Նիկոլ Շկիրա
Արսենալն ու Միլանը կպայքարեն Ասենսիոյի տրանսֆերի համար
Անգլիական «Արսենալը» «աչքի տակ է առել» Մադրիդի «Ռեալի» իսպանացի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյին։ Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Վերջինս նշում է, որ լոնդոնյան ակումբը կփորձի 26-ամյա հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը պատրաստ է վաճառել Ասենսիոյին 30 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Արսենալի» հետ կպայքարի նաև իտալական «Միլանը»։…
Դիբալան թարմացնում է Յուվեի հետ պայմանագիրը
Պաուլո Դիբալան կշարունակի իր ելույթները Թուրինի «Յուվենտուսի» կազմում։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են նոր պայմանագրի պայմանները։ Թարմացված տարբերակով՝ Դիբալան կստանա տարեկան 8,5 միլիոն եվրո, որին գումարած 1,5 միլիոն եվրո էլ բոնուսների տեսքով։ Ըստ Շկիրայի՝ նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի դեկտեմբերի վերջին։
Ալվեսը կարող է վերադառնալ Բարսելոնա
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Դանի Ալվեսը մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա» ու կարիերան ավարտել այնտեղ։ Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշել է, որ 38-ամյա Ալվեսի ու ակումբի միջև բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, իսկ առաջիկայում ֆուտբոլիստը հանդիպում կունենա ակումբի ներկայացուցիչների հետ։ Ըստ Շկիրայի՝ այս տեղափոխությանը դեմ չեն «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան ու…
Անգլիական գրանդը Ռոնալդուին պայմանագիր է առաջարկել
«Մանչեսթեր Սիթին» դեռևս մտադրություն ունի ձեռք բերել «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշել է, որ «Ման Սիթիից» Ռոնալդուին պայմանագիր են առաջարկել՝ նախատեսված մինչև 2023 թվականը։
Գատուզոն կգլխավոր Տոտենհեմը
Իտալական ֆուտբոլի լեգենդներից Ջենարո Գատուզոն, ով «Ֆիորենտինան» գլխավորելուց կարճ ժամանակ անց հեռացավ ակումբից, այժմ կարող է գլխավորել անգլիական «Տոտենհեմը»։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շկիրան։ Նա նշում է, որ Գատուզոն արդեն համաձայնեցրել է իր պայմանագիրը «Տոտենհեմի» հետ։ Այն 3 տարով է՝ տարեկան 2,5 միլիան եվրո աշխատավարձով։ Ըստ լրագրողի՝ անգլիական ակումբի գործադիր տնօրենն արդեն Միլանում…