մեղադրանքներ

  • Դեպարդիեն բախվում է սեռական բռնության դատավարությանը Փարիզում

    Դեպարդիեն բախվում է սեռական բռնության դատավարությանը Փարիզում

    Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կանգնած է դատարանի առաջ Փարիզում՝ 2021 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ երկու կնոջ սեռական բռնության ենթարկելու մեղադրանքների կապակցությամբ, ինչը նշանավորում է #MeToo-ի բարձրաստիճան գործը Ֆրանսիայում։

  • Բլյումենթալը հետաքննում է Թրամփի՝ VA-ի կրճատումները

    Բլյումենթալը հետաքննում է Թրամփի՝ VA-ի կրճատումները

    Սենատոր Ռիչարդ Բլյումենթալը կոչ է անում ոչ պաշտոնական լսումներ անցկացնել՝ քննարկելու Թրամփի վարչակազմի կողմից վետերանների և VA-ի նկատմամբ կատարված կրճատումների ազդեցությունը, սակայն հրավերը, ամենայն հավանականությամբ, կմերժվի։

  • Սաակաշվիլին ձերբակալությունից հետո հացադուլ է հայտարարել

    Սաակաշվիլին ձերբակալությունից հետո հացադուլ է հայտարարել

    «RIA Novosti»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից հետո հացադուլ է հայտարարել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ։ Լրագրողներին այս մասին հայտնել է վրացի օմբուդսմեն Նինո Լոմջարիան՝ բանտում Սաակաշվիլիին այցելելուց հետո։ Հիշեցնենք, որ ուրբաթ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Սաակաշվիլին ձերբակալված է։  

  • Սիսիանի համայնքապետարանի 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    Սիսիանի համայնքապետարանի 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն հյատնում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական…

  • Պետք է զերծ մնալ աբսուրդային մեղադրանքներից․ Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

    Պետք է զերծ մնալ աբսուրդային մեղադրանքներից․ Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

    ՀՀ նորընտիր ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընդդիմությանը կոչ արեց գալ կառուցողական դաշտ։ Նա ընդգծեց, որ եթե իրենք էլ ընդդիմության հետ միասին մտնեն այդ դաշտ, ապա քաղաքացիները դրանից հաստատ չեն շահելու։ Ալեքսանյանի խոսքով՝ պետք է զերծ մնալ աբսուրդային մեղադրանքներից։ Հիշեցնենք, որ այսօր ընտրվելու են Ազգային ժողովի երեք փոխնախագահները։

  • Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին

    Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին

    Հուլիսի 16-ին ՀՀ Դատախազությւոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել…

  • Բաքվում կայացել է լրտեսության մեջ մեղադրվող 2 հայ ռազմագերիների գործով նիստը

    Բաքվում կայացել է լրտեսության մեջ մեղադրվող 2 հայ ռազմագերիների գործով նիստը

    Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատավարությունը։ Նիստի ընթացքում ռազմագերիներին ներկայացվել է իրենց իրավունքների մասին և հաջորդ դատական նիստի օր է նշանակվել հուլիսին 26-ը։ Նշենք, որ ադրբեջանական դատարանը Դավթյանին ու Սուջյանին մեղադրում է լրտեսության մեջ:

  • ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ

    ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ

    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը: Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և…

  • Առուշ Առուշանյանի գործն ուղարկվել է դատարան

    Առուշ Առուշանյանի գործն ուղարկվել է դատարան

    Դատախազությունը հաստատել ու մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործը: Համայնքի ղեկավարին մեղսագրվում է միանգամից 5 հոդված՝ 3 տարբեր դեպքով: Ըստ իրավապահների՝ Առուշանյանը Սյունիքի Վերիշեն համայնքում զբաղվել է ապօրինի ընդերքօգտագործմամբ՝ առանց համապատասխան թույլտվության, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 28 միլիոն դրամից ավելի: Երկրորդ դրվանգով էլ, ըստ քրգործի, Առուշանյանը ֆիզիկական բռնություն…

  • 30-ամյա տղամարդը բազմաթիվ խարդախության դեպքերի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

    30-ամյա տղամարդը բազմաթիվ խարդախության դեպքերի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական համալիր աշխատանքների արդյունքում պարզվել են խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ…

  • 200 թաքցրած դիակի մասին խոսք լինել չի կարող․ հնչած մեղադրանքը պարզապես հերյուրանք է․ ԱՆ

    200 թաքցրած դիակի մասին խոսք լինել չի կարող․ հնչած մեղադրանքը պարզապես հերյուրանք է․ ԱՆ

    Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Քանի որ համացանցում շարունակվում է շրջանառվել և շահարկվել «թաքցրած դիերի» մասին սուտ լուրը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկատվությունը: Հարազատները, լրատվամիջոցները և պատգամավորներ շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունեցել շրջել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի բոլոր մասնաճյուղերով և մանրակրկիտ ծանոթանալ թե՛ դիերի և մասունքների…

  • Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. մեղադրվում է լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման մեջ

    Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. մեղադրվում է լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման մեջ

    ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի լվացման գործով: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ նախկին Արմեն Սմբատյանին։ Ըստ գործի նյութերի՝ նախկին նախարարը, 2006 -ին զբաղեցնելով նաև հասարակական կազմակերպության…

  • ՄԻՊ-ի ուշադրությունն եմ հրավիրում ստիպողաբար վաղվա հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ ինձ հասցեագրված ահազանգերի վրա

    ՄԻՊ-ի ուշադրությունն եմ հրավիրում ստիպողաբար վաղվա հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ ինձ հասցեագրված ահազանգերի վրա

    Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «ՄԻՊ պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունն եմ հրավիրում վարչապետի հրաժարականը պահանջող հայաստանյան և ռուսաստանահայ օլիգարխիային պատկանող մասնավոր հիմնարկների ղեկավարության կողմից, ընդհուպ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, աշխատակիցներին ստիպողաբար վաղվա հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ ինձ հասցեագրված ահազանգերի վրա»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/4106622502700183

  • Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը ուղարկվել է ՀՔԾ. Դատախազություն

    Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը ուղարկվել է ՀՔԾ. Դատախազություն

    ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով…

  • Հրանտ Դինքի հիմնադրամի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով մեկնարկել է դատական նիստ

    Հրանտ Դինքի հիմնադրամի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով մեկնարկել է դատական նիստ

    Ermenihaber-ի հաղորդամբ՝ սեպտեմբերի 11-ն Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Չաղլայանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հայկական «Հրանտ Դինք» հիմնադրամի հասեցին հնչեցված սպառնալիքների գործով առաջին դատական նիստը։ Հրանտ Դինք հիմնադրամը ս․ թ․ մայիսի 27-ին և 28-ին Հրանտ Դինք ստացել էր գրավոր՝ էլեկտրոնային փոստով ուղարկված սպառնալիք: Հիմնադրամը այս մասին գրավոր կերպով հաղորդել էր Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը և Ստամբուլի մարզային…