նախագիծ
Հուսով եմ՝ ներքին գործերի նախարարություն ստեղծելու քայլերը շուտով կամբողջանան. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում. «Ինչպես շատերդ արդեն տեղեկացել եք, ՀՀ կառավարությունն ստեղծում է ներքին գործերի նախարարություն։ Այդ մասին առաջարկությամբ տարիներ շարունակ հանդես ենք եկել խորհրդարանում (այդ թվում՝ կառավարության այլընտրանքային կառուցվածք ներկայացնելիս)՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելով բերում ենք խորհրդարանական վերահսկողության դաշտ, ինչպես մյուս նախարարությունները։ Ըստ շրջանառության…
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին նախագծում կատարվել են լրացումներ
Կառավարությունը հավանություն տվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Խնդիրն առնչվում է ուսանողներին տարկետում տրամադրելու հարցին: Ինչպես գիտեք, 2017 թվականին համապատասխան օրենքում փոփոխություն կատարելուց հետո մեր շրջանավարտները զրկվեցին ՀՀ բուհերում անընդհատ կրթություն ստանալու իրավունքից, որովհետև նրանք բոլորը պետք է զորակոչվեին բանակ, բացառությամբ օլիմպիադաներում մեդալներ նվաճած շրջանավարտների, որոնց քանակը փոքր…
Մեր գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ. Վարչապետը՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ: ««Մուլտի գրուպ» ընկերության նախագահը կամ ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են Կառավարություն, Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ,…
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են կառավարության անդամներ, պատգամավորներ:
Փաշինյանին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ «Հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Տեղի է ունեցել…
Քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը
ՀՀ կառավարությունը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Նախ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայիս համակարգին, առկա խնդիրներին ու թերություններին, հաշմանդամության փորձաքննության գործընթացին, մատուցվող ծառայություններին, երաշխիքներին, ինչպես նաև սոցիալական պաշտպանությանը:…
750 միլիոն դրամ՝ Մետրոյի նոր կայարանի կառուցման համար
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի վերաբերյալ։ Կառավարությունը կայարանի նախագծման համար հատկացրել 750 միլիոն դրամ։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը պետք է ֆինանսավորեր կայարանի նախագծում է, բայց քրեական գործերից մեկի շրջանակում Երևանին հասցված 850 միլիոն դրամի վնասի փոխհատուցում է տեղի ունեցել ու քննարկումների արդյունքում որոշվել այդ այդ գումարն ուղղել…
Երևանի բյուջեից գումար կհատկացվի պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող քաղաքացիների՝ մշտական բնակության վայր տեղափոխմանը
Երևանի բյուջեից գումար կհատկացվի պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող քաղաքացիների՝ մշտական բնակության վայր տեղափոխմանը: Նախատեսվում է Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասով ընթացիկ նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, ավելացնել 22 միլիոն 330 հազար դրամով և այն ուղղել պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիների մշտական բնակության վայր տեղափոխմանը: Նախագիծը զեկուցվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում: «Առաջարկում եմ Երևանի ավագանու…
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հողամասերի ընդլայնմանն առնչվող նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են հողամասերի ընդլայնման խնդիրը: Առաջարկվում է վերացնել օրենսգրքի՝ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքին առնչվող սահմանափակումը, որը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող…
Կառավարությունը 1,2 մլրդ է տրամադրել ԱՆ-ին՝ Pfizer-ի պատվաստնյութի գնման համար
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1,2 միլիարդ դրամ կհատկացնի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութից 200 հազար դեղաչափ գնելու համար։ Այս մասին որոշում է ընդունվել Կառավարության նիստում։ Պատվաստանյութերի խմբաքանակը Հայաստանում կլինի մինչև 2021 թվականի ավարտը։ Կառավարության որոշման նախագծում ասվում է, որ ներկայումս բանակցություններն ավարտված են, իսկ պայմանագիրը կնքումն ընթացքի մեջ է։
Ընդդիմությունն ուզում է, որ իրենց բերած հայտարարությունները չընդունվեն․ Կոնջորյան
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ դրանում կան ներքաղաքական բովանդակություն ու նպատակներ հետապնդող ձևակերպումներ։ Կոնջորյանը զարմանք հայտնեց, որ անվտանգային հարցերով ԱԺ փաստաթղթի մեջ ընդդիմությունը միակողմանի ձևակերպումներ է անում, որոնք անընդունելի են լինելու քաղաքական մեծամասնության համար։ Պատգամավորն այս ամենը բացատրեց նրանով, որ ընդդիմությունն…
Կառավարությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Սնդիկի մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը և «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Կառավարությունն առաջարկում է կարգավորել մեր երկրում սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովի…
Գիտուժի հայտարարությունը Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի վերաբերյալ
«Գիտուժ»-ի հայտարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման «e-draft» համակարգում։ «Գիտուժ» նախաձեռնությունը, համարում է, որ վերոնշյալ օրենքը պետք է հիմք հանդիսանա Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման համար, որն իր հերթին կբերի բարձրագույն կրթական համակարգի զարգացմանը՝ մրցունակ գիտնականներին…
Մեկնարկում է «Հայահավաք» նախագիծը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը իրականացնում է «Հայահավաք» նախագիծը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ««Հայահավաք» նախագծի շրջանակում հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռևս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու…
Կառավարության նախագծով ընդլայնվում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը
Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, առաջին ընթերցմամբ քննարկեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը։ Փոփոխությամբ նախատեսվում է պետական համակարգից նվազեցնել աշխատողների արտահոսքը ու միևնույն ժամանակ բարձրացնել պետական համակարգում աշխատելու գրավչությունը։ Տվյալ փոփոխությամբ՝ Կառավարությունն ընդլայնում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը ևս 2 ուղղությամբ: Սրանով…














