նախարարի տեղակալ
Վահրամ Դումանյանն ու Ժաննա Անդրեասյանը գործուղվել են Լոնդոն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ, 2022 թ. մայիսի 21-26-ը գործուղվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին: Այս տարի Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ: Գործուղման ընթացքում նախատեսված…
Կրթությունը պետք է բավարարի տնտեսության զարգացման կարիքները․ Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դուալ կրթություն/աշխատաշուկա. առկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ ԿԳՄՍ նախարարը և Օլգա Լյուբիմովան մշակութային բնագավառում համագործակցության փաստաթուղթ են ստորագրել Սպասում ենք հստակ և կողմնորոշված արձագանք․ բաց նամակ վարչապետին «Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը…
Այս կարգի միջոցառում Հայաստանում երբևէ չի անցկացվել․ Կարեն Գիլոյան
Հայաստանում մայիսի 21-ից 31-ը կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Նա նշեց, որ այս կարգի միջոցառում երբևէ չի անցկացվել Հայաստանում, նույնիսկ խորհրդային շրջանում։ Նրա խոսքով՝ մանսակցելու են 42-43 երկրից 250-300 բռնցքամարտիկներ։
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Wabtec ընկերության վաճառքի գծով գործադիր տնօրենին
Սեպտեմբերի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդարություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրեն Լարս Հիկին։ «Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով օգնական Տիգրան Տանանյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի…
Բագրատ Բադալյանն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բագրատ Բադալյանն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի նոր տեղակալ է նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գոռ Մելիքյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ Ղեկավարվելով «հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին 2020թ. փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Նշվում է վարչապետի որոշման մեջ։
Նունե Պետրոսյանը` քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նունե Պետրոսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նունե Պետրոսյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
ԱԻ նախարարի տեղակալը ընդունել է Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի առևտրաարդյունաբերության պալատի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջանի պատկան մարմինների, հատուկ նշանակության տեխնիկա և բուժսարքավորումներ արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Արկադի Բալյանը հակիրճ ներկայացրեց ԱԻ բնագավառում հայ-ռուսական բազմակողմանի համագործակցությունը՝ մասնավորապես Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի գործունեությունը: Նիժնի Նովգորոդի շրջանի արտահանման ներուժի զարգացման կենտրոնի…
Հնդկաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ԱԳՆ
Օգոստոսի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին (Kishan Dan Dewal)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Հնդկաստանի դեսպանը, շնորհակալություն…
Չեխիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հուլիսի 16-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Բեդրիխ Կոպեցկիին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանն ընդգծեց ներկայիս հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկեցին…
Արդարադատության նախարարի տեղակալը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին: Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում: Փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կենսագործվող քաղաքականության մշակման…
Հովհաննես Հարությունյան՝ Առողջապահության նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի հայտարարությունը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը Ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարություն է տարածել, որում ասված է. «Շարունակելով Կառավարության կառուցվածքում փոփոխությունների շրջանակներում մշակված Երիտասարդական քաղաքականության կոմպոնենտի վերաբերյալ տեսլականը, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առաջարկվող Երիտասարդության հարցերի պետական կոմիտեի գործառույթների նախագիծը: ՀՀ երիտասարդական քաղաքականության արդի մարտահրավերների համատեքստում այս մոտեցումն իսկապես դիտվում է ավելի շահեկան, քան…
Ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը գրում է․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին,…
Գրիշա Թամրազյանը նշանակվել է ԿԳ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիշա Թամրազյանը նշանակվել է Կրթության ու գիտության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ», – ասված է որոշման մեջ:















