մշակույթի տուն

  • Ադրբեջանը հրետակոծել է Սյունիքի Խնածախ գյուղը – 13 Ապրիլ 2025

    Ադրբեջանը հրետակոծել է Սյունիքի Խնածախ գյուղը – 13 Ապրիլ 2025

    2025 թվականի ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ՝ վնասելով գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան։ Հայաստանը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել միջադեպը։

  • Հիմնանորոգվում է Գավառի մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի շենքերը

    Հիմնանորոգվում է Գավառի մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի շենքերը

    Գավառի համայնքապետարանի աշխատակազմը հայտնել է, որ Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են գտնվում մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի շենքերի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 159 միլիոն 304 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացվում է համայնքի բյուջեից, մնացած 50 տոկոսը՝ պետբյուջեից: Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Գավառ քաղաքի մշակույթի…

  • Սարուխան գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է

    Սարուխան գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է

    Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մշակույթի տանն ընթանում են դահլիճի հիմնանորոգման աշխատանքներ։ Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի խոսքով՝ ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզպետարան-Սարուխանի համայնքապետարան համագործակցության շրջանակում, 10 միլիոն դրամի հատկացմամբ, որից 4 միլիոն դրամը տրամադրել է Գեղարքունիքի մարզպետարանը, 6 միլիոն դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը։ «Տարիներ առաջ Սարուխանի մշակույթի տանն իրականացված անորակ շինարարության արդյունքում խոնավության, ինչպես նաեւ անորակ…

  • Բարեկարգվում է Արմավիր քաղաքի մշակույթի տան մոտակա այգին

    Բարեկարգվում է Արմավիր քաղաքի մշակույթի տան մոտակա այգին

    Արմավիրի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին օրերին Արմավիր քաղաքի մշակույթի տան հարակից այգում իրականացվում են բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Զբոսայգում իրականացվող այսօրվա աշխատանքներին հետևում էր նաև քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։ Զբոսայգին մաքրվել է նախկին սրճարանի շինարարական աղբից, տեղադրվել են փայտե աղբամաններ, առաջիկայում նախատեսվում է ավելացնել նստարանների քանակը։ Նշվում է, որ նախորդ տարի մեկնարկած աշխատանքների շրջանակում…

  • Ցուցահանդես՝ Ազնավուրի անվան մշակույթի տանը․ Արարատի մարզպետը պատվոգրեր է հանձնել

    Ցուցահանդես՝ Ազնավուրի անվան մշակույթի տանը․ Արարատի մարզպետը պատվոգրեր է հանձնել

    Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանն տեղի է ունեցել Արտաշատի գեղարվեստի դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդեսը, որին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ մարզպետը փոքրիկ նկարիչներին հանձնել է պատվոգրեր, շրջել ցուցասրահում, ծանոթացել երեխաների աշխատանքներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ…

  • Գորիսում տնօրենը աշխատակցուհուն արգելել է մասնակցել Փաշինյանի քարոզարշավին․ հարուցվել է քրգործ

    Գորիսում տնօրենը աշխատակցուհուն արգելել է մասնակցել Փաշինյանի քարոզարշավին․ հարուցվել է քրգործ

    Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ…

  • Վ. Սամուելյանի անվան մշակույթի տան սաները իրենց վրձինն են զենք դարձրել հանուն հաղթանակի

    Վ. Սամուելյանի անվան մշակույթի տան սաները իրենց վրձինն են զենք դարձրել հանուն հաղթանակի

    Արցախյան նոր պատերազմի սկսվելու առաջին օրից Արթիկ քաղաքում սկսվել և շարունակվում են նախաձեռնությունները և ակցիաները, որոնք աջակցում են մեր բանակին։ Արդեն չորրորդ օրն է Արթիկի՝ Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան գեղանկարչության սաները իրենց վրձինն են զենք դարձրել։ Մշակույթի տունը իր սաների հետ կազմակերպում է նկարների բարեգործական վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին: Յուրաքանչյուր…

  • Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն եռապատկվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն եռապատկվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ Կառավարությունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և հայտնում է, որ Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն եռապատկվել է՝ հասնելով 6.7 մլրդ դրամի։ Ճանապարհաշինությունից մինչև պոլիկլինիկայի և մշակույթի տան հիմնանորոգում: https://www.facebook.com/armgovernment/videos/2682485238629956/?v=2682485238629956

  • Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը

    Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը

    Կարսի «Նամըք Քեմալ» մշակույթի տանը բացվել է «Անի. Քարե պոեզիա. Ճարտարապետության գանձերը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է Politikars.com կայքը: Աղբյուրի տվյալներով՝ ցուցահանդեսին ներկայացված են լինելու Արա Գյուլերի, Մարտին Մանուկյանի, Մուրատ Գերմենի, Վեդաթ Աքչայոզի լուսանկարներն ու Ումիթ Քըվանչի և Էնգին Աքիսարի ֆիքսած տեսանյութերը: Ցուցահանդեսը բաց է դեկտեմբերի 6-ից: Բացման արարողությանը ներկա է եղել…

  • Վերակառուցվել է Մյասնիկյան համայնքի մշակույթի տան տանիքը

    Վերակառուցվել է Մյասնիկյան համայնքի մշակույթի տան տանիքը

    Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Մյասնիկյան համայնքում ավարտվել են մշակույթի տան տանիքի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 18 մլն 685.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 5 մլն 605.5 հազար դրամ է (30%), իսկ համայնքի մասնակցությունը` 13 մլն 079.5 հազար դրամ (70%):…

  • Հացիկ համայնքի 90-ականներից չգործող մշակույթի տունը կվերսկսի գործունեությունը

    Հացիկ համայնքի 90-ականներից չգործող մշակույթի տունը կվերսկսի գործունեությունը

    Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Հացիկ համայնքում շարունակվում են 1971 թվականին կառուցված և մինչև 90-ական թվականները գործող մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 15 մլն 769.6 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 4,730.9 հազար դրամ (30%), իսկ համայնքի մասնակցությունը 11,038.7…

  • Դեղձուտում կապիտալ վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը

    Դեղձուտում կապիտալ վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը

    Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Արարատի մարզի համայնքներում իրականացվում են մի շարք աշխատանքներ: Ծրագրով Դեղձուտ համայնքի մշակույթի տան դահլիճն ու նախամուտքը կապիտալ վերանորոգվում են: Ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ, այս պահին ամրացվում են դահլիճի տանիքն ու պատերը: Պայմանագրի մրցութային արժեքը 8 միլիոն ՀՀ դրամ է, որից 2 միլիոն 400…

  • Արզնիում նախկին ճաշարանի շենքը կվերակառուցվի որպես մշակույթի տուն

    Արզնիում նախկին ճաշարանի շենքը կվերակառուցվի որպես մշակույթի տուն

    Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել ամենատարբեր աշխատանքներ: Սուբվենցիայի շրջանակում Կոտայքի մարզի Արզնի համայնքում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվում է մշակույթի տան: Աշխատանքներն ինտենսիվ փուլ են մտել: Այս պահին ամրացվում է տանիքը և ներսի պատերի հարթեցման աշխատանքներ են իրականացվում: Շինարարական աշխատանքների արդյունքում Արզնի համայնքը կունենա…

  • Լոռու մարզպետը պայքարում է նախկինների դեմ․ «Հրապարակ»

    Լոռու մարզպետը պայքարում է նախկինների դեմ․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Լոռու մարզպետ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ օրերս հերթական «բացահայտումն» է արել։ Նա հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գևորգյանին։ Վերջինս Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի փեսան է: Իսկ Տիգրան Պապանյանը…

  • Սահմանամերձ Արազափում սկսվել է մշակույթի տան վերանորոգումը

    Սահմանամերձ Արազափում սկսվել է մշակույթի տան վերանորոգումը

    2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում սահմանամերձ Արազափ համայնքում սկսվել են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 19 մլն 070.1 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%՝ 8 մլն 581.5 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 10 մլն 488.5 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված…