Միլան
«Միլանը» ձմռանը ցանկանում է ձեռք բերել Լոսանոյին
ՊՍՎ-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում: «Ռոսսոներիները» մտադիր են Մեքսիկայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին: Լոսանոյի պայմանագիրը ՊՍՎ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Հոլանդացիները նրա տրանսֆերի համար պահանջում են առնվազն 40 միլիոն եվրո:
«Չելսիի» կիսապաշտպանը հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում: «Ռոսսոներիի» մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցում է լոնդոնցիների տնօրենի հետ 31-ամյա իսպանացու վարձակալության հարցով: Ֆաբրեգասը «Չելսիում» խաղային պրակտիկայի պակասուրդ ունի, մրցաշարի ավարտից հետո նա կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:




