Մեմֆիս Դեպայ
Սերխիո Ռամոսը հնարավոր է տեղափոխվի Կորինտիանս՝ Մեմֆիս Դեպայի միջնորդությամբ
Սերխիո Ռամոսի ապագան կարող է կապված լինել բրազիլական Կորինտիանսի հետ, չնայած որ նա ցույց է տվել իր ցանկությունը վերադառնալ Մադրիդ՝ Ռեալ Մադրիդի կազմ: Ֆուտբոլիստը, որն այս պահին զբաղվում է անհատական մարզումներով, նոր ակումբ չունի այն բանից հետո, երբ ավարտվեց նրա պայմանագիրը Սևիլիայի հետ։ Վերջին օրերին, Ռամոսը «հավանել» է սոցիալական ցանցերում բազմաթիվ նկարներ, որոնք ցույց են…
Ֆրենկի դե Յոնգը վերադառնում է Նիդերլանդների հավաքական՝ Դեպայը բացակայում է
Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վերադարձել է հավաքական, որպեսզի մասնակցի Ազգերի լիգայի առաջիկա խաղերին Հունգարիայի և Բոսնիա-Հերցեգովինայի դեմ: Դե Յոնգը հավաքականում առաջին անգամ կխաղա վերջին 14 ամիսների ընթացքում՝ վնասվածքից ապաքինվելուց հետո: Դե Յոնգը, ով վերջերս չմասնակցեց Եվրոպայի առաջնությանը վնասվածքի պատճառով, պատրաստ է խաղալ՝ ամրապնդելու Նիդերլանդների թիմի դիրքը: Դեպայը, սակայն, բացակայում է՝ իր նոր թիմ…
Բարսելոնան պարտվելով Այնտրախտին ավարտեց ելույթները եվրագավաթներում
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց «Այնտրախտին» ու դուրս մնաց մրցաշարից։ 4-րդ րոպեին Կոստիչը առաջ մղեց հյուրերին: 36-րդ րոպեն Բորրեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 67-րդ րոպեին Կոստիչը դուբլի հեղինակ դարձավ։ Բարսան երկու գոլերն էլ խփեց ավելացված ժամանակում: Առաջինը գոլի հեղինակ դարձավ Սերխիո Բուսկետսը, իսկ ավելացված 10-րդ րոպեին Մեմֆիս…
Յուվեն Դիբալային փոխարինող է գտել
Թուրինի «Յուվենտուսը» փոխարինող է փնտրում թիմի հարձակվող Պաոլո Դիբալային, ով ամռանը լքելու է ակումբը։ Նրա պայմանագիրը ավարտվում է հենց այդ ժամանակ ու նա ցանկություն չունի երկարաձգել այն։ Այս մասին հայտնում է Superdeporte-ն։ Նշվում է, որ որպես Դիբալայի փոխարինող «Յուվեն» դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի թեկնածությունը։ Նշենք, որ Դեպայը 2021 թվականին է միայն տեղափոխվել…
Մեմֆիս Դեպայը չի մնա Բարսելոնայում
Մեմֆիս Դեպայը չի մնա «Բարսելոնայում», Չավին նրան չի տեսնում որպես հիմնական կազմի խաղացող։ Այս մասին հայտնել է Ինսայդեր Ժերար Ռոմերոն։ Նշվում է, որ «Տոտենհեմն» արդեն բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ՝ տրանսֆերի ամբողջական գնման տարբերակով։ «Բարսելոնայի» համար կարևոր նշանակություն ունի Մեմֆիսին վաճառելը՝ ֆինանսական խնդիրների պատճառով։
Դեպայը իտալական գրանդների ուշադրության կենտրոնում է
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտնվել է «Ինտերի», «Միլանի» ու «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ավելի վաղ խոսվում էր, որ «Բարսան» ու «Յուվեն» կփոխանակվեն ֆուտբոլիստներով (Դեպայը Մորատայի փոխարեն), սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Հոլանդացու ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Բարսան հրաժեշտ կտա 3 հարձակվողի
Կատալոնական «Բարսելոնան» ամռանը հրաժեշտ է տալու իր հարձակվողներից 3-ին՝ Մեմֆիս Դեպային, Լյուկ Դե Յոնգին ու Մարտին Բրեյթվեյթին։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Նշվում է, որ նշված ֆուտբոլիստները չեն տեղավորվում Չավիի խաղային սխեմայում՝ յուրաքանչյուրը տարբեր պատճառով։ Ըստ աղբյուրի՝ «Բարսայի» համար կատարյալ կլինի, եթե թիմի հարձակողական եռյակն ամռանը կազմեն Էրլինգ Հալանդը, Ֆերնան Տորեսն ու Անսումանե Ֆատին։
Կամ Դեպայը կլինի Բարսայի մեկնարկային կազմում, կամ՝ կհեռանա ակումբից․ վերջնագիր
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Նշվում է, որ Դեպայը կշարունակի ելույթները «Բարսայում», եթե նա տեղ ունենա մեկնարկային կազմում։ Միևնույն ժամանակ, իսպանական ակումբի տրանսֆերային նպատակներից են Էրլինգ Հալանդն ու Էդինսոն Կավանին։
Դեպայն ուզում է լքել Բարսան․ ակումբը դեմ չէ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայն արդեն ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Totofichajes-ը։ Նշվում է, որ «Բարսան» էլ իր հերթին մտադիր չէ պահել Դեպային։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Յուվեն», «Ռոման» ու «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ հնարավոր է կատալոնական ակումբը Դեպային ու Տեր-Շտեգենին փոխանակի «Յուվենտուսի» պաշտպան Մաթիաս Դե Լիգտի հետ։
Լա Լիգա․ Չավին հաղթեց նորամուտի խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ գիշերը կայացավ Չավիի նորամուտի խաղը «Բարսելոնայում», որի շրջանակներում ակումբը մրցեց «Էսպանյոլի» հետ։ Նորամուտի խաղը հաղթական ստացվեց։ Հանդիպման միակ գնդակը հեղինակեց Մեմֆիս Դեպայը 48-րդ րոպեին․ նա մրցակցի դարպասը խոցեց 11-մետրանոցից։ Հաղթանակից հետո «Բարսան» վաստակեց 20 միավոր ու այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է։ https://www.youtube.com/watch?v=6m9Efxz6NoE
Չավին չի ցանկանում Դեպային տեսնել Բարսայում
Կատալոնական «Բարսելոնային» անցած ամառ միացած Մեմֆիս Դեպայը կարող է այս ամառ արդեն հրաժեշտ տալ ակումբին։ Բանն այն է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Չավիին դուր չի եկել Դեպայի խաղամակարդակը և նա չի ցանկանում թիմում տեսնել նրան։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ «Բարսան» կարող է Դեպայի տրանսֆերը վաճառքի հանել արդեն եկող ամառ։
Դեպայը ռեկորդ է սահմանել Նիդեռլանդների կազմում
«Բարսելոնայի» հոլանդացի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայը ռեկորդ է հեղինակել Նիդեռլանդների ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Դեպայը դուբլի հեղինակ դարձավ Ջիբրալթարի հետ աշխարհի առաջնության որակավորման փուլի G խմբի խաղում, որի շնորհիվ նա 2021 թվականի ընթացքում իր գոլերի թիվը հավաքականի կազմում հասցրեց 14-ի։ Սրանով նա շրջանցեց Պատրիկ Կլյուվերտի ռեկորդը, ով օրացուցային մեկ տարվա ընթացքում դարձել էր…
Բարսան կփորձի նոր պայմանագիր կնքել Դեպայի հետ
Կատալոնական «Բարսելոնան» մտադրված է թիմի հարձակվող Մեմֆիս Դեպային երկար ժամանակով պահել թիմում։ Այս մասին գրում է Goal.com-ը։ Նշենք, որ Դեպայն այս ամռանն է միացել «Բարսային» ու ընդամենը 2 տարով է պայմանագիր կնքել, իսկ կատալոնական ակումբը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել նիդերլանդցուն։
Նիդերլանդները սեփական հարկի տակ ջախջախեց Թուրքիային (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շարունակվում է Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլը։ Նիդերլանդների հավաքականը երեկ սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի հավաքականին ու հաղթեց խոշոր հաշվով։ Մեմֆիս Դեպայի հեթ-տրիկի, ինչպես նաև Դեվի Կլասենի, Գուուս Տիլի ու Դոնիլ Մանելի գոլերի շնորհիվ նիդերլանդցիները հաղթեցին 6-1 հաշվով։ Այս հաղթանակից հետո Նիդերլանդները շարունակում է գլխավորել G խումբը՝ 13 միավորով։ Նրանց հաջորդում են թուրքերը՝ 11 միավորով։…












