յուրացում
34-ամյա կինը զինվորների օգնությունից խոշոր գումար է յուրացրել
Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին որպես օգնություն ուղարկված գումարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, ի թիվս այլ հանգամանքների, պարզվել է նաև հանցագործության կատարման եղանակը, ինչի արդյունքում մեղադրանք է առաջադրվել երևանաբնակ Արաքսյա Հովհաննեսյանին:…
Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում յուրացումների ու վատնումների դեպքերով քրգործեր են հարուցվել
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Ամասիայի բաժիններ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, այդ թվում նաև ԱԱԾ-ից, որ ՀՀ Շիրակի մարզի գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում,համայնքապետարանում թույլ են տվել ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխահտուցման նպատակով համայնքային բյուջեներից…
Մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: ԵՊՀ ռեկտորի պաշտոնը Արամ Սիմոնյանը զբաղեցրել է ավելի քան տասը տարի: Աղբյուրի հաղորդմամբ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել են…
Ռուսաստանում փոխնախարար է ձերբակալվել
Ռուսաստանում ձերբակալվել է տեղի Էներգետիկայի փոխնախարար Անատոլի Տիխոնովը։ Այս մասին հայտնում է Kommersant-ը։ Նշվում է, որ Տիխոնովը մեղադրվում է առնվազն 603 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ։ Մեղադրվողների շարքում է նաև պաշտոնյայի խորհրդականը։ Ըստ աղբյուրի՝ Տիխոնովի փաստաբանները նշում են, որ փոխնախարարն անմեղ է։ Նշվում է նաև, որ Տիխոնովը կալանքի տակ է վերցրել 2 ամսով։ Ընթանում է նախաքննություն։
Սերժ Սարգսյանի աջակիցների հայտարարությունը
Սերժ Սարգսյանի աջակիցները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի աջակիցներ, Կոչ ենք անում մեզ միանալ ս.թ. փետրվարի 25 ին ժամը 14:00-ին ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին՝ աջակցելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին»։ Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության…
Օթևան համայնքում բացահայտվել են յուրացման ու պաշտոնեական կեղծիքի դեպքեր (ՏԵՍԱՆՅՈԹ)
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Օթևան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ համայնքապտերանի որոշ պաշտոնատար անձինք կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքի ղեկավարի կնոջը, առանց վերջինիս գիտության, 2017 թվականին ձևակերպել են որպես համայնքապետարանի վարչական շենքի մաքրուհի և սահմանված…
Ռուբեն Հայրապետյանի կողմից ՀՖՖ-ում ենթադրյալ յուրացումների դեպքով քրգործ է հարուցվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ենթադրյալ յուրացումների դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առևտրային կամ…
«Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ…
Էրդողանի ընտանիքը յուրացնում է երկրի ռազմարդյունաբերությունը․ Քըլըչդարօղլու
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին և նրա ընտանիքին մեղադրել է երկրի ռազմարդյունաբերության ոլորտը յուրացնելու մեջ։ «Էրդողանի ընտանիքը ջանում է իր ձեռքը վերցնել թուրքական ռազմական արդյունաբերությունը։ Եթե քաղաքական գործիչը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ իր ընտանիքին և պետության ամենամեծ գործարաններն առանց հինգ կոպեկ վճարելու տալիս իր ընտանիքի անդամներին, ապա դրա անունը յուրացում…
Կոռուպցիոն բնույթի հանցագործություն՝ «Սյունիք» ՋՕԸ տնօրինության կողմից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017-2019 թվականներին «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը, օգտվելով ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ…
ՀՈԱԿ-ի տնօրենն ու Գառնիի նախկին ղեկավարը խոշոր չափերով յուրացումներ են կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համաքնի…
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Հրայր Թովմասյանի գործից
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև՝ մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, հաշվի առնելով, որ մամուլում արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ…
Նախարարության պաշտոնյան յուրացրել է 25 Միլիոնից ավել դրամ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայանակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Վերջինս, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ…
Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի և յուրացման համար
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց»-ի տնօրենը, 2013 թվականի ապրիլ ամսից մինչ օրս զբաղեցնելով տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար…
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարման մեխանիզմը: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,…












