շախմատ
Կրիշտիանու Ռոնալդու՝ ֆուտբոլային լեգենդից մինչև էլեկտրոնային սպորտերի դեսպան
Կրիշտիանու Ռոնալդուն, ով հայտնի է իր ֆուտբոլային վարպետությամբ, շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ՝ ստանձնելով նոր դերեր, ներառյալ 2025 թվականի Էլեկտրոնային սպորտերի աշխարհի գավաթի դեսպանությունը:
Հայ շախմատիստուհիները կարևոր հաղթանակներ են գրանցել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամները հաջողությամբ հանդես են եկել Հունաստանի Հռոդոս կղզում կայացող Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում, որտեղ Մարիա Գևորգյանը հաղթել է թուրք Եկատերինա Աթալիկին, իսկ Աննա Խաչատրյանը՝ ադրբեջանցի Այան Ալլահերդիևային
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի 2025 թվականի չեմպիոններ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունները, որտեղ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը նվաճեցին չեմպիոնի տիտղոսները: Տղամարդկանց առաջնություն Ռոբերտ Հովհաննիսյանը, ցույց տալով անկասելի խաղ, 9 խաղափուլում վաստակել է 6,5 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն: Սա նրա համար երրորդ չեմպիոնությունն էր Հայաստանում՝ նախորդ հաղթանակներից հետո: Երկրորդ տեղը 5,5…
Մագնուս Կարլսենը հեռացվել է առաջնությունից ջինսե տաբատ կրելու պատճառով
Շախմատի մեծ վարպետ Մագնուս Կարլսենը հեռացվել է Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից՝ 9-րդ տուրին մասնակցելու համար ջինսե տաբատով։ ՖԻԴԵ-ի կանոնակարգերը խախտելու համար Կարլսենին տուգանել են 200 դոլարով և առաջարկել փոխել հագուստը՝ մրցաշարին շարունակելու համար։ Սակայն աշխարհի նախկին չեմպիոնը հրաժարվել է այս հնարավորությունից։ Կարլսենը պարզաբանել է, որ մրցափուլից առաջ հանդիպման պատճառով ստիպված…
Երևան՝ միջազգային մարզական կենտրոն. 2024 թ.-ի միջոցառումների արդյունքները
2024 թվականին Երևանը կրկին հայտնվեց միջազգային մարզական քարտեզի կենտրոնում՝ հյուրընկալելով 15 միջազգային մրցաշար, որոնք ընդգրկել են 13 մարզաձևեր և Հայաստան բերել շուրջ 6500 մարզիկների՝ 16 երկրներից։ Այս միջոցառումները մեծապես նպաստել են քաղաքի մարզական կյանքի աշխուժացմանը և Երևանի՝ որպես մարզական միջազգային կենտրոնի, դիրքի ամրապնդմանը։ Տարեսկզբին, ապրիլի 21-ին, «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024»…
Շանթ Սարգսյանը՝ միանձնյա առաջատար Դոհայում
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը փայլուն ելույթով գլխավորում է «Qatar Masters Open 2024» միջազգային շախմատի մրցաշարի աղյուսակը, որը ներկայումս ընթանում է Դոհայում։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Սարգսյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է՝ վաստակելով 5.5 միավոր: Նրան կես միավորով հետապնդում են հայտնի գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։ Այսօր Շանթ Սարգսյանը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ, ինչը համարվում…
Հայաստանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում ներկայացված է 5 շախմատիստներով
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը ներկայացված է 5 շախմատիստներով։ Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներ են Հայկ Մարտիրոսյանը (70-րդ հորիզոնական) և Շանթ Սարգսյանը (85-րդ հորիզոնական)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, շարունակում է մնալ աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը՝ զբաղեցնելով 11-րդ տեղը։…
Կարեն Գրիգորյանն ու Էլինա Դանիելյանը՝ Պորտուգալիայի մրցաշարի հաղթողներ
Հայաստանցի շախմատիստները փայլուն արդյունքներ են գրանցել Պորտուգալիայում կայացած «XVIII Torneio Internacional Figueira da Foz – Sabir Ali» մրցաշարում՝ նվաճելով հաղթողի կոչումները։ Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը ցուցաբերել է տպավորիչ խաղ՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր և դառնալով ընդհանուր մրցաշարի հաղթող։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Գրիգորյանը գերազանցել է իր մրցակիցներին և նվաճել առաջնության գլխավոր տիտղոսը։ Մրցաշարին…
Հայ շախմատիստները մեկ միավորով զիջում են Եվրոպայի անհատական առաջնության առաջատարին
Հայաստանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում։ Առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ, և մրցակցությունը թեժանում է։ 8-րդ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով հավաքել է 7 միավոր։ Նրա անմիջական հետապնդողների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն…
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կանցկացվի Աստանայում
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կանցկացվի ղազախական Աստանա քաղաքում: Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն: Մրցախաղը կկայանա ապրիլի 7-ից մայիսի 1-ը: Չեմպիոնական մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն եվրո: Այս գումարի 60 տոկոսը կհասնի հաղթողին: Աշխարհի չեմպիոն համար կմրցեն Հավակնորդների մրցաշարի հաղթող Իան Նեպոմնյաշկին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած չին Դին Լիժենը: Ընթացիկ տարվա…
ԱՄՆ առաջնության 5-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտություն է կրել
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Ամերիկյան առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Էվանդեր Լյանին, իսկ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը կիսել է միավորը Քրիստոֆեր Լուի հետ: 5-րդ տուրից հետո ԱՄՆ առաջնության մրցաշարային…
Արոնյանը պարտվել է Sinquefield Cup-ի 8-րդ տուրում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչիի հետ և զիջեց սպիտակ խաղաքարերով: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարներն են Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան և ՖԻԴԵ-ի դրոշի տակ…
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Sinquefield Cup-ի 7-րդ տուրում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էր: Պարտիայի 45-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները Ուեսլի Սոն և Հանս Նիմանն են: Նրանք…
Լևոն Արոնյանը կիսել է միավորը Ուեսլի Սոյի հետ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն այս տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: Պարտիայի 43-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Տուրի մյուս պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է Հանս Նիմանը, որը 5…
Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ՄարիաԳևորգյանը: Շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնապագահ է վերընտրվել Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև Լևոն Յոլյանը: Հրաչիկ Թավադյանը ընտրվել է գործադիր տնօրեն, Մարիա Գևորգյանը` գլխավոր քարտուղար: Սերժ Սարգսյան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է. 2004 թվականից: