նոր վարչապետ
Իսրայելը նոր վարչապետ ունի
Իսրայելի նոր վարչապետ ունի։ Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները։ Այս մասին հայտնել է իսրայելական «Կան» ռադիոկայանը։ Մինչ լիազորություների ստանձնումը Լապիդը զբաղեցրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Լապիդը կղեկավարի կառավարությունը մինչև նախարարների նոր կաբինետի կազմի ձևավորումը, որը ծրագրվում է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Ֆրանսիայի նոր վարչապետ Կաստեքսը հայտարարել է կառավարության վերակազմավորման մասին
Ֆրանսիայի նոր վարչապետ Ժ․ Կաստեքսը այսօր՝ հուլիսի 6-ին, կհայտարարի կառավարության վերափոխման մասին, որը օգնություն ցույց կտա տուժած տնտեսությանն ու նոր շունչ կհաղորդի նախագահ Է․ Մակրոնի կուսակցությանը: 55 ամյա նոր վարչապետը Պիրենեյների քաղաքապետն էր, ով եղել է Ֆրանսիայի նախկին նախագահ՝ Ն․ Սարկոզիի վարչակազմի, ինչպես նաև «աջակողմյան հանրապետականներ» կուսակցության անդամ։ Նա հաջորդում է Էդուարդ Ֆիլիպին, քանի որ…
Իրաքում համաձայնության են եկել նոր վարչապետի թեկնածության շուրջ
Իրաքի խորհրդարանում ներկայացված խոշորագույն քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել երկրի նոր վարչապետի թեկնածության շուրջ: Նոր վարչապետ կարող է դառնալ նախկին կապի նախարար Մուհամմադ Թաուֆիկ Ալյաուին: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրաքում իր քաղաքական աղբյուրին: «Հնարավոր է մոտակա ժամերին կամ վաղը պարոն Ալյաուիին հանձնարարվի նոր կառավարության ձևավորումը: Խորհրդարանի ամենաազդեցիկ կուսակցությունների առաջնորդները` «Ֆաթհ»…
Զուրաբիշվիլին ստորագրել է Գախարիային Վրաստանի վարչապետ նշանակելու հրամանագիրը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Ավելի վաղ նրան իր վստահության քվեն էր տվել երկրի խորհրդարանը։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի կառավարության աշխատակազմին։ Վրաստանի խորհրդարանը կիրակի կայացած նիստում վստահության քվե էր տվել կառավարությանը՝ ի դեմս ներքին գործերի նախկին նախարար Գախարիայի։ «Հրամանը ստորագրված…
Սկանդալային նախարարը՝ Վրաստանի նոր վարչապետ
Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է տվել երկրի ՆԳ նախկին նախարար Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ կազմավորված կառավարությանը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով վրացական հեռուստաալիքները: Ինչպես նշվում է, այդպիսով խորհրդարանականները հաստատել են երկրի նոր վարչապետի թեկնածությունը, ինչպես նաև նրա կազմած նախարարական ցանկը և կառավարական ծրագիրը: Նոր վարչապետին աջակցել է 150 պատգամավորներից 98-ը: ԶԼՄ-ները հաղորդում են, որ Գախարիան…
Վրաստանի խորհրդարանն սկսել է Գախարիայի կառավարության հաստատման ընթացակարգը
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 4-ին ձեռնամուխ է եղել Գեորգի Գախարիայի նորացված կառավարության հաստատման ընթացակարգին: Կոմիտեների լսումների ուղիղ հեռարձակումը, ինչպես հաղորդում է TACC-ը, իրականացվում է օրենսդիր մարմնի կայքում։ «Այսօր մենք կլսենք արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանիի զեկույցը: Նա մեզ կներկայացնի կառավարության ծրագիրը, ինչպես նաև համառոտ տեղեկատվություն՝ կատարված աշխատանքի վերաբերյալ»,-ասել է արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Սոֆյա Կացարավան՝…
Բորիս Ջոնսոնի պապը հաշիվ է պահանջել Հայոց ցեղասպանության համար. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի պապ Ալի Քեմալի հետ կապված գրառում է կատարել թվիթերյան իր էջում։ Կարո Փայլանը գրել է. «Ալի Քեմալը խղճով քաղաքական գործիչ էր։ Նա հաշիվ պահանջեց Հայոց ցեղասպանության համար։ Եթե կարողանար հաջողության հասներ, ցեղասպան մտածելակերպը կջնջվեր պետությունիվ։ Հանցանքն առանց պատիժ մնաց և կրկնվում է»։ Նշենք,…
Բողոքի ակցիա՝ ընդդեմ Բրիտանիայի նոր վարչապետի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես հայտնել ենք, երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Սակայն նրա պաշտոնավարման առաջին օրն այդքան էլ հարթ չի անցել: Դաունինգ Սթրիթում տասը հազարից ավելի ցուցարար է հավաքվել՝ հնչեցնելով կարգախոսներ, որոնք դեմ են Բորիս Ջոնսոնին: Ոստիկանությունը շրջափակել է վարչապետի նստավայրը: Ակտիվիստները ծուխ են արձակել, բարձր երաժշտություն միացրել: Ձերբակալվածներ չկան, քանի…
Սոցիալ-դեմոկրատները հաղթանակ տարան Դանիայում կայացած ընտրություններում
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է Դանիայի ընտրություններում, կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա երկրի նոր վարչապետ։ Այս մասին հայտնի է դառնում ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներից՝ քվեների գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո: Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենն արդեն ընդունել է պատությունն ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է TV2 հեռուստաալիքը։ Սոցիալ-դեմոկրատները «կարմիր դաշինքի» մյուս կուսակցությունների հետ ստանում են 91 տեղ…








