մոնակո
Անրին կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը
Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդներից Թիերի Անրին կարող է գլխավորել «Բորդոն»։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Նշվում է, որ «Բորդոյում» Անրիին դիտարկում են որպես Վլադիմիր Պետկովիչի հնարավոր փոխարինող։ Նշենք, որ Անրին ավելի վաղ մարզել է «Մոնակոն» ու «Մոնրեալը»։
Էվերտոնը հետաքրքրված է Մոնակոյի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինով
«Էվերտոնը» հետաքրքրված է «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինով: Ռուս ֆուտբոլիստին իր թիմում անձամբ ցանկանում է տեսնել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: Ֆրանսիական ակումբը 40 մլն եվրո է պահանջում 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց, սակայն «Էվերտոնի» համար այս գումարը կարող է շատ մեծ համարվել:
Հայաստանյան ընկերությունը՝ Մոնակոյի սպորտային միջազգային էքսպոյում
Երեկ Մոնակոյում մեկնարկել է արքայազն Ալբեր Երկրորդի գլխավորությամբ անցկացվող SPORTEL Monaco միջազգային էքսպոն, որին մասնակցում են սպորտային հեռարձակողները, լրատվամիջոցները և ժամանակակից լավագույն տեխնոլոգիական լուծումներն առաջարկող ընկերությունները։ Այս մասին տեղեկացնում է Vnews-ը։ Նշվում է, որ առաջին անգամ այս էքսպոյում Vivaro Media-ն ներկայացել է առանձին տաղավարով ու միջազգային գործընկերներին ներկայացրել առաջին հայկական մարզական հեռուստաալիքները և օնլայն հարթակը։…
Մոնակոյի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով
Ֆրանսիական «Մոնակոյի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի ֆուտբոլիստներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Սակայն ակումբը չի նշել վարակված ֆուտբոլիստի անունը։ Ֆուտբոլիստը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Նշվում է, որ ակումբի մյուս անդամներին վտանգ չի սպառնում: Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանը մեկնարկելու է այսօր ՝ «Բորդո»-«Նանտ» հանդիպումով:
Նախագահը ՀՀ դեսպաններ է նշանակել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայաստանի դեսպաններ են նշանակվել Մոնակոյում, Անդորրայում և Ֆիլիպեններում։ Ստորև ներկայացնում ենք համապատասխան հրամագրերը, որոնք հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կարգով,…
Կամիլ Գլիկը պայմանագիր կկնքի Բենևենտոյի հետ
Լրագրող Նիկոլա Սիրան հաղորդում է, որ «Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Բենևենտոն»։ Ակումբը պատրաստ է 3 միլիոն եվրո վճարել լեհ ֆուտբոլիստի համար: Պաշտպանը ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը: Առաջիկա օրերին գործարքը պաշտոնապես կհաստատվի: Մինչ այս հայտնի էր, որ իտալական ակումբը հետաքրքրված է նաև Մարիո Մանջուկիչի ծառայություններով։
Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից
ENIT-ը (Իտալիայի տուրիզմի ազգային գործակալությունը) հայտնում է, որ զբոսաշրջության նպատակով Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից, Մեծ Բրիտանիայից և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Անդորրայից, Մոնակոյից, Սան Մարինոյից և Վատիկանից ժամանած հյուրերին։ Մի շարք երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել Իտալիա, սակայն 14 օր անցկացելու են կարանտինում։ Այդ երկրներն են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան,…
Մոնակոն կարող է հրաժեշտ տալ իր ֆուտբոլիստներից 30-ին
Ֆրանսիական «Մոնակոն» կարող է մեծ թվով ֆուտբոլիստների հրաժեշտ տալ, որոնք հանդես են գալիս ակումբի հիմնական և երիտասարդական թիմերում։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվում է, որ ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ 30 ֆուտբոլիստի, իսկ նրանց տրանսֆերի դիմաց ստանալ 50 միլիոն եվրո գումար։
Բեն Յեդերով հետաքրքրված է միանգամից 8 թոփ ակումբ
Մոնակոյի ֆուտբոլիստ Վիսամ Բեն Յեդերը հայտնվել է իսպանական ու իտալական թոփ ակումբներից 8-ի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է AS-ը։ Այդ թիմերն են՝ «Ռեալը», «Աթլետիկոն», «Վալենսիան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և այս «Արսենալը»։ Նշվում է, որ Բեն Յեդերն էլ իր հերթին պատրաստ է լքել «Մոնակոն»։
Ինձ թվում է, որ Ազարը Ռեալում իր ափսեում չէ․ Ֆաբրեգաս
«Մոնակոյի» Ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը խոսել է իր նախկին խաղընկերոջ՝ Էդեն Ազարի մասին։ ««Ռեալի» կազմում նա մի քանի հաջող հանդիպումներ է անցկացրել։ Երբեմն ինձ թվում է, որ նա իր ափսեում չէ։ Բայց Էդենի մոտ միշտ էլ եղել են դժվարություններ, երբ մրցաշրջանը նոր է մեկնարկել։ Չնայած այս ամենին՝ ես գտնում եմ, որ նրան մեծ ապագա է սպասվում»,…
Պարի Սեն Ժերմենը շարունակում է հետաքրքրվել Տիմեո Բակայոկոով
«Պարի Սեն Ժերմենը» դեռս շարունակում է հետաքրքություն ցուցաբերել Տիմեո Բակայոկոյի հանդեպ։ Տիմեո Բակայոկոն վարձակալությամբ խաղում է «Մոնակոյում»։ Փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն քայլեր է ձեռնարկում ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Սակայն դեռևս բանակցությունները ակտիվ փուլում չեն։ Նշենք, որ «Մոնակոն» ունի Բակայոկոյին վարձակալության ավարտին գնելու իրավունք, սակայն հետաքրքրված չէ դրանով։ Իսկ Ֆրանսիացի ֆուտբոլիստի իրավունքները պատկանում…
ՊՍԺ-ն վստահ հաղթանակ տարավ․ Մբապեն՝ դուբլի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի խաղում միմյանց դեմ մրցեցին «ՊՍԺ»-ն և «Մոնակոն»։ «ՊՍԺ»-ն կարողացավ հաղթանակ տանել 4:1 հաշվով: Նշենք, որ սա հետաձգված խաղ էր․ այն չէր կայացել նախատեսված ժամանակին, քանի որ այդ ժամանակ եղանակը անբարենպաստ էր: «ՊՍԺ»-ի կազմում իր հաշվին դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն։ Թիմին իրենց մեկական գոլով օգնեցին նաև Նեյմարը և Պաբլո Սարաբիան։ «Մոնակո»-ի կազմում…