շինաշխատանքներ
Ասկերանում շարունակվում են նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքները
ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնել է, որ Ասկերանի շրջանում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները։ «Հովսեփավան համայնքի վարչական տարածքում այս պահին միանգամից 2 վայրում նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվում։ Մինչև տարեվերջ Արցախում շահագործման կհանձնվի 317 բնակարան Կառուցվում է Արցախի Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհը Թաղամասերից…
Կառավարությունը ամենամասշտաբային շինաշխատանքներն է իրականացնում Սյունիքում
Տարոն Չախոյանը իր Facebook-ի էջում նշել է, որ կառավարությունն անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային շինաշխատանքներն է իրականացնում Սյունիքում։
Ստեփանակերտում շարունակվում են նոր թաղամասի շինաշխատանքները
Հուլիսի 6-ին Արցախի քաղաքաշինության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ շարունակվում են Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքի նոր թաղամասի շինաշխատանքները Հայտարարության մեջ մասնավորաես ասված է․ «ԱՀ Ստեփանակերտ քաղաքում Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները լայն թափով շարունակվում են։ Արդեն ավարտվել են հողային աշխատանքները, այժմ հավաքվում է բետոնային հիմքի մետաղական…
Կարմիր Շուկա համայնքում նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են
Հուլիսի 5-ին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը հայտարարությւոն է տարածել, ոում հյատնել է, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ Արցախում կնքվել է #СoWorking տարածքներ ստեղծելու մասին հուշագիր Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում «Ավարտման փուլում են համայնքում կառուցվող թվով 3 առանձնատան…
Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինաշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շարունակվում են շինարարարական աշխատանքները Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում:
Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեի բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները շարունակվում են
Շարունակվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեում գտնվող թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։ Նոր կառուցվող թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 38 բնակարանանոց, որից թվով 8-ը 3 և 4 սենյականոց, իսկ 15 բնակարանանոց երկու շենքերը 1, 2, 3, 4 սենյականոց։ Ներկա դրությամբ իրականացվում…
Երևան-Արմավիր ճանապարհին երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ գոտով
Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ19+400-կմ20+500 հատվածում (Էջմիածին համայնք) մայիսի 12-ից մինչև մայիսի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար Նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Արցախի պետհամալսարանում շինաշխատանքները շարունակվում են
Արցախի քաղաքաշինության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում շարունակվում են շինարարական աշխատանքները… ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի շինաշխատանքները նորից ընթացքի մեջ են։ Ներկա պահին ընթացքի մեջ են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Շինարարությունն իրականացնում է «Բերդ» ՍՊԸ-ն։ Շենքի նախագծի հեղինակը «Վեմ» ընկերությունն է։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2021-2022թթ. ուսումնական տարվա…
Ստեփանակերտում իրականացվում են բնակարանաշինության նոր ծրագրեր
Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ծրագրերին: Հանդիպմանը ներկա «Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները նախագահին են ներկայացրել ընկերության կողմից մայրաքաղաքում իրականացվող բազմաբնակարան թաղամասի շինաշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախ այն պետք է համապատասխանեցվի Ստեփանակերտի գլխավոր հատակագծի նախագծի պահանջներին, իսկ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ձեռքբերվելուց առաջ բնակարանները…
Եկեղեցում շինաշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ Արարատ գյուղի բնակչի կողմից սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 7-ին, Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 5-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Արարատ գյուղի տարածքում կիսակառույց եկեղեցում շինարարական…
Պենտագոնը շինարարական աշխատանքներ է նախատեսում Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում
Պենտագոնը թուրքական մի շարք ընկերությունների հետ Ինջիրլիք ավիաբազայում շինարարական աշխատանքներ կատարելու պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի վերջը ժամկետով և ընդհանուր 95 մլն դոլար գումարով։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայությանը: «Թուրքական 8 շինարարական ընկերությունների ընդհանուր 95 մլն դոլար գումարի պայմանագիր է տրվել՝ Թուրքիայում ԱՄՆ ՌՕՈՒ ավիաբազայում զինվորական կից ենթակառուցվածքի ընդհանուր նշանակության տարրերի շինարարության…
Լոռու մարզպետը դժգոհել է մարզում իրականցվող շինաշխատանքների դանդաղ ընթացքից
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում պետբյուջեի միջոցներով՝ այդ թվում նաև՝ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին, Տուրիզմի պետական կոմիտեին Լոռու մարզպետարանի կողմից ներկայացվելիք զբոսաշրջային ոլորտի ներդրումային ծրագրերին, տարածքների համաչափ զարգացման հարթակի…
Ճանապարհը պետք է բացվի, որ «Լիդիանը» իր շինաշխատանքները կատարի․ Բաբկեն Թունյան
Ամուլսարի հանքի շահագործման համար պետք է շինարարական աշխատանքներ արվեն, որոնք կարող են մինչև մեկ տարի տևել, և այդ ընթացքը ժամանակ է տալիս, որ եթե բնապահպանական ռիսկեր կան, լրացուցիչ փորձաքննություն արվի և դրանց պատասխաններ տրվեն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Այս պահին որոշումն այն է, որ…
Ստեփանավանի փողոցներից մեկում կատարվող շինաշխատանքներում խախտում է հայտնաբերվել․ Տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված համապատասխան ուսումնասիրության և տեղազննության արդյունքում՝ Ստեփանավան համայնքի Գ. Նժդեհ փողոցում, «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության կողմից իրականացված հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերվել են մի շարք թերություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, արձանագրվել է, որ ճանապարհի բազալտե եզրաքարերը տեղադրված են…
Վերականգնվում է Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները Թալինին կապող ավտոճանապարհը
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում իրականացվում է Հ81, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհահատվածի վերականգնումը։ 10.9 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) և Շիրակի մարզի Անիի (3.8 կմ) տարածաշրջաններում՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները կապելով Հ75 հանրապետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ: Ճանապարհի վերականգնումն իրականացվում է…