Նատալի Լուազո
Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատում են Ադրբեջանին, Թուրքիային Ցեղասպանության տարելիցին
Եվրախորհրդարանի պատգամավորներ Նատալի Լուազոն (Ֆրանսիա) և Գեադիս Գեադին (Կիպրոս) քննադատել են Ադրբեջանին և Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի համատեքստում։
Եվրոպատգամավոր Լուազոն Բաքվի դատավարությունները համեմատել է ստալինյան ժամանակաշրջանի դատավարությունների հետ
Ֆրանսիացի եվրոպատգամավոր Նատալի Լուազոն Բաքվում հայ պատանդների դատավարությունները նմանեցրել է ստալինյան դատավարություններին։ Գովաբանել է ԵՄ Հայաստան առաքելության երկարաձգումը, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի սպառնալիքների վերաբերյալ։
ԵՄ երկրները պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին, որը Երևանին զինտեխնիկա է տրամադրում. Նատալի Լուազոն
Եվրախորհրդարանի անդամները սատարում են Երևանի ջանքերը՝ շարունակելու Բաքվի հետ երկկողմ ու բազմակողմ քննարկումները՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։ Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ, ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։ Այս մասին գրում է dw.com-ը: «Բանակցությունները շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է…
Արարատ Միրզոյանն ու Նատալի Լուազոն քննարկել են տարածաշրջանային հարցեր
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և…
Բերձորի միջանցքի՝ Հակարի կամրջի մոտ պարեկություն է կատարել Եվրախորհրդարանի պատվիրակությունը
Հունիսի 21-ին Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի (SEDE) պատվիրակներն այցելել են Հայաստանում Եվրոպական առաքելության (EUMA) Գորիսի օպերատիվ կենտրոն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տիրող անվտանգության իրավիճակը գետնի վրա ավելի լավ հասկանալու համար: Այս մասին հաղորդել է EUMA-ի մամուլի ծառայությունը: Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի ճեպազրույցից հետո տիկին Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ…
Ֆրանսիայի ԱԺ-ն հավանություն Է տվել Գերմանիայի հետ համատեղ խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն Է տվել Գերմանիայի հետ համատեղ խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը, որը կոչված Է բարելավել համագործակցությունը երկու երկրների միջև, այդ թվում՝ միջազգային հարցերի շուրջ: Ազգային ժողովի կայքում զետեղված հեռարձակման համաձայն, այդ որոշումը պաշտպանել Է պատգամավորների ճնշող մեծամասնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօրվա բանաձևը նոր փուլ Է ներկայացնում ԳԴՀ-ի և Ֆրանսիայի միջև գործընկերության…
Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում
Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չէ: Այդ մասին հայտարարել է Ֆրանիսայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն: «Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը հիմնականն է մնում»,- ասել…







