ՅՈՒՆԵՍԿՕ

  • Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

    Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

    «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»․ Սողոմոնի առակներից այս նախադասությունը հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունն էր: Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի պաշտոնական Facebook-ի էջը հայտնում է, որ հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:  

  • ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

    ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

    Սեպտեմբերի 30-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը…

  • ՀՀ-ն ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը և պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը. ԱԳՆ մամուլի քարտուղար

    ՀՀ-ն ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը և պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը. ԱԳՆ մամուլի քարտուղար

    Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Պատասխան․ Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է…

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին

    ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին

    France Press գործակալության հաղորդմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է Թուրքիայից 2022 թվականի փետրվարին ներկայացրել զեկույց, թե ինչ վիճակում է գտնվում Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա տաճարը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու առնչությամբ և պահանջել Թուրքիային մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը տրամադրել կառույցի վիճակի մասին թարմացված զեկույց: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ…

  • Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված քննարկմանը

    Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված քննարկմանը

    Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի հումանիտար հարցերի բաժնի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված «Մարդասիրական օգնություն, միջազգային պատժամիջոցներ և զինված հակամարտություններ» թեմայով առցանց քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել է «Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների ՄԱԱԹ հիմնադրամի» նախաձեռնությամբ։ Պաշտպանը անդրադարձել է…

  • Մեկնարկում են Սպենդիարյան-150 հոբելյանական միջոցառումները

    Մեկնարկում են Սպենդիարյան-150 հոբելյանական միջոցառումները

    2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150- ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին՝ ժամը 11:15-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված կոմպոզիտորի հոբելյանին: Մամուլի ասուլիսին մասնակցելու…

  • ԱԺ փոխնախագահն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

    ԱԺ փոխնախագահն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

    ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ: Կողմերը կարևորեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ,…

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Սեժոնգ թագավոր և Կոնֆուցիուս մրցանակները. ԿԳՄՍՆ

    ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Սեժոնգ թագավոր և Կոնֆուցիուս մրցանակները. ԿԳՄՍՆ

    ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակներ՝ «Ներառական հեռավար և թվային գրագիտության ուսուցում» թեմայով: Մրցանակները շնորհվելու են տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նշանակալից ազդեցություն ունեն գրագիտության խթանման գործում։ «Սեժոնգ թագավոր» մրցանակն այս տարի սահմանվել է՝ խթանելու մայրենի լեզվի…

  • Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

    Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ը հայտնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է: «Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ…

  • Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

    Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր…

  • Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է միջազգային պաշտոնյաների

    Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է միջազգային պաշտոնյաների

    Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին։ Կոչը հրապարակվել է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքում, որը ներկայացնում ենք ստորև․ «Դիմում ենք Ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի…

  • Մեր լեզուն արյունն է մեր․ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

    Մեր լեզուն արյունն է մեր․ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

    Հայաստանի ազգային գրադարանի Facebook-ի էջում գրված է․ «1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2000 թվականից այս օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր: Մայրենի լեզվի միջազգային օրը նպատակ ունի հավերժացնելու այն քաղաքական պայքարը, որ շուրջ 70 տարի առաջ մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:…

  • Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում

    Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում

    Լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ-ից: Մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթության…

  • Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

    Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

    Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշեց, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի…