Մորգան Շնայդերլինի
Խամես Ռոդրիգեսը Էվերտոնի դիտակետում է
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսով հետաքրքրված է Լիվերպուլի «Էվերտոնը»։ Արքայական ակումբը 28-ամյա կիսապաշտպանի համար պահանջել է 25-35 միլիոն եվրո։ Գործարքն իրականացնելու համար իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պետք է վաճառի երկու ֆուտբոլիստների։ Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբում «Էվերտոնը» կվաճառի 30-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնայդերլինին։ «Էվերտոնը» Անգլիայի առաջնության 36 տուրից հետո 11-րդ տեղում է։