նախարարությունների օպտիմալացում
Հրապարակվել է կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը. հայտնի է նոր նախարարությունների ցանկը
Հրապարակել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետևյալ նախարարությունները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առողջապահության նախարարություն արդարադատության…
«Անթույլատրելի է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը», – ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Կառավարության որոշումը՝ նախարարությունների օպտիմալացման ծրագրի մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հ. Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ: Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու,…
Օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածները 6 ամիս կունենան նոր իրավիճակին ադապտացվելու համար. Էդուարդ Աղաջանյան
«Այն աշխատողները, որոնք պետական համակարգի օպտիմալացման և մի շարք նախարարությունների վերակազմավորման արդյունքում գործազուրկ կդառնան՝ կրճատվելուց երեք ամիս առաջ կտեղեկացվեն այդ մասին և ևս երեք ամիս օրենքով սահմանված կարգով կստանան աշխատավարձ, հետևաբար նրանք կունենան վեց ամիս նոր իրավիճակին ադապտացվելու և նոր աշխատանք գտնելու համար»։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան։
«ԿԳՆ-ն որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից», – Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման հարցին։ «Նախարարությունների օպտիմալացման մասին 1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից: 2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային…