Մարտի 1
Ձերբակալվել է մարտի 1-ի գործը քննող քննչական կոմիտեի նախկին ղեկավարը
ՌԴ-ում ձերբակալվել է Վահագն Հարությունյանը: Նա հանդիսանում է մարտի 1-ի քննող քննչական կոմիտեի նախկին ղեկավար և առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնի էքստրադիցիոն գործընթաց։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ…
Դադարեցվել է Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,-ասաց Արևիկ Խաչատրյանը: Նշենք, որ այդ հիմքը համարվում է ոչ արդարացնող: Առավել մանրամասն՝ Tert.am
Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց
Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, և քրեական գործի վարույթը կարճելու պաշտպանների միջնորդության լուծումը հետաձգվեց մինչև դրանում առկա էական հանգամանքների պարզաբանումը: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը: Նախորդ դատական նիստերին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես էին եկել ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Սեյրան…
Մարտի մեկի արյունալի էջը փակված չէ. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն
Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին այսօր ֆեյսբուքում գրառում է կատարել «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը: Ստորև ներկայացնում ենք այն. Այսօր լրանում է 2008թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների 12-րդ տարելիցը: 2008թվականի այս օրն անմեղ արյուն հեղվեց, ժողովրդավարության և արժանապատվության ճանապարհին զոհվեց ՀՀ տասը քաղաքացի, հարյուրավոր մարդիկ հայտնվեցին անազատության մեջ: Դա հետևանքն էր այն բիրտ ուժի, որն իշխանությունը կիրառեց…
Նիկոլ Փաշինյանը Հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նա ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ: Ներկա էին նաև նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 12 տարի: 2008թ. այս օրը (մարտի լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև…
Հարգանքի տուրք նախագահ Սարգսյանից՝ 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի պաշտոնական էջում է գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, 1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։ 2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։ 3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։ 4. Պարզվել…
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվել է․ ՔՊ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։ Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական…
Մարտի 1-ին Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝…
Մարտի 1-ի գործերով դատապարտված անձանց արդարացնելու բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի և Կարեն Թարխանյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2008թ. հունիսի 16-ի դատավճռով Ի. Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն…
Չեմ կարծում, որ կարելի էր թույլ տալ նման խեղաթյուրում․ Նարեկ Այվազյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է այս քանդակի նախագիծը։ Ինքնին որպես քանդակ միգուցե կարելի լիներ ասել, որ լավն է և հետաքրքիր անուն ունի՝ «Ազդեցություն-հակազդեցություն», սակայն բացատրությունը և հիմնավորումը (կարդա նկարից) թույլ է տալիս կասկածի տակ առնել մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը։ Խոսքը Մարտի 1-ի մասին է գնում, որով պետք է ամբողջապես ներկայացվի,…
Հայտնի է, թե ով է հաղթել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի…
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի և մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին: Նախորդ դատական նիստերին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես էին եկել ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը,…
Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունների քննությունն այսօր հետաձգվեց: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստից անմիջապես առաջ թարգմանիչը գրություն է ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ նիստին մասնակցել չի կարողանա: Դանիբեկյանը հայտնեց, որ այս պայմաններում նիստը ենթակա է հետաձգման:…
Հրապարակվել է Մարտի 1-ի գործով Գրիգոր Գրիգորյանի ցուցմունքը
Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի ցուցմունքը։ 2008թ․ փետրվարի 18-ից սկսած ոստիկանության զորքերի զորամասերում իմ հրամանով ծառայության ուժեղացված ռեժիմ էր հայտարարված, որը կապված էր ՀՀ նախագահի ընտրությունների և դրանից հետո Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցող շուրջօրյա զանգվածային միջոցառումների հետ։ Այդ օրերին…















