միգրանտներ
Մեքսիկան ստեղծել է շտապ ազդարարման հավելված՝ ԱՄՆ-ում միգրանտների պաշտպանության համար
Մեքսիկան ստեղծել է ազդարարման հավելված՝ ԱՄՆ-ում արտաքսման վտանգի տակ գտնվող միգրանտների համար Մեքսիկան ներկայացրել է նորարարական բջջային հավելված, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում գտնվող մեքսիկացի միգրանտներին իրական ժամանակում շտապ տեղեկացնել իրենց ընտրյալ հարազատներին և մերձակա հյուպատոսարանին, եթե նրանք կարծում են, որ կարող են ձերբակալվել ներգաղթի մարմինների կողմից։ Այս գործիքը, որը նախատեսվում է գործարկել 2025 թվականի…
Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է միգրանտների պատճառով պատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին
Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke մեդիա խմբի թերթերի հետ հարցազրույցում կոչ է արել պատնեշներ կառուցել Եվրամիության սահմաններին միգրացիոն ճգնաժամի վտանգի պատճառով: Նրա խոսքով՝ միգրացիոն ճգնաժամն անխուսափելի է, եթե միության երկրները չուժեղացնեն վերահսկողությունն արտաքին սահմաններում՝ ծովում ու ցամաքում։ Վեբերն ընդգծել է, որ անհրաժեշտ է արգելքներ տեղադրել հատկապես ԵՄ-ի հարավ-արևելքում՝ «ներգնա…
Ֆրանսիայի ափերի մոտ նավ է խորտակվել․ 30-ից ավել մարդ է զոհվել
Ֆրանսիայի ափերի մոտ ողբերգական դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Պաս-դե-Կալեի ջրերում խորտակվել է 33 միգրանտ տեղափոխող նավակ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ Նա նշել է, որ 33 միգրանտներից 31-ը զոհվել են, իսկ մյուս 2-ը՝ հոսպիտալացվել, բայց նրանց վիճակը ծանր է։ Զոհվածների թվում կան նաև կանայք…
Լեհաստանը պատրաստ է ֆինանսավորել թռիչքները Բելառուսից դեպի միգրանտների հայրենիք
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է միգրանտներին Վարշավայի դիրքորոշումը փոխանցելու և նրանց հայրենիք վերադառնալու համոզման անհրաժեշտության մասին։ Դրա համար լեհական կողմը պատրաստ է ֆինանսավորել թռիչքները Բելառուսից դեպի միգրանտների հայրենիք, նոյեմբերի 18-ին: Այս մասին հայտնել է TVP Info հեռուստաալիքը։ «Բայց մենք, իհարկե, չենք փոխի մեր դիրքորոշումը արհեստականորեն առաջացած միգրացիոն շարժման վերաբերյալ։ Մենք պաշտպանելու ենք մեր տարածքային…
Միգրանտները լքել են բելառուսա-լեհական սահմանի Բրուզգի անցակետը
«Բրուզգի» անցակետի շրջանում ոչ մի միգրանտ չի մնացել: Այս մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Փախստականների մի մասն անցել Է տրանսպորտա-լոգիստական կենտրոն, որտեղ բելառուսները նրանց համար գիշերելու տեղ են տվել, մի մասը վերադարձել Է անտառում խփված տարերային ճամբար: Հանրապետական Կարմիր խաչի տվյալներով՝ այդ կենտրոնում տեղավորվել Է ավելի քան հազար մարդ:շշ
Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ երեկ Եվրոպոլը և Հայաստանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում: Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը: «Համաձայնագիրը երկու…
Նոր հավելված միգրանտների համար
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, միգրանտների համար մշակել է MigApp անվճար հավելվածը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Հավելվածը բազմալեզու գլոբալ առցանց հարթակ է, որի օգնությամբ միգրանտները կարող են անվտանգ և վստահելի տեղեկատվություն ստանալ այն երկրների մասին, որտեղ նրանք մտադիր են այցելել կամ որոնցում մտադիր են բնակվել՝ ապահովելով տեղաշարժը ճանապարհորդությունների…
Միգրանտների թիվը Ռուսաստանում նվազել է․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է՝ միգրանտների թիվը Ռուսաստանում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել է, և այժմ նրանք նույնիսկ բավարար չեն հավակնոտ ծրագրերի իրականացման համար: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլն արձանագրում է ռուսաստանցիների աճող դժգոհությունը միգրանտներից և արդյո՞ք պոտենցիալ սպառնալիք են համարում դա երկրի անվտանգության համար, Պեսկովը ասել է. «Ճիշտն ասած, ես ծանոթ…
Գերմանիայի ոստիկանությունը հայտնաբերել է 31 միգրանտների թուրքական բեռնատար մեքենայում
Գերմանիայի ոստիկանությունն ու մաքսային ծառայություն իրականացնողները երեքշաբթի օրը Չեխիայի հետ սահմանի մոտ հայտնաբերել են 31 միգրանտների, որոնք թաքնված էին թուրքական համարանիշ ունեցող սառեցվող բեռնատարի ներսում: Գերմանիայի MDR հանրային հեռուստաալիքի հաղորդմամբ, բոլոր միգրանտները եղել են տղամարդիկ՝ 18-ից 47 տարեկան։ Նրանք եկել էին Թուրքիայից, Սիրիայից, Իրանից և Իրաքից: Բեռնատարի վարորդը Թուրքիայի 57-ամյա քաղաքացի էր, որը բերման է…
Ռուսաստանը շահագրգռված է միգրանտների ներհոսքով. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է միգրանտների ներհոսքով, քանի որ երկրում շուտով չեն բավականացնելու աշխատանքային ձեռքերը, սա լրջորեն կսահմանափակի տնտեսության աճը: «Ռուսաստանը նոր քաղաքացիների ներհոսքի կարիք ունի: Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության զարգացմանը զուգահեռ մեզ արդեն աշխատանքային ձեռքերը չեն…
Գերմանիայում ապաստան հայցելու դիմումների թիվը զգալիորեն կրճատվել է
DW լրատվական գործակալությունը, հղում անելով Bild am Sonntag թերթին, հայտնում է, որ Գերմանիայում ապաստան հայցելու դիմումների թիվը զգալիորեն կրճատվել է։ Ըստ փախոստականների և միգրանտների դաշնային վարչության տվյալներով՝ 2020 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ապաստանի համար դիմում էր ներկայացրել 2 9132 մարդ Գերմանիայում։ Դա 29 տոկոսով պակաս է, քան 2019 թվականի նույն ժամանակաշրջանում։ Ապրիլին գրանցվել է…
ՀՀ-ն Եվրոպայում առաջատարներից է միգրանտների իրավունքների պաշտպանությամբ.ՄԻՊ
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում: Ընդհանուր առմամբ՝ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում…
ԵՄ. Թուրքիա-Հունաստան սահմանը չի բացվի փախստականների ճնշման ներքո
Եվրոպա մտնելու փորձ կատարող փախստականներ պետք է իմանան, որ Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանը փակված է, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ղեկավարը։ Նա կոչ է արել վեճին մասնակցող երկրներին «դադարեցնել այս խաղը»: Հազարավոր փախստականներ և այլ գաղթականներ փորձել են մտնել ԵՄ այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել է, որ նախկինում հսկվող սահմանները Եվրոպայի հետ բաց…
Թուրքիան մտադրվում է Հունաստանի հետ սահմանին ոստիկանական հատուկ զորք տեղակայել
Թուրքիան դեպի իր տարածք միգրանտների հոսքը դադարեցնելու համար մտադրություն ունի Հունաստանի հետ սահմանի երկայնքով ոստիկանության հատուկ նշանակության ուժերի 1000 աշխատակից տեղակայել։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Reuters-ի տեղեկացմամբ Թուրք քաղաքական գործիչը հունական կողմին մեղադրել է 164 միգրանտների վիրավորման համար։ «Նրանք 164 մարդու են վիրավորել, 4900 մարդու փորձել են հետ մղել…
Նախարարը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը կորոնավիրուսի պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հրաժարվել է սեղմել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը. կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով։ Բեռլինում միգրանտների միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերկելը մոտեցել է Զեեհոֆերին և ողջունելու համար մեկնել է ձեռքը, բայց նախարարը չի պատասխանել նրան: Մերկելը հումորով է ընդունել այն․ նա բարձրացրել է ձեռքերը և Զեեհոֆերին ցույց տվել դրանց…