մրցավար
Ֆլիկ. Բարսելոնան այս մրցաշրջանում «արդարացումներ» չի փնտրի Ռեալ Մադրիդի մրցավարական բողոքներից հետո
«Բարսելոնայի» մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է, որ իր թիմը այս մրցաշրջանում «արդարացումներ» չի փնտրի այն բանից հետո, երբ մրցակից «Ռեալ Մադրիդը» բողոքել է Իսպանիայի մրցավարությունից՝ Լա Լիգայում կրած անսպասելի պարտությունից հետո։ «Լոս Բլանկոսը» շաբաթ օրը 1-0 հաշվով պարտվեց «Էսպանյոլին», որը պայքարում է դուրս մնալու համար, և դրանից հետո «Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային» զայրացած նամակ ուղարկեց՝ քննադատելով…
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Դեյվիդ Կոութիի դեմ նոր տեսանյութից հետո
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Անգլիայի Պրեմիեր Լիգայի սառեցված մրցավար Դեյվիդ Կոութիի դեմ այն բանից հետո, երբ The Sun-ի հրապարակած տեսանյութը ենթադրաբար ցույց է տալիս, թե ինչպես է նա սպիտակ փոշի օգտագործում Եվրո 2024-ի ընթացքում։ 42-ամյա Կոութը սկզբում բացառվեց PGMOL-ի՝ անգլիական ֆուտբոլի մրցավարական մարմնի կողմից, երբ երկուշաբթի օրը X սոցիալական ցանցում հրապարակվեց առաջին տեսանյութը, որում նա…
Ինձագին դժգոհությունն է արտահայտել մրցավարներից
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Իտալիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Մոնցայի» հետ հանդիպման ժամանակ (2:2) դժգոհ է մնացել մրցավարներիի աշխատանքից։ Դրվագներից մեկում «Ինտերի» խաղացող Ֆրանչեսկո Աչերբին գնդակը խփեց «Մոնցայի» դարպասը, սակայն դրանից քիչ առաջ մրցավարը հարձակման ժամանակ խախտում արձանագրեց։ Կրկնապատկերը դիտելուց հետո պարզ դարձավ, որ «Մոնցայի» ֆուտբոլիստ Պաբլո Մարին ընկել է թիմակցի հետ շփման պատճառով։ Եթե…
Տհաճ միջադեպ Լիոն-Մարսել խաղի ժամանակ․ շշով հարված են Պայեի գլխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արտառոց դեպք է տեղի ունեցել Լիգա-1-ի «Լիոն»-«Մարսել» հանդիպման ժամանակ։ Խաղի առաջին րոպեներին, երբ «Մարսելի» ֆուտբոլիստ Դմիտրի Պայեն մոտեցել է, որ իրացնի անկյունային հարվածը, տրիբունաներից նրա ուղղությամբ շիշ են նետել, ինչը դիպել է նրա գլխին և նա վայր է ընկել։ Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։ Երկար ժամանակ խոտածածկին մնալուց հետո Պայեն ոտքի կանգնել է, բայց…
Նեյմարը խաղի ժամանակ հարվածել է մրցավարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերկյան գոտու Բրազիլիա-Կոլումբիա հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել։ Նեյմարը դրվագներից մեկում բարկացած մոտեցել է մրցավարին ու կրծքավադակով հարվածել նրան։ Դրա արդյունքում, սակայն, բրազիլացին չի պատժվել, այլ ուղղակի կարգի է հրավիրվել մրցավարի կողմից։ Նշենք, որ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթել է Կոլումբիային։
Հայաստան-Ռումինիա խաղը կսպասարկի Դանիելե Օրսատոն
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 8-րդ տուրի շրջանակներում միմյանց հետ կմրցեն Ռումինիայի ու Հայաստանի ազգային հավաքականները։ Խաղը սպասարկելու են Իտալիայից ժամանած մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավարը Դանիելե Օրսատոն է։ Նրան եզրերում կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին, իսկ 4-րդ պաշտոնյան Լուկա Պայրետոն է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։…
Բրազիլիայում ֆուտբոլիստը ծեծել է մրցավարին․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արտառոց դեպք է գրանցվել է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի երկրորդ դիվիզիոնի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ։ Բրազիլական «Սան Պաուլու» ակումբի ֆուտբոլիստ Ուիլյամ Ռիբեյրոյին դուր չի եկել մրցավարի գործողությունները, որից հետո նա հարձակվել է նրա վրա և բռունցքով, հետո ոտքով հարվածել մրցավարին։ Դրանից հետո մրցավարն ուշագնաց է եղել ու արագ դաշտ են ժամանել բժիշկները։ Խաղը դադարեցվել…
Կումանին որակազրկել են 2 խաղով
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վիճաբանություն ունեցավ մրցավարի հետ՝ «Կադիսի» հետ հանդիպման վերջնամասում։ Սա, իհարկե, անպատասխան չմնաց ու մրցավարը կարմիր քարտով պատժեց Կումանին։ Դրանից հետ որոշում է կայացել հոլանդացի մասնագետին որակազրկել 2 խաղով։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։ Նշվում է, որ «Բարսելոնան» ու Կումանը նաև տուգանվել են։
Հայ մրցավարները՝ կանանց Չեմպիոնների Լիգայում
Օգոստոսի 18-ից 21-ը անցկացվելու են կանաց Չեմպիոնների Լիգայի առաջին փուլի հանդիպումները։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Սլովենիայում նախատեսվելիք հանդիպումները սպասարկելու են Արաքսյա Սարիբեկյանը և Քրիստինե Գրիգորյանը, իսկ Ռուսաստանում կայանալիք հանդիպումները սպասարկող մրցավարների ցանկում են Սոֆիկ Թորոսյանը և Լիանա Գրիգորյանը։
Իբրահիմովիչը որակազրկվել և տուգանվել է
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կպատժվի Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Պարմայի» դեմ խաղում (3-1) իր պահվածքի համար։ Ֆուտբոլիստը ուղիղ կարմիր քարտ էր ստացել 60-րդ րոպեին այն բանից հետո, երբ ինչ-որ բան էր ասել մրցավար Ֆաբիո Մարեսկեին։ Զլատանը «մրցավարի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար, որը պարունակել է անհարգալից տոնով քննադատություն» որակազրկվել է 1 խաղով ու տուգանվել 5 հազար…
Մրցավարներին ես սպասում, որ բողոքե՞ս․ Մոդրիչը՝ Պիկեին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս կայացած Էլ Կլասիկոն բավական խնդրահարույց էր՝ մրցավարական գործողությունների տեսանկյունից․ Բրեյթուեյթի հետ կապված կասկածելի դեպքը, մրցավարի կողմից խաղի հ իմնական ժամանական ընդամենը 4 րոպե ավելացնելը և այլն։ Մրցավարի գործողություններից մասնավորապես դժգոհ էին մնացել «Բարսելոնայի» խաղացողներն ու երկրպագուները։ Այս ֆոնին՝ խաղից հետո, փոքրիկ խոսակցություն տեղի ունեցավ Ժերար Պիկեի ու Լուկա Մոդրիչի միջև։ Նախ Մոդրիչը տեսնելով բարկացած…
Մատեո Լաոսը չի սպասարկի Ռեալ-Բարսելոնա խաղը
Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Լա Լիգայի 30-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» խաղի մրցավարին փոխարինելու մասին: Նախապես խաղը սպասարակելու էր Մատեո Լաոսը, սակայն նա մկանային վնասվածք է ստացել: Փոխարենը Էլ Լլասիկոյի գլխավոր մրցավարը կլինի Խեսուս Գիլ Մանսանոն: Խաղը կայանալու է ապրիլի 10-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Ման Սիթի – Բորուսիա խաղի մրցավարը ինքնագիր է վերցրել Հալանդից․ ինչո՞ւ
Օրերս կայացած «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» հանդիպման մրցավարի օգնական Օկտավիան Շովրեն ինքնագիր է խնդրել գերմանական ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդից։ Լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, թե ինչի համար էր անհրաժեշտ մրցավարին այդ ինքնագիրը։ Բանն այն է, որ Շովրեն արդեն տարիներ շարունակ օգնում է՝ աուտիզմով ծանր տեսակով հիվանդների համար նախատեսված բժշկական հաստատություններից մեկին։ Այդ կենտրոնի բյուջեն գոյանում է…
Ով կսպասարկի Ռեալ-Բարսելոնա խաղը
Marca-ի հաղորդմամբ` պարզ է, թե ով է սպասարկելու Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի Ռեալի ու Բարսելոնայի միջև կայանալիք խաղը։ Պաշտոնապես նշանակման մասին հայտարարվելու է վաղը: Աղբյուրի հաղորդմամբ` «Էլ կլասիկոն» կսպասարկի Մատեու Լաոսը, որը դատելու է նաև ՉԼ քառորդ եզրափակչի այսօր կայանալիք Բավարիա-ՊՍԺ հանդիպումը։ VAR-ի պատասխանատուն կլինի Սոտո Գրադոն։ Ռեալի ու Բարսելոնայի միջև խաղը նախապես պիտի սպասարկեր…
Մրցավարն ամեն կերպ փորձում է ինձ դեղին ցույց տալ․ Մեսսի
Երեկ «Վալյադոլիդի» հետ խաղի ժամանակ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին թեթև զրույց է ունեցել կատալոնական ակումբի պատվիրակ Կառլես Նավալի հետ։ Պարզվել է, որ Մեսսին դժգոհ է խաղի մրցավարի գործողություններից։ «Մրցավարը փորձում է ամեն կերպ ինձ դեղին քարտ ցույց տալ: Դա անհավանական է», – ասել է Մեսսին Նավալին: Նշենք, որ եթե Մեսսին դեղին ստանար, ապա բաց կթողներ…