միավորված ազգեր

  • ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն իր կարծիքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին։ «Չէի ասի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված: Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, բայց այնուամենայնիվ,-ասել է նա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչպես նաև նրանց բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսված են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։…

    Նյու Յորքում ՄԽ համանախագաները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին հարցին: Խոսնակը հայտնել է, որ ՄԱԿ-ը վանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես աշխարհի բոլոր վայրերում է: Դյուժարիկն ընդգծել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով: «Մենք հույս ունենք, որ…

    Ստեֆան Դյուժարիկ անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության իրականացմանը
  • ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: «Զրույցի առանցքային թեմաներից էր ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:…

    Արա Այվազյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը
  • ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի անդամ-երկրների հանդիպմանը, որտեղ քննարկվում է ՄԱԿ-ի հաջորդ ղեկավարի ընտրությունների հարցը ասել է՝  այս պահին Գուտերեշը միակ թեկնածուն է ընտրություններում: «Ես զգուշացրել եմ նոր աշխարհառազմավարական բաժանման և գերտերությունների միջև հարաբերությունների դիսֆունկցիայի վտանգի մասին: Դա անվերջ կբարդացնի միջազգային համագործակցությունն այն պահին, երբ այն ամենից շատ է անհրաժեշտ: Մենք…

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով կանխել նոր Սառը պատերազմը
  • Այսօր`հոկտեմբերի 16-ն, բողոքի ակցիա էր տեղի ունենում Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ: Հավաքվածները պահանջում են՝ անտարբեր չլինել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ագրեսիայի դեմ: Մանրամասնությունները` news.am-ի տեսանյութում:

    Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումն ու ռմբակոծումը մեծապես մտահոգել է Նիդերլանդների եկեղեցիների խորհրդին։ Հարցի համատեքստում, Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, հակիրճ անդրադարձ կատարելով հակամարտության պատմությանն ու ներկայիս զարգացումներին, դատապարտել է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փորձերը…

    Նիդերլանդների եկեղեցիների խորհուրդը դատապարտում է մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը Արցախում