նախագիծ
ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կկարողանան այցելել ԱՄԷ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կառավարության հերթական նիստում hարցը ընդգրկված էր օրակարգի չզեկուցվող նախագծերի մեջ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2017 թվականին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017թ. հունվարի 19-ի թիվ 24-Ա…
Բարձրացվում է ՀՀ անօրինական ներկրված դեղ վաճառելու դեպքում տուգանքը․ նախագիծ
ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց «Դեղերին մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նախագիծն ուղղված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելուն։ «Նախատեսվում է տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ…
Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք է համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. նպատակը անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային…
ԳԱԱ-ում քննարկվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի հետ քննարկել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ Կարեն Քեռյանը նշել է, որ գործող կարգում կան բազմաթիվ դրույթներ, որոնք միմյանց հետ համաձայնեցված չեն. նոր կանոնակարգով վերացվում են այդ անհամաչափությունները: Փաստաթղթով նախատեսվում է կատարել փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման կարգում չորս ուղղություններով․ Թեկնածուական պաշտպանելուց…
Կառավարությունը հաստատեց Արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու նախագիծը
Կառավարությունը հաստատեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։ Ներկայացված փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։ «Առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։…
Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը
ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը: Նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը հիմնականում նպատակ ունի՝ աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական պահանջները՝ քանակականի փոխարեն, օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում, վերացնել պահանջների անհամաչափությունը և առկա բացերը, մտցնել հստակեցումներ, ապահովել սահուն անցում խորհրդային համակարգից եվրոպական համակարգին:…
Մինչև 2024 թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. նախագիծ
«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի` մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիրը սահմանելը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի…
Համացանցով տարածվող նկարը ոչ մի կապ չունի ամանորյա լուսավորության նախագծի հետ. Երևանի քաղաքապետարան
Հաշվի առնելով տարբեր լրատվամիջոցների կողմից Հանրապետության հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտ է համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։ «Հաշվի առնելով նշվածը՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ»…
Շրջանավարտներին հնարավորություն կտրվի երկու անգամ հանձնել քննություն. նախագիծ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Աշխատակարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է. «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ). «Մաթեմատիկա»…
Comedy Club-ի անդամները հայտարարել են նախագծից դուրս գալու մասին
Օրեր առաջ Comedy Club-ի անդամ Գարիկ Խառլամովը հայտարարել է, որ լքում է նախագիծը. Պավել Վոլյայի հետ նոր վարող է դարձել Անդրեյ Բեբուրիշվիլին: Այսօր սակայն, Խառլամովի սոցցանցային էջերում հայտնվել է տեսանյութ, որում Պավել Վոլյան, Մարինա Կրավեցը, Թիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը և այլոք հայտարարել են, որ Գարիկ Խառլամովի հեռանալուց հետո հրաժարվում են աշխատել նախագծում։ «Կուրյատնիկ» տելեգրամյան ալիքը…
Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը
Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն։ Քննարկվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը և դրան առչվող հարցերի լայն շրջանակ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տեսակետները պայմանագրի նախագծի առանձին կետերի վերաբերյալ։
Գերմանիան թողարկել է նոր եվրոպական ՀՕՊ համակարգերի նախագիծը
Գերմանիան թողարկել է նոր եվրոպական ՀՕՊ համակարգերի նախագիծը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը և նրա 14 գործընկերներն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Բրյուսելում ստորագրել են European Sky Shield հակաօդային վահան ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը։ Լամբրեխտի խոսքով՝ նախագծի նպատակն է փակել հակաօդային պաշտպանության ճեղքերը։ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ֆոնին նախարարը նշել է, որ աշխարհն ապրում է սպառնալից մարտահրավերներով լի…
Նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիտում հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ և, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն…
Փողոցային առևտուրը կարգավորող նախագիծը հավանության արժանացավ կառավարության կողմից
Կառավարությունը փողոցային առևտուրը կարգավորող նախագիծ է հավանություն տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Երևան համայնքը և այլ համայնքներ բախվում են այն խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չկարգավորված է մնում: «Երևանի քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել…
Կյանքի պուրակի կառուցման նախագիծը ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին
ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են Երևանի բուսաբանական այգու տարածքում՝ Արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները: Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը, ճարտարապետական լուծումներն ու ֆունկցիոնալ գոտիավորման սխեման: Շեշտվել է, որ նախագծային տարածքը մոտ 35 հա է, նախատեսվում է ունենալ զբոսանքի և հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային…















