մեդալներ
Հայ բռնցքամարտիկները Բելառուսից վերադարձել են մեդալներով
Նոյեմբերի 12-17-ը Բելառուսում կայացած Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարին մասնակցել են 7 հայ բռնցքամարտիկներ։ 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով Ուկրաինան ներկայացնող մարզիկին, իսկ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը գրավեցին 3-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Տոկիո-2020-ի ծաղկեփնջերը
Տոկիո-2020-ի ծաղկեփնջերը Մրցանակակիրները ծաղկեփնջերը կստանան մեդալների հետ: Տոկիո-2020-ի Կազմկոմիտեն ներկայացրել է ծաղկեփնջերը, որոնք Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի մրցանակակիրները կստանան մեդալների հետ: Ծաղկեփնջի ծաղիկներն աճում են Ճապոնիայի այն քաղաքներում, որոնք 2011 թվականին ամենաշատն էին տուժել երկրաշարժից ու ցունամիից: Խաղերի ժամանակ Միյագիից, Իվատեից և Ֆուկուսիմայից ծաղկեփնջերը Տոկիո կուղարկվեն օրական մի քանի…
Կար ավելի շատ մեդալներ նվաճելու հնարավորություն․ Էդուարդ Սահակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճել էր մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ: «Հնարավորություն կար նվաճել ավելի շատ և ավելի բարձր հարկի մեդալներ, բայց այս պահին ունենք այսքանը, և պետք է բավարարվենք դրանով։ Մեդալ…
Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում
Հայ ծանրորդները հաջողությամբ են հանդես եկել նոյեմբերի 1-4-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին նվիրված մրցաշարում: Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին մասնակցել է 18 երկրի շուրջ 80 ծանրորդ: Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնք դարձել են մեդալակիրներ: Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով չեմպիոն է դարձել Ռուբեն…
Յուրի Վարդանյանի հարսը՝ ծանրամարտի Աշխարհի առաջնության մեդալակիր
Թայլանդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնություն։ Իրենց մրցելույթներն ավարտեցին 89 կգ քաշային կարգում հանդես եկող կանայք, որոնց ցանկում էին նաև լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին որդու՝ Նորիկ Վարդանյանի կինը՝ Ջեյնի Արթուրը (ներկայացնում է ԱՄՆ-ն) և հայազգի Տաթև Հակոբյանը։ Տաթևը չկարողացավ պայքարել մեդալների համար։ Նա պոկում վարժությունում կարողացավ գլխավերևում պահել 105 կգ-անոց ծանրաձողը, իսկ հրումում՝ 121 կգ։…
Հայ բռնցքամարտիկները Լատվիայում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «Սեպտեմբերի 20-23-ը Լատվիայի Օլայինե քաղաքում կայացած պատանեկան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 մեդալ։ Մարզիչ Արթուր Կրիկյանի և Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Խաչիկ Բաղումյանը։ 66 կգ քաշային Գրիգոր Փանոսյանը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ»։ https://www.facebook.com/armboxing/posts/2484051858491566?__xts__%5B0%5D=68.ARB1WDk4Mv3QIF0B_Ewuu3oAuOVxEHmopzkqSrFd5hpDe4BYoJwgH2YTsXsZYMeNXuTKSeIpHMUn4KBa9XE7X1Sidy3AqinD5GG6cMwc5XPx7zbHJdrZHWiSzgf–FJBiEr3la7lMTixEXyL6p8dRuBzPJkqZzvSkvzVjItUGj_-3DVl4HHF-gVOeLlEpfvpK6-dE5VTU4kK52H9edy79LqikNI4LK61SS5wdox6PY4mFh-43pZMkPSuK_mf_WHKwf6zfheWc9-wgAOyah70z2mF_5cIJURALLakhPyxuFQtmWWusNDCilCbAAeqqtVPGkaTfkd1ZJL3pJvkP8y5ZUk-1py-&__tn__=-R
ԱԺ պաշտոնյան հափշտակել է մոտ 10 մլն դրամ․ նա ձերբակալվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: 2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում…
Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան (ՖՈՏՈՇԱՐՔ)
Սեպտեմբերի 18-ի ուշ գիշերը Ղազախստանից Երևան են ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Օդանավակայանում նրանց դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ՀԱՕԿ սպորտի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը և այլք։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էին ժամանել հունահռոմեական ոճի ըմբիշներ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72կգ) և Մաքսիմ Մանուկյանը (82…
Կփորձեմ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճել. Սլավիկ Գալստյան
Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հաղթանակի և անցկացրած գոտեմարտերի մասին։ «Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար, նախևառաջ՝ մարզիչներիս, ընկերներիս։ Կփորձեմ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճել հետագայում», – ասաց նա։ Սլավիկի համար բարդ է եղել առաջին գոտեմարտն ադրբեջանցի Էլման Մուխտարովի…
Ցուցադրվել են Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի մեդալները
Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի մեդալները, որոնք օլիմպիական մեդալների նման ձուլվել են բջջային հեռախոսների և այլ էլեկտրական սարքերի վերամշակված մետաղից, ցուցադրվել են խաղերի բացման արարողությունից ուղիղ մեկ տարի առաջ: Յուրաքանչյուր մեդալ ունի մեկից երեք փորագրություն դրա գույնը հպումով որոշելու համար: Ոսկե մեդալն ունի մեկ փորագրություն, արծաթե մեդալը` 2, իսկ բրոնզե մեդալը` 3 փորագրություն: Մեդալի երկու կողմում բրայլյան…
Հայ աթլետները Սկոպյեում ևս 4 մեդալ են նվաճել
Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում նվաճել էր ոսկե մեդալ։ Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ է նվաճել։ Տղամարդկանց 3000 մետր խոչընդոտավազքում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Սարգսյանը 8:59:15 րոպե արդյունքով գրավել է 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնկանը (3.50.47): Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.24 մետր արդյունքով նվաճել…
Հայաստանի պատանի բռնցքամարտիկները Թբիլիսիում 9 Մեդալ են նվաճել
Թբիլիսում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Ոսկե մեդալ է նվաճել 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը: Արծաթե մեդալ են նվաճել 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը: Բրոնզե պարգևին են արժանացել 38,5 կգ…
Գյումրեցի մարզիկները 12 մեդալ են նվաճել սպորտային պարերի մրցումներում
Անցած կեսգիշերին Ստեփանակերտում ավարտվեցին համահայկական ամառային 7-րդ խաղերի սպորտային պարերի մրցումները։ 5 տարիքային խմբերում տարբեր ծրագրերով խաղարկվող 27-ական մեդալների հավաքածուներից գյումրեցի մարզիկները նվաճեցին 6 ոսկե, 4 արծաթե, և 2 բրոնզե մեդալներ։ Օգոստոսի 8-ին բոլոր պատվիրակությունները Ստեփանակերտից կմեկնեն Երևան։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Այս մասին…
Ներկայացվել են Տոկիո-2020-ի օլիմպիական մեդալները
Տոկիո-2020 Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի Կազկոմիտեն ներկայացրել է օլիմպիական մեդալները, դրանց ժապավենը և պատյանը: Տոկիո 2020-ի մեդալի պատկերն արտահայտում է այն միտքը, որ փառքի և հաղթանակի հասնելու համար մարզիկները պետք է ամեն օր ջանք գործադրեն: Մեդալները նման են կարծր քարերի, որոնք մշակվել են և հիմա «լույս» ու «փայլ» են արձակում` արտահայտելով մեդալների բուն գաղափարը: Մեդալները…
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանում արժանացել է պարգևների
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն արժանացել է մի շարք պարգևների: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ ՔԿ նախագահին պարգևատրել է «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի…














