մերձավոր արեվելք
Թրամփը նահանջում է Մերձավոր Արևելքում. National Interest
Ի հայտ են երեկ երեք հանգամանք, որոնք վկայում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության փոփոխության մասին: Այս մասին հաղորդում է The National Interest-ը: Ենթադրությունը, որ Թրամփի վարչակազմը կարող է ներքաշել ԱՄՆ-ին տարածաշրջանում նոր պատերազմի մեջ, ներկայումս անհեռանկարային է: Թրամփը որոշել է «արգելակել»: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը գրեթե հանգեցրել էր նոր ռազմական բախման…
Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատարը կարծում է, որ Իրանը «նահանջել է»
Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատարը կարծում է, որ Իրանը «նահանջել է»։ Այս մասին հաղորդում է AP-ը: Ծովային հետևակի գեներալ Ֆրենկ Մքքենզին կարծում է, որ դեռևս վաղ է եզրակացություն անել այն մասին, որ Իրանը հրաժարվել է ամերիկյան շահերի դեմ պոտենցիալ հարձակումներից: Նա չի բացառել, որ կարող է խնդրել հավելյալ ուժ ուղարկել՝ ամերիկյան պաշտպանությունն ամրապնդելու համար: Մքքենզին…
Թրամփը ևս կասկածում է «դարի գործարքի» իրականցմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն հնարավոր է՝ ճիշտ է, որ կասկածի տակ է դնում Սպիտակ տան խաղաղ ծրագիրը Մերձավոր Արևելքում։ Այս մասին տեղեկացնում է The Hill-ը: «Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք Մերձավոր Արևելքին օգնելու խաղաղ ծրագրի մշակման գործում, և նա [Պոմպեոն], հնարավոր է, ճիշտ է: Ես նկատի ունեմ, որ…
Թրամփը հաստատել է Մերձավոր Արևելքում լրացուցիչ զորքերի տեղակայումը. CNN
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արևելք ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի առաջարկին Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության սրման առնչությամբ։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով նախագահի վարչակազմում իր աղբյուրին: Նրա տվյալներով՝ լրացուցիչ զորքերում ներառված են Patriot հրթիռային համալիրները, հետախուզական ինքնաթիռն ու «իրանյան սպառնալիքները զսպելու…
Պենտագոնը հաստատել է Մերձավոր Արևելք հավելյալ զինվորականներ ուղարկելու հնարավորությունը
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հաստատել է, որ Պենտագոնը դիտարկում է Մերձավոր Արևելք հավելյալ զինվորականներ ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի հետ լարվածության պայմաններում: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Շանահանը հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ այս փուլում զորքերի կոնկրետ քանակ է դիտարկվում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պենտագոնը դիտարկում է Մերձավոր Արևելք 5-10 հազար զինվորականներ…
Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելու հարցը
ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել են մինչև 10 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու նպատակով: Այսօր արդեն ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը պետք է հայտնի իր որոշումը: CNN-ի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքում զինվորականների ներկայությունն ավելացնելու առաջարկն ԱՄՆ իշխանություններն արել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խնդրանքով: Բացի տարածաշրջան զինվորականներ ուղարկելու հարցից, Սպիտակ տունը և Պենտագոնը քննարկելու են լրացուցիչ…
Լոնդոնը համաձայն է Վաշինգտոնի հետ Իրանի վերաբերյալ գնահատականներում
Մեծ Բրիտանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ այն հարցում, որ Իրանը մեծ վտանգ է ներկայացնում և սերտորեն համագործակցելու է իր դաշնակցի հետ: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Նա հայտնել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում, իսկ հետո Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկել է Իրանի հարցը: «Մենք համակարծիք ենք, որ Իրանը մեծ…
Թրամփը հերքել է Մերձավոր Արեւելք 120 հազար ամերիկացի զինվորականներ ուղարկելու մասին լուրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն՝ իր վարչակազմը դիտարկում է Մերձավոր Արեւելք 120 հազար ամերիկացի զինվորականներ ուղարկելու հնարավորությունը՝ Իրանի հետ հակամարտության դեպքում: Նա այդ տեղեկությունը «ֆեյք նորություն» է անվանել՝ նշելով, որ պատրաստ կլինի զորք ուղարկել, սակայն այժմ նման ծրագրեր չունի: Թրամփը հույս է հայտնել, որ նման ծրագրեր չեն լինի: Նրա խոսքով՝…
Թուրքիայում դժգոհ են «Մուսուլման եղբայրներին» ահաբեկիչներ ճանաչելու ԱՄՆ-ի մտադրությունից
Թուրքիայում դժգոհ են «Մուսուլման եղբայրներին» ահաբեկիչներ ճանաչելու ԱՄՆ մտադրությունից։ Այս մասին հայտնում է Hurriet-ը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը նշել է, որ այս որոշումը խնդիրների աղբյուր կդառնա ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մերձավոր Արևելքի համար։ «Եթե դուք այնպիսի կազմակերպությանը, ինչպիսին «Մուսուլման եղբայրներն» է, որը պահպանում է օրենքները և հեռու է մնում բռնությունից, ճանաչեք…
ԱՄՆ-ը կհրապարակի Մերձավոր Արեւելքին վերաբերող երկար սպասված ծրագիրը
ԱՄՆ-ը հունիսի սկզբին կհրապարակի Մերձավոր Արևելքին վերաբերող երկար սպասված ծրագիրը, որը կներառի պաղեստինցիների համար «հուսալի բիզնես-պլան»։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի փեսա, Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշները։ «Մենք կսպասենք Ռամադանն ավարտվի և նոր կներկայացնենք մեր պլանը»,- ասել է Քուշները։ AFP-ը հայտնում է, որ պաղեստինցիները թերահավատորեն են տրամադրված ամերիկյան պլանի հանդեպ՝ համարելով, որ Դոնալդ Թրամփը…
Թրամփը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 9-ին հեռախոսային բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ: Կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը։ «Նախագահ Դոնալդ Թրամփը կառուցողական խոսակցություն է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ: Նրանք քննարկել են Սաուդյան Արաբիայի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում, Իրանի վրա…









