նախապատրաստում
Մարտական հերթապահության նախապատրաստում բանակում
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստման աշխատանքներ: Ստուգվել է հերթափոխի նախապատրաստվող անձնակազմի սպառազինությունը և հանդերձանքը, հենակետերի ավագները հրահանգավորվել են մարտական դիրքերում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հերթափոխի նախապատրաստում բանակում
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստման աշխատանքներ: Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգվել է զինծառայողների սպառազինությունը և հանդերձանքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Զորավարժություն․ ընթանում են տեխնիկայի նախապատրաստման աշխատանքներ
1-ին զորամիավորման ստորաբաժանումներում, ռազմավարական զորավարժության շրջանակում նախորոշված շրջաններում ամբողջ ծավալով իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման աշխատանքներ: Մարտական տեխնիկան նախապատրաստվում է պայմանական հակառակորդին ոչնչացնելուն և համապատասխան հարվածներ հասցնելուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հերթափոխի նախապատրաստում Զինված ուժերում
Մայիսի 22-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են մարտական հերթապահության հերթափոխում ընդգրկվող անձնակազմին՝ հաշվի առնելով մարտական խնդիրների բնույթը և ծավալը, առաջադրված խնդիրների առանձնահատկությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։