Նինոշմինդա
Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հարևան Վրաստանում հերթական երկրաշարժն է գրանցվել ու կրկին Նինոծմինդայի մոտակայքում։ Այս անգամ երկրաշարժն ունեցել է 3 բալ ուժգություն, իսկ էպիկենտրոնը գտնվել է 3 կիլոմետր խորության վրա։ Այս մասին հայտնում է Aliq-ը։ Նշվում է, որ վերջին շրջանում Դմանիսին և Նինոծմինդային հարող տարածքը ակտիվ սեյսմիկ գոտի է դարձել ու այստեղ գրեթե ամեն օր երկրաշարժ է տեղի ունենում։