնության ու պատասխանատվության կոչ անել` կարևորելով բնակչության ուսուցումը,…
Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք-երթ է հրավիրում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջով հանրահավաքի և երթի է հրավիրում քաղաքացիներին, որը տեղի է ունենալու մարտի 1-ին Հանրապետության հրապարակում: Նա մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ. Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երեւանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի եւ երթի»:
Շարունակվում է Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ:















