մշակույթի տուն
Սուբվենցիոն ծրագրով սկսվել են Հացիկ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները
2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Հացիկ համայնքում մեկնարկել են Մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 15 մլն 770 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 4 մլն 731 հազար դրամ, համայնքի մասնակցությունը՝ 11 մլն 039 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային…
Դվին համայնքում իրականացվում է մշակույթի տան մասնակի վերանորոգում
«Մշակույթի տան մասնակի վերանորոգում» ծրագրով Դվին համայնքում իրականացվում է սուբվենցիոն ծրագիր՝ 13 մլն 500 հազ դրամ նախահաշվային արժեքով: Դեռևս 1948թ. կառուցված մշակույթի տանն արդեն իսկ մեկնարկած ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվելու երկրորդ հարկում, առաջին հարկի նախասրահում, միջանցքում և օժանդակ սենյակներում: Ծրագրի վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերը վերջը: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Արզնի համայնքում հիմնանորոգվում է մշակույթի տունը
Կոտայքի մարզի Արզնի համայնքի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված «ԱՐԶՆԻՀ-ԳՀԱՇՁԲ-2019/1 ՄՏ» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում 2019 թվականի ապրիլի 30-ին «ՋԱՏԵԳ» ՍՊԸ -ի հետ կնքված պայմանագրի հիման վրա աշխատանքները մեկնարկել են: Արզնիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ արդյունքում Արզնի համայնքում կգործի անհրաժեշտ գույքով, գրադարանով, բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման, կրթական գործունեության այլ տեսակների կազմակերպման համար…



