Շահին Մուստաֆաև
Փետրվարի 14-ին Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը տեսակոնֆերանսով քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ուղեցույցների նախագծերն ու հաջորդ հանդիպման կազմակերպման հարցերը։
Մոսկվայում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ մեկնարկել է սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ երկրորդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մայիսի 31-ին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի անձնակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի հետ: Կողմերը պայմանավորվել են բարձրացնել երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը բոլոր ասպարեզներում: Իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների նախագահների միջև նախկինում կնքված համաձայնագրերի իրականացման կարևորությունը: «Այսօր պատշաճ պայմաններ են ստեղծվել համատեղ նախագծերի իրագործման համար, որոնք կասեցվել էին ԱՄՆ պատժամիջոցների…