Մյունխեն

  • Մյունխենում կայանալիք` անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում մշակվում է  ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ  Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մշակվում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկկողմ  հանդիպումները Գերմանիայի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Պակիստանի, Հայաստանի, Մոնղոլիայի,  Խորվաթիայի, Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարների հետ»,- ասել է նա:

    Մշակվում է Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ. Զախարովա
  • ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմեկնի Մյունխեն: Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարարը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ևս աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու…

    Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մյունխեն
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների,…

    Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
  • ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան նախապատրաստում է հանդիպում Ղարաբաղյան կարգավորման օրակարգով՝ Լավրով-Մնացականյան-Մամեդյարով ձեւաչափով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, հանդիպումը տեղի կունենա Մյունխենում։ «Ընթանում են բանակցություններ, Մյունխենում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի նախապես պլանավորած հանդիպումը կազմակերպելու…

    Մնացականյանը, Լավրովն ու Մամեդյարովը կհանդիպեն Մյունխենում
  • Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն: Աս մասին գրում է Don Balon: Բավարական թիմը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել առաջատար ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի հեռանալուց հետո, այս իսկ պատճառով մտադիր է թիմ հրավիրել հենց Մոուրինյոյին, ով օրեր առաջ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Փոփոխությունների արդյունքում թիմից կարող են հեռանալ…

    Մոուրինյոն կարող է գլխավորել «Բավարիա»-ն
  • Եվրոպայի ամենաթանկ Սուրբծննդյան տոնածառը տեղադրված Է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Տեսանյութում ցուցադրված Է՝ ինչ տեսք ունի երեքմետրանոց տոնածառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: https://www.youtube.com/watch?time_continue=4&v=PaoPRqSEi7c

    Ոսկե տոնածառ. ինչ տեսք ունի Եվրոպայի ամենաթանկ ամանորյա խորհրդանիշը