մեխանիզմ
Բացահայտվել և կանխվել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների ձեռնարկած ծավալուն և համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարող կազմակերպության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքների ՀՀ ներկրման կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող հանցավոր մեխանիզմ, ինչի արդյունքում տնտեսվարողը չարամտորեն խուսափել…
ԵԽԽՎ հատուկ զեկուցողը օգտագործել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցները
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ողջունում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողի զեկույցը։ «Թեև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողը իր փաստահավաք աշխատանքների ընթացքում չի այցելել Արցախ, այնուամենայնիվ ողջունելի է, որ նրա կողմից պատրաստված զեկույցում տարբեր հարցերի, մասնավորապես՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հարցերի ներկայացման համար որպես առաջնային աղբյուր օգտագործվել է Արցախի մարդու իրավունքների…
Գույքն արժևորվում է քաղաքացու կենսամակարդակով․ Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Գրառման մեջ նշել է, գույքն արժևորվում է քաղաքացու կենսամակարդակով: «Գույքահարկի թեմայով. Գույքն արժևորվում է քաղաքացու կենսամակարդակով Առաջին՝ հիմա գույքահարկի փոփոխությունները անցկացնելու ժամանակը չէր, որովհետև ստացվեց՝ սղցրեցիք։ Հիմա նաև ձեր համար պետք էր կորոնավիրուսը լիներ առաջանային, ինչպես որ կամենում եք լինի բոլոր քաղաքացիների համար, հետևաբար կորոնավիրուսի…
ՊԵԿ-ը հեռավար ուսուցման մեխանիզմ է ներդրել
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է հեռավար ուսուցման մեխանիզմ` հարկային և մաքսային ծառայողների, ինչպես նաև հարկ վճարողների համար, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշվում է, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը: Համավարակի տարածման պայմաններում հեռավար ռեժիմը լավագույն լուծումն…
Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Տեսազանգին մասնակցել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման և Եվրասիական զարգացման բանկերի ներկայացուցիչները: Ըստ կառավարության հաղորդագրության՝ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի…
Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամն տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային…
Իրաքը հատուկ մեխանիզմ կստեղծի Իրանի հետ առևտրի համար
Իրաքն Իրանի հետ առևտրի համար սեփական հատուկ ֆինանսական մեխանիզմը (SPV) կստեղծի։ Այն թույլ կտա մարել պարտքն ու շարունակել կենսական կարևորության գազի և էլեկտրաէներգիայի ներմուծումը: Այս մասին հաղորդում է Mehr-ը: Իրաքցի 3 բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այժմ երկիրը ֆինանսական մեխանիզմ է մշակում, որը նման է եվրոպական ֆինանսական մեխանիզմին: Իրաքը կախում ունի իրանական գազից և էլեկտրաէներգիայից, ուստի փորձում…
Իրանում ԱՄՆ պատժամիջոցների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու առաջարկ կա
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անհրաժեշտ է համարում ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մշտական միջազգային մեխանիզմ: Իր առաջարկը նա հնչեցրել է հունիսի 18-ին՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների 10-րդ միջազգային հանդիպմանը: «Հարկավոր է տոկունություն ցուցաբերել ԱՄՆ-ի միջամտությանը, ճնշմանը, տնտեսական շորթումներին դեմ հանդիման՝ խաղաղության հաստատման նպատակով: Անհրաժեշտ է պաշտոնապես չճանաչել և հակազդել…








