մեղադրական դատավճիռ
2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի որոշմամբ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով: Հարությունյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ: Հունվարի 23-ին նշանակված է լրացուցիչ դատական նիստ,…
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ իրականացված ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ Ոստիկանությունում պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ ավելացել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ պայմանավորված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու, դրանցով քրեական վարույթների հարուցման դեպքերը: «2022թ. հունվարի 31-ի դրությամբ արդեն իսկ դատարան է ուղարկվել ՀՀ քրեական…
ԱԺ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու փորձի գործով մեղադրական դատավճիռ է կայացվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է. «Արմավիրի մարզի դատախազությունում սույն թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ Մեղադրական դատավճիռհոդվածի 2-րդ մասի հատկանշներով հարուցված…
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հրադադարի հայտարարությանը հետևած անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ։ Այդ մասին, «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ չբացահայտելով մեղադրյալների ով լինելը։ Գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի հատկանիշներով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ մեղադրյալներից 44-ի նկատմամբ…
Բրիտանական դատարանի մեղադրական դատավճիռ է կայացրել, որում նշվում է, որ Դուբայի կառավարիչը կազմակերպել է իր երկու դուստրերի՝ արքայադուստր Շամսայի և արքայադուստր Լատիֆայի առևանգումը և պարբերաբար ահաբեկել է 6-րդ կնոջը՝ արքայադուստր Հայային։ Դատավորը Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի գործողությունները որակել է ոչ միայն թագավորության, այլև միջազգային իրավունքի խախտում։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը,…
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: 2008թ. դատավճռիռներով Ա. Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոփոխվել է և նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել:…
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է մատչելի գներով աշնանացան ցորենի սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հոկտեմբերի…
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ պետական աջակցության…