ՆԳՆ ՓԾ
Փրկարարները Երևանյան լճից երիտասարդի դի են դուրս բերել
Փրկարարները Երևանյան լճից քաղաքացու դի են դուրս բերել: Այս մասին հայտնումեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Հունվարի 22-ին, ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները լճից…
Հրդեհ Լենինգրադյան փողոցում
Հունվարի 17-ին, ժամը 05։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բակում այրվում է զրուցարան տաղավար։ Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։51-ին, մարվել՝ 06։01-ին։ Այրվել է զրուցարան տաղավարը (մոտ 9 քմ)։
ՃՏՊ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում. կա տուժած
Հունվարի 15-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



