Մոնպելյե
Մեսսին կրկին դաշտ դուրս չի գալու
ՊՍԺ-ի աստղային խաղացող Լիոնել Մեսսին բաց կթողնի «Մոնպելյեի» դեմ Լիգա 1-ի 8-րդ տուրի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը։ Նշվում է, որ պատճառը վնասվածքն է, որը արգենտինացին ստացել է «Լիոնի» դեմ խաղում։ Ըստ աղբյուրի՝ Մեսսին կարող է սկսել մարզումները հենց խաղի օրը։ Նա պետք է պատրաստվի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։
Ռեալը մտադիր է հրաժեշտ տալ Զիդանի որդուն
Վարձակալությամբ Սեգունդան ներկայացնող «Ռասինգում» հանդես եկող Լուկա Զիդանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալ» Մադրիդին, կարող է փոխել ակումբային գրանցումը։ AS-ի հաղորդմամբ՝ կրտսեր Զիդանի հետ մադրիդյան ակումբը առանձնապես հույսեր չի կապում։ Նշվում է, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյեն»։ Ըստ աղբյուրի՝ Զինեդին Զիդանի որդու փոխարեն «Ռեալը» մտադիր է հետ վերադարձնել Անդրեյ Լունինին, ով այս պահին…
Պայետը հայհոյել է մրցավարին ու որակազրկվել
Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրի «Մարսել» – «Մոնպելյե» հանդիպման ժամանակ Դմիտրի Պայետը խաղի վերջնամասում ստացավ սկզբում դեղին, այնուհետև՝ կարմիր քարտ ու հեռացվեց դաշտից։ Բանն այն է, որ «Մարսելի» ֆուտբոլիստը հայհոյել է մրցավարին վիճաբանության ժամանակ, երբ ստացել է դեղին քարտը։ Խաղի գլխավոր մրցավարը խաղի ավարտից հետո հանձնած զեկույցում նշել է, որ Պայետն իրեն հայհոյել է 3…
Դի Մարիայի փայլուն գոլը Մոնպելյեի դարպասը
Լիգա 1-ի 17-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» ընդունել է «Մոնպելյեին»: Հանդիպման 45-րդ րոպեին Անխել դի Մարիան ֆանտաստիկ հարվածով դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:1: Հաղորդում է armsport.am-ը։
Մոուրինյուն ակնարկել է, որ շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն այսօր ներկա է եղել Ֆրանսիայի Լիգա-1-ի «Լիլ»-«Մոնպելյե» հանդիպմանը: Խաղից հետո Մոուրինյուն հայտնել է, որ կցանկանար աշխատել Ֆրանսիայում. Ժոզեն՝ «Լիլ»-«Մոնպելյե» խաղին «Ինձ պատկերացնում եմ Լիգա-1-ում աշխատելիս: Արդեն աշխատել եմ 4 երկրում ու սիրում եմ ինձ համար նոր մշակույթներ բացահայտել: Նոր առաջնությունում աշխատելը ֆանտաստիկ փորձ կլինի: Այս պահին հանգիստ եմ: Փորձում եմ ժամանակս…





