Մբապե
Ռեալը խոսել է Մբապեի վնասվածքի մասին
Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ կապված ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի հետ։ «Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայությունների կողմից այսօր անցկացված թեստերից հետո Կիլիան Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի վնասվածք: Նրա վիճակին կհետևեն»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Իսպանիայի Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում, որն ավարտվել է…
ՊՍԺ-ն պարտավորվել է Մբապեին վճարել 55 միլիոն եվրո․ Le Parisien
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական կոմիտեն ՊՍԺ-ին պարտավորեցրել է ֆրանսիական գրանդի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին վճարել 55 միլիոն եվրո՝ որպես հետաձգված աշխատավարձ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը Մբապեին պետք է վճարի այս գումարը ութ տարվա ընթացքում։
Ռեալի նախկին խաղացողը Մբապեին համեմատել է Ռոնալդուի հետ
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Գուտիի խոսքով՝ 11 մետրանոցն իրացնելու պատասխանատվությունը կվերցներ պորտուգալացին, մինչդեռ ֆրանսիացին այս իրավունքը զիջել է Վինիսիուսին Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղում (1:1): «Եթե ես լինեի Մբապեի փոխարեն, այլ կերպ կարձագանքեի: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող…
Դեռ վաղ է անհանգստանալ. Անչելոտին խոսել է Մբապեի մասին
Կարլո Անչելոտիին չի անհանգստացնում Կիլիան Մբապեի՝ Լա Լիգայում գոլերի բացակայությունը։ Ֆրանսիացի հարձակվողն արդյունավետ չի գործել առաջնության մեկնարկային երկու տուրերի «Մալյորկայի» ու «Վալյադոլիդի» դեմ հանդիպումներում։ — Մբապեն դեռ ադապտացվո՞ւմ է։ -Նաև առաջադիմում է: Նա խոնարհաբար աշխատում և առաջադիմում է: Նրա ադապտացիան լավ է ընթանում։ -Ինչպե՞ս է նա իրեն զգում՝ դեռևս ոչ մի գոլ չխփելով։ – Վերջին…
Մբապեն իր մարզաշապիկը նվիրել է Ռաֆայել Նադալին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին Լա Լիգայում իր դեբյուտային հանդիպման մարզաշապիկն է նվիրել, հայտնում է Marca-ն։ Երեկ՝ օգոստոսի 18-ին, մադրիդյան ակումբը Իսպանիայի առաջնության 1-ին տուրում ոչ-ոքի խաղաց «Մալյորկայի» հետ (1:1): Կիլիան Մբապեն երեկ իր նորամուտը նշեց Լա լիգայում։ Հանդիպումից հետո ֆրանսիացին հանդիպել է իսպանացուն հանձնել իր մարզաշապիկը։
Մբապեն պատրաստ է մասնակցել է Ատալանտայի հետ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստ է մասնակցել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ իտալական «Ատալանտայի» հետ խաղին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին, Վարշավայի (Լեհաստան) Ազգային մարզադաշտում։ «Մենք շատ ժամանակ չենք ունեցել պատրաստվելու, բայց մենք հիանալի մարզավիճակում ենք, Կիլիան Մբապեն նույնպես։ Նա լավ մարզավիճակով ժամանեց Մադրիդ և անմիջապես հարմարվեց։ Կիլիանը պատրաստ…
Անչելոտին նշել է, որ Մբապեն նույնպես պետք է ադապտանա Ռեալին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ակումբի նոր հարձակվող Կիլիան Մբապեի մասին։ «Առավելապես նա կբերի իր որակները, ինչպես նաև սառնասրտությունը, վերաբերմունքն ու հավատարմությունը: Նա պետք է հարմարվի այս թիմին, ինչպես բոլորը։ Մենք շատ ուրախ ենք նրան այստեղ ունենալու համար, քանի որ նա հիանալի որակներ ունի և, վստահ եմ, հաշվի առնելով նրա անհատականությունը, նա…
Ռեալը պարտք է վերցրել Մբապեի աշխատավարձն ու բոնուսները վճարելու համար
Transfer News Live պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» 130 միլիոն եվրո պարտք է վերցրել թիմի ֆրանսիացի նորեկ Կիլիան Մբապեի աշխատավարձն ու բոնուսները վճարելու համար։ Նշվում է, որ հունիսի վերջին օրը Մադրիդի «Ռեալի» ծախսերի թույլատրելի սահմանաչափը կազմել է 82 միլիոն եվրո, որը մադրիդյան ակումբի ամենացածր ցուցանիշն է վերջին 20 տարիների ընթացքում։ Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը 5 տարվա…
Նա լավագույններից մեկն է աշխարհում․ Մոդրիչ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմի նորեկ Կիլիան Մբապեի մասին։ Իր շնորհանդեսի ժամանակ Մբապեն խոսել էր Մոդրիչի մասին. «Ես շնորհակալ եմ նրա խոսքերի համար, հաճելի էր դա լսել: Ուրախ եմ, որ նա վերջապես այստեղ է՝ «Ռեալում»: Նա լավագույններից մեկն է աշխարհում, և դա ապացուցել է երկար տարիներ։ Նա հաղթեց աշխարհի առաջնությունում, չնայած, ցավոք,…
Աշխարհի լավագույն նախագահը․ Մբապեն՝ Պերեսի մասին
Կիլիան Մբապեն շնորհակալություն է հայտնել Ֆլորենտինո Պերեսին աջակցության համար։ Երեկ կայացավ ֆրանսիացի հարձակվողի պաշտոնական շնորհանդեսը՝ որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող։ «Ֆլորենտինոն շատ կարևոր մարդ է իմ կյանքում, որն օգնել է ինձ և իմ ընտանիքին առաջին իսկ օրվանից: Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում նրան։ Ամեն ինչ կանեմ, որ նա ինձնից գոհ լինի։ Նա աշխարհի լավագույն նախագահն է։…
Մբապեն բուժզննում է անցել Ռեալում շնորհանդեսից առաջ
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալում» շնորհանդեսից առաջ։ Այսօր՝ հուլիսի 16-ին, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի կունենա Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձել է «Ռեալի» խաղացող։ Դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար…
Ավելի քան 100 հազար մարդ ցանկանում է ներկա գտնվել Մբապեի պաշտոնական ներկայացմանը
Մոտ օրերս Մադրիդի «Ռեալում» տեղի կունենա աստղային հարձակվող Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը։ Ինչպես հայտնի է դարձել, միջոցառմանը ցանկանում է ներկա գտնվել ավելի քան 100 հազար մարդ։ Մադրիդյան գրանդը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել իրենց նոր հարձակվողին հուլիսի 16-ին: Միաժամանակ շնորհանդեսին ներկա կլինի ոչ ավելի, քան 85 հազար մարդ։ Բանն այն է, որ «Սանտյագո Բեռնաբեուն» չի կարող…
Մբապեի 17-ամյա եղբայր Իտանը դարձել է Լիլի խաղացող
«Լիլը» հայտարարել է 17-ամյա կենտրոնական կիսապաշտպան Իտան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին, որը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի եղբայրն է։ Մբապեի հետ աշխատանքային պայմանագիրը նախատեսված է երեք մրցաշրջանով։ «Իտան, հագի՛ր քո նոր զրահը և հպարտությամբ հագի՛ր «Լիլի» գույները»,- գրել է ֆրանսիական ակումբի էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ռոնալդուն ֆուտբոլային լեգենդ է, բայց Ֆրանսիան հույս ունի հաղթել․ Մբապե
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո 2024-ի քառորդ եզրափակչի՝ վաղը՝ հուլիսի 5-ին, Պորտուգալիայի դեմ կայանալիք խաղից առաջ կիսվել է մրցակցի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։ «Մեծ պատիվ է, բոլորը գիտեն, թե որքան եմ ես հիանում այս խաղացողով։ Մենք միշտ կապի մեջ ենք։ Նա կմնա ֆուտբոլային լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել վաղը։ Ես նախանձո՞ւմ…
Դիմակով խաղալը իրական մղձավանջ է. Մբապե
Ֆրանսիայի հավաքականի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ԵՎՐՈ-2024-ի ընթացքում պաշտպանիչ դիմակով խաղալու անհարմարությունների մասին։ «Դիմակով խաղալը մղձավանջ է։ Շատ դժվար է խաղալ դիմակով, քանի որ այն սահմանափակում է տեսողությունը և քրտինքը մնում է դեմքիդ։ Ինձ թվում էր, թե ինձ 3D ակնոց են տվել և խաղը դիտում եմ VIP գոտուց: Շուրջս տեսնում եմ մարդկանց, բայց…