Մեծ քսանյակ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը, ԱՄՆ-ի առաջարկները և համագործակցության ընդլայնման հարցերը։
Մեծ քսանյակի գագաթնաժողովի ճաշկերույթին ուտելի ծաղիկներ են մատուցվել
Մեծ քսանյակի գագաթնաժողովի պաշտոնական ճաշկերույթի կազմակերպիչները մասնակից երկրների ներկայացուցիչներին ուտելի ծաղիկներով են կերակրել։ Ճաշացանկում ներառվել են ծովամթերքներ, բանջարեղենի պյուրե, ինչպես նաև ուտելի ծաղիկներ և խոտեր։ Հիմնական ուտեստներ են դարձել ռիզոտոն, հավով բալանտինը, տոֆուն՝ դդմիկի ծաղիկներով։ Որպես աղանդեր մատուցվել է խաղողի դոնդող և մրգային պաղպաղակ։ Ըմպելիքներից ցանկում են եղել 2014 -ի Օսակայի գինիներ, նիիգատա պրեֆեկտուրայի կարմիր…
Մեծ քսանյակի երկրները թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիր են ընդունել
Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովում հռչակագիր է ընդունվել՝ թվային տնտեսության հետ կապված: Հաղորդում է Ռիա Նովոստին: Ըստ հռչակագրի՝ G20-ի, ինչպես նաև Իսպանիայի, Չիլիի, Նիդեռլանդների, Սենեգալի, Սինգապուրի, Թաիլանդի և Վիետնամի ղեկավարները, «համակարծիք են, որ թվայնացումը փոխում է տնտեսության և հասարակության բոլոր ասպեկտները, և տվյալները հանդիսանում են տնտեսական աճի կարևոր աղբյուր, իսկ…
Ռուս գործակալի թունավորումից հետո Մեյն ու Պուտինը առաջին անգամ հանդիպել են
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Թերեզա Մեյն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո նրանք հանդիպում են առաջին անգամ: Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ Մեյը Պուտինին ասել է, թե երկկողմ հարաբերություններ լինել չեն կարող, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի իր անպատասխանատու և ապակայունացնող…
Թրամփը գովել է Անգելա Մերկելին
Անգելա Մերկելը հիանալի ընկեր և հրաշալի կին է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպես է բնորոշել Գերմանիայի կանցլերին G20 գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ: Թրամփը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ն ու Գերմանիան հրաշալի հարաբերություններ ունեն: Առևտուրը հասել է մի մակարդակի, որը երբեք չի եղել: Մերկելը հրաշալի ընկեր և կին է, և ուրախ եմ, որ ունեմ նման բարեկամ»: Գերմանիայի…
G20-ի երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար
Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում կայացած G20 նիստի ժամանակ նիստին մասնակցող երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարները որոշում են կայացրել, որ «Մեծ քսանյակի» երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև էներգետիկ անվտանգության և ածխաջրածինների կայուն մատակարարման խնդիրները: «Հանդիպման ընթացքում այս թեմաների շուրջ լիարժեք միասնություն եղավ … Բոլոր մասնակիցները խոսեցին…
G20-ի երկրները համաձայնեցրել են արհեստական բանականության հետ վարման սկզբունքները
«Մեծ քսանյակի» երկրներն առաջին անգամ համաձայնեցրել են արհեստական բանականության հետ վարման սկզբունքները: Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում G20-ի երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպման արդյունքում կազմվել է հայտարարություն, որում ներկայացվել են այդ սկզբունքները: Այս մասին հաղորդում է Deutsche Welle հեռուստաալիքը: Ինչպես նշվում է փաստաթղթում՝ արհեստական բանականության մշակողներն ու օգտատերերը «պետք է հարգեն իրավաբանական հիմնական սկզբունքները, մարդու իրավունքներն ու ժողովրդավարական…
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը առաջին անգամ կանցկացվի արաբական երկրում
2020 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադը կընդունի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։ G20-ի հանդիպումը պատմության մեջ առաջին անգամ է անցկացվելու արաբական երկրում։ Գագաթնաժողովը կնախագահի սաուդցի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը։ G20-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հունիսին Ճապոնիայում։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։








