նաիրի բկ

  • Մանվել Գրիգորյանը երեկվանից վերակենդանացման բաժանմունքում է

    Մանվել Գրիգորյանը երեկվանից վերակենդանացման բաժանմունքում է

    ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում. նա 24 ժամ ստանում է ինսուլին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նա հայտնեց, որ երեկվանից միացվել է արհեստական շնչառության սարք։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը երեկվանից գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Աղբյուրը՝ News.am

  • Ընթանում է Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ գործով դատական նիստը

    Ընթանում է Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ գործով դատական նիստը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում ընթանում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Այս նիստին պաշտպանական կողմը պետք է ապահովի Մանվել Գրիգորյանի առողջության հարցով դատախազության միջնորդության հիման վրա ձևավորվող փորձագիտական խմբի աշխատանքներին ներգրավվող օտարերկրյա մասնագետների ներկայությունը, նախատեսվում էր, որ նրանք դատարան պետք է ներկայանային դեռ հուլիսի 16-ին տեղի ունեցած…

  • Բժիշկները Մանվել Գրիգորյանին թույլատրել են խնամակալ ունենալ

    Բժիշկները Մանվել Գրիգորյանին թույլատրել են խնամակալ ունենալ

    Խոշոր չափով յուրացման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել է, երբ նա ԲԿ–ից դուրս գրվելուց հետո հրաժարվել էր դեղորայք ընդունել։ Նա նշեց, որ Գրիգորյանն իրենց մոտ է…

  • Հաստատվել են այն ԲԿ-ները, որտեղ պետպատվերի շրջանակում կիրականացվեն չարորակ հիվանդությունների անվճար վիրահատությունները

    Հաստատվել են այն ԲԿ-ները, որտեղ պետպատվերի շրջանակում կիրականացվեն չարորակ հիվանդությունների անվճար վիրահատությունները

    Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ  չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից: Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էին որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է: Այսուհետև չարորակ հիվանդությունների…

  • Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

    Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

    ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ «Մանվել Գրիգորյանն այս պահին հետազոտություն է անցնում», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։ Նա այլ մանրամասներ չհաղորդեց։