Նիկոլո Շկիրա
Իտալիայի չեմպիոնը Դիբալային առաջարկ է արել
Իտալիայի չեմպիոն «Ինտերը» հետաքրքրված է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Այս մասին Twitter-ում գրում է Նիկոլո Շկիրան։ 28-ամյա հարձակվողն այս ամառ ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ չի երկարաձգելու պայմանագիրը «Յուվեի» հետ։ Շկիրան գրում է, որ Իտալիայի չեմպիոնը 3 տարվա պայմանագիր է առաջարկել Դիբալային՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողին գնելու ցանկություն…
Այաքսի մարոկկացի պաշտպանը կտեղափոխվի Բավարիա
Հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ Նուսայր Մազրաուին ամռանը կմիանա գերմանական «Բավարիային»։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլ Շկիրան։ Նա նշում է, որ Մազրաուիի ու «Այաքսի» միջև պայմանագիրն ավարտվում է ամռանը, այսինքն՝ 24-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնին կմիանա անվճար։ Շկիրայի խոսքով՝ մարոկկացի ֆուտբոլիտը «Բավարիայի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Մազրաուին «Այաքսի» գլխավոր թիմում է…
Բեյլն ամռանը կլքի Ռեալը
Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը ամռանը կհեռանա ակումբից։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նշվում է, որ նա առաջարկներ ունի MLS-ից ու Անգլիայի Պրեմիեր Լիգայից։ Ըստ աղբյուրի՝ Բեյլն ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ ու կհեռանա մադրիդյան ակումբից անվճար։ Նշենք, որ ուելսցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիով եվրո։
Ինտերի ֆուտբոլիստը մոտ է ակումբը լքելուն
Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Ստեֆանո Սենսին կարող է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից։ Այս մասին գրում է Նիկոլ Շկիրան։ Նա նշում է, որ նրանով հետաքրքրված են մի շարք իտալական այլ ակումբներ, օրինակ՝ «Սասուոլոն», «Կալյարին» և այլն։ Շկիրայի խոսքով՝ ինքը Սենսին չի ցանկանում հեռանալ «Ինտերից»։
Ռեալի ֆուտբոլիստը՝ Ռոմայի դիտակետում
Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Դանիել Սեբալյոսին։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշում է, որ «Ռեալում» Սեբալյոսը խաղաժամանակ չի ստանում, ինչի պատճառով ֆուտբոլիստն էլ դեմ չէ լքել մադրիդյան ակումբը։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական «Բետիսը»։
Կոնտեն կարող է դառնալ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ, բայց նա պայման ունի
Իտալացի Անտոնիո Կոնտեն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուն։ Նա մնում է գլխավոր թեկնածուն։ Սակայն, Կոնտեն մարզչի պաշտոնը զբաղեցնելու իր պայմանն ունի։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Շկիրան։ Վերջինիս խոսքով՝ Կոնտեն 3 տարվա պայմանագիր է պահանջում ՄՅՈւ-ից։ Նշվում է, որ «Յունայթեդը» մարզչի հարցում որոշում կկայացնի առաջիկա օրերին։
Շվեցարացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ռոմա
Շվեյցարիայի ազգային հավաքականի ու Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի ծառայություններով հետաքրքրված իտալական «Ռոման»։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշում է, որ 24-ամյա հենակետայինի ներկայիս պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։
Ջեկոն մոտ է Ռոման լքելուն
Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է լքել հռոմեական ակումբն այս մրցաշրջանից հետո։ Սրա մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշում է, որ Ջեկոյի պայմանագիրն ավարտվում է մյուս տարի, բայց «Ռոման» պատրաստ չէ 7,5 միլիոն եվրո վճարել հարձակվողին՝ մեկ մրցաշրջանի համար։