մեսենջեր

  • Telegram-ում նոր գործառույթ է ավելանում

    Telegram-ում նոր գործառույթ է ավելանում

    Հայտարարվել է, որ Telegram հավելվածում շուտով կհայտնվի Ձայնային չաթ (Voice chat) կոչված գործառույթը։ Սրա շնորհիվ հրապարակային (public) խմբերի բաժանորդները կամ ադմինիստրատորները հնարավորություն կունենան ընդհանուր զանգ կատարելու։ Այն կունենա որոշակի պարամետրեր, օրինակ՝ որ տվյալ ձայնային չաթով կարող են շփվել միայն ադմինիստրատորները։ Նշվում է, որ Ձայնային չաթ գործառույթը դեռևս միայն Telegram 7.3-ի բետա տարբերակվում է, բայց կարճ…

  • WhatsApp-ը սպառնացել է իրավական միջոցներ կիրառել՝ մեսենջերի չարաշահման համար

    WhatsApp-ը սպառնացել է իրավական միջոցներ կիրառել՝ մեսենջերի չարաշահման համար

    WhatsApp-ը սպառնացել է իրավական միջոցներ կիրառել՝ մեսենջերի չարաշահման համար: Հայտարարությունն արվել է, քանի որ բազմաթիվ կազմակերպություններ, շրջանցելով սահմանափակումները, գովազդում են իրենց արտադրանքը: Reuters-ը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ WhatsApp-ի ծրագրային գործիքները հնդկացի թվային մարքեթոլոգներին և քաղաքական ակտիվիստներին օգնում են շրջանցել հակասպամային սահմանափակումները՝ Հնդկաստանում համընդհանուր ընտրությունների նախաշեմին: Իր բլոգում ընկերությունը տեղադրել է «WhatsApp-ի չարտոնագրված օգտագործումը»…

  • Չինաստաում կստուգեն տարանցիկ զբոսաշրջիկների նամակագրությունները

    Չինաստաում կստուգեն տարանցիկ զբոսաշրջիկների նամակագրությունները

    Չինաստանի միջազգային օդանավակայաններով կստուգվեն տարանցիկ զբոսաշրջիկների Wechat, What’sUp, Viber և այլ հավելվածների նամակները: Եթե նամակագրության մեջ գաղտնի տեղեկատվություն հայտնաբերվի, զբոսաշրջիկներին կարող են արգելել մուտք գործել երկիր: Նրանք, ում ուղերձները վտանգավոր կլինեն չինական կողմի համար, կձերբակալվեն և կանցնեն հատուկ սենյակ, որտեղ պաշտոնատար անձանց և ավիաընկերության ներկայացուցիչներիմուտքը արգելվում է: Ձերբակալվածին հաջորդ չվերթով կուղարկեն ժամանման երկիր:

  • Telegram-ի հիմնադիրը խոսել է WhatsApp-ի խնդիրների մասին

    Telegram-ի հիմնադիրը խոսել է WhatsApp-ի խնդիրների մասին

    Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը խոսել է WhatsApp մեսենջերի անվտանգության հետ կապված խնդիրների մասին: «Ի հայտ են եկել խնդիրներ, որոնք թույլ են տալիս լրտեսել օգտատիրոջը: Դրանք նման են բեքդորների»,-ասել է Դուրովը: Նրա խոսքով՝ WhatsApp-ի օգտատերերը պաշտպանված չեն լրտեսությունից: Նա հավելել է, որ մեսենջերը կարող է թողնել խոցելիություն՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների խնդրանքով: