ներմուծում
Կստեղծվի 175 նոր աշխատատեղ` 189 հազար դրամ միջին աշխատավարձով
Կառավարությունը երեք տարով երկարաձգեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը՝ ավելացնելով ներմուծվող հումքի ցանկը: «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությունը գործում է 2017 թվականից։ ✔️ Ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.2 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է…
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին
2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: Այդ մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։ 2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված…
Ի՞նչ պետք է իմանաք ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս
2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է…
Արցախ ներմուծված ապրանքների ծավալն օգոստոս ամսվա ընթացքում աճել է 10.2%-ով
Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 11.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1 մլրդ դրամով կամ 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 10.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ: Աղբյուրի հաղորդմամբ` ներմուծված ապրանքանյութական արժեքների 69.4 տոկոսը կամ 7.8…
ՄԻՊ-ը նախագիծ է մշակել՝ պաշտպանելու մտավոր սեփականությամբ ապրանքներ ներմուծողների իրավունքները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող խնդիրների վերաբերյալ։ Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ տարբեր անձինք Հայաստան են ներկրում առանց պաշտոնական ներկրողի (իրավատեր) թույլտվության ապրանքներ՝ խախտելով պաշտոնական ներկրողի իրավունքները։ Տվյալ դեպքում մաքսային մարմինը ռեեստրում առկա տեղեկությունների հիման վրա կասեցնում է ապրանքի բաց թողնումը 10 օրով՝ միաժամանակ…
Կառավարությունը կաջակցի ոչխարների ավելացմանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել 2019– 2023թթ. Հայաստանում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության պետական ծրագիր։ Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստան ներմուծել 30 հազար գլուխ ոչխարներ և այծեր։ Այդ նպատակով նախատեսվում է այս տարվա բյուջեում կատարել փոփոխություն, բայց թե որքան գումար է հատկացվելու ծրագրի իրականացման համար, անհայտ է»։
Թուրքիան ամենամեծ քանակի զենք ներմուծողն է Գերմանիայից
Թուրքիան առաջինն այն երկրների ցանկում, որոնց Գերմանիան զենք է վաճառում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը: 2019 թվականի միայն առաջին 4 ամիսների ընթացքում ռազմածովային ոլորտում Գերմանիայից 184 մլն 100 հազար եվրո արժողությամբ զինամթերք է տրամադրվել Թուրքիային, որը կազմել է այդ ամիսներին գերմանական զենքի ընդհանուր վաճառքի 60 տոկոսը: Անցյալ տարի նույնպես Թուրքիան բարձր ցուցանիշ…
ԱԱԾ-ն բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ…
0 տոկոս ներմուծման մաքսատուրք` Վիետնամից մինչև 150 տոննա երկարահատիկ բրնձի ներմուծման համար
Կառավարության որոշմամբ` 2019 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրինձի առանձին տեսակների ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 150 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրինձի առանձին տեսակների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի…
ԵԱՏՄ-ից արդեն կարելի է անձնական օգտագործման նպատակով ալկոհոլ ու ծխախոտ արտահանել
ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնային անցակետային ծառայությունը: «Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ներկայում…
ՌԴ-ն կշարունակի Վրաստան ներմուծել ու արտահանել գյուղատնտեսական ապրանքներ
«Ռոսսելխոզնադզոր»-ը Վրաստանից գյուղատնտեսական արտադրանքի արգելման հարցը չի քննարկում: Այդ մասին հաղորդում է РИА Новости՝ հղում կատարելով վարչության պետ Սերգեյ Դանկվերտին: «Մենք նույնիսկ չենք դիտարկել այդ հարցը, մենք վրաց գործընկերների հետ աշխատում ենք բավական արդյունավետ»,- ասել է նա: Բացի դրանից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը շատ ավելի շատ է արտահանում է, քան ներմուծում այդ երկրից:…
ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել․ Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով «մեթամֆետամին»…
Թուրքիայից Ուկրաինա է ներմուծվել 38 տոննա վարակված լոլիկ
Korrespondent-ի փոխանցմամբ՝ Թուրքիայից Ուկրաինա ներմուծված 38 տոննա լոլիկի մեջ տեսուչները լոլիկի հարավամերիկյան ցեց են հայտնաբերել։ Նշվում է, որ լոլիկի խմբաքանակը հետ է ուղարկվել Թուրքիա։ Ուկրաինայի պետական ծառայության մամուլի ծառայությունը փոխանցում է, որ նման դեպքերը բացառելու համար Թուրքիա ծանուցումներ են ուղարկվել առ այն, որ լոլիկի խմբաքանակը չի համապատասխանում Ուկրաինայի ֆիտոսանիտարական նորմերին։
Թուրքիայում նվազել են արտահանման և ներմուծման ծավալները
Թուրքական լիրայի փոխարժեքի տատանումները որոշակի ազդեցություն են ունեցել նաև երկրից կատավող արտահանման և ներմուծման ծավալների վրա: 2018թ. մարտի դրությամբ 1 դոլարն արժեր 3.95 թուրքական լիրա, 2019թ. մարտին փոխարժեքը կազմել է 5.59 լիրա: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած զեկույցի համաձայն՝ 2019թ. մարտին Թուրքիայից կատարված արտահանումը նվազել է 0.4 տոկոսով՝ կազմելով 15…
Եթե քայլեր չձեռնարկվեին, Հայաստանում ցեմենտ արտադրող գործարանները կփակվեին. Հայկ Սարգսյան
Այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ ցեմենտ արտադրող 3 գործող ընկերությունները ցեմենտի տոննան բաց են թողնում 40-48 հազար դրամով, բայց նախորդ տարվա իշխանափոխությունից հետո Հայաստան սկսեց ներմուծվել նաև իրանական ցեմենտ, որն ավելի էժան է։ Ըստ պատգամավորի՝ իրանական ցեմենտի տոննայի գինը ընդամենը 8-10 հազար դրամ է, և նույնիսկ հարկվելուց հետո…














