մերժում
«Պետություն-եկեղեցի» բախումը բացառելու հրամայականը երկխոսությունն է. Բացում նախաձեռնություն
«Պետություն-եկեղեցի» բախումը բացառելու հրամայականը երկխոսությունն է։ Ողջախոհ հանրությունը սպասում է պետական և հոգևոր իշխանության ղեկավարների հրատապ որոշմանը։
ԱՄՆ դատարանը մերժեց 500 մլն դոլարի հայցն ընդդեմ ANCA-ի
ԱՄՆ Կալիֆոռնիայի դաշնային դատարանը 2025թ. ապրիլի 14-ին մերժել է Այնուր Բաղիրզադեի հայցը ԱՆԿԱ-ի, ԱՆԿԱ ԱՇ-ի և այլոց դեմ՝ հրամայելով հանել բողոքը և փակել գործը։
ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 13-ին գումարած նիստում քննության է առել Էդգար Ղարզարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները։ Դրանցից առաջինով պահանջվել էր անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։ Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու…
Ռազմական դրության ռեժիմը հանելու ընդդիմության առաջարկը մերժվեց
Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացրել էր առաջարկ՝ Հայաստանում ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին, որն այսօր քննարկվեց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում։ Հանձնաժողովը մերժեց առաջարկը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը մեկնաբանելով այս որոշումն ասաց, որ իշխանությունը ադեկվատ գնահատական չի տալիս իրավիճակին։
Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հունվարի 19-ին միջնորդել էին բացարկ հայտնել մեղադրող դատախազներ Արթուր Դավթյանին, Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին։ Այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց բացարկ հայտնելու միջնորդությունը։ Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 2-ին։ Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Վիսկոնսիից մերժել են Ուեսթի դիմումը
Քանյե Ուեսթը մերժում է ստացել ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգից։ Տեղի ընտրական հանձնաժողովը մերժել է ռեփերի դիմումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ որոշումը բողոքարկվելու է նահանգի Գերագույն դատարանում։ Ըստ աղբյուրի՝ Ուեսթն արդեն նման դիմումներ է ներկայացրել Միացյալ Նահանգների ավելի քան 10 նահանգներում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել։
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ազատ է արձակվել
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը գրառում է կատարել Facebook-ում: Անանյանը հայտնում է, ոչ ԱԱԾ-ի միջնորդությունը մերժվել է, և Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել: «Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի…
ԿԸՀ-ն մերժել է ԼՀԿ-ի դիմումը․ Մուկուչյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ հանձնաժողովը մերժել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը վերականգնելու դիմումը։ Մուկուչյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքները ամփոփվել են ու արդեն բաշխվել է մանդատների թվաքանակը և ԿԸՀ-ն լրացուցիչ մանդատ տալու լիազորություն չունի։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում․ https://www.facebook.com/azatutyun/videos/793933727679939
Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները մերժվեցին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները։ Փաստաբանական խումբը ներկայացրել էր 3 միջնորդություն, որոնց քննարկումը մայիսի 8-ին ավարտվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին փոխել Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոց կալանքը կա՛մ գրավով, կա՛մ ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, կա՛մ կորոնավիրուսով պայմանավորված։…
Բադասյանի հայցը՝ ընդդեմ Նարեկ Մալյանի, մերժվել է թերի լինելու պատճառով
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի, սակայն հայցը թերի լինելու պատճառով դատարանն այն հետ է վերադարձրել: Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից: Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը…
Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված․ դատարանը դարձյալ մերժեց միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած 2 միջնորդությունները։ Նշենք, որ դա պաշտպանների 14-րդ միջնորդությունն է։ Հիշեցնենք, որ պաշտպանները 2 միջնորդություն էին ներկայացրել։ Առաջինը 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար ՀՀ դրամի` 25 միավոր անշարժ գույքի գրավի միջնորդությունն էր, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնելը։ շՀաջորդ…
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչը հրապարակեց որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ հրապարակեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշումը։ Դատարանը մերժեց նրա պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նշենք, որ պաշտպանները բողոքարկել էին նոյեմբերի 19-ի որոշումը՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։ Դատարանը գործը քննել ու խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ դեկտեմբերի 16-ին։ Այսօր առաջին…
Վերաքննիչը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով պաշտպանների բողոքը
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին մերժել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել: Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Նարինե Հովակիմյանը…
ՄԻԵԴ-ը մերժել է 2008-ին Գյումրիի ընտրատեղամասում ծեծկռտուք կազմակերպածների հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի երեք քաղաքացիների հայցը, որոնք դատապարտվել են 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու պատճառով։ ՄԻԵԴ փաստաթղթերում նշվում է, որ Պետրոս Մակեյանը, Շոթա Սաղաթելյանը և Աշոտ Զաքարյանը մասնակցել են նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավին։ 2008-ի փետրվարի 19-ի ընտրության օրվանից հետո նրանց դեմ հարուցվել է քրեական գործ առ…