շիրակ
Հավի կրծքամսում խոնավության զանգվածային մասը կազմել է 80 տոկոս
Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող «Գլենդել» խանութից գնել է հավի կրծքամիս: Եփելուց հետո սպառողը նկատել էր, որ կրծքամիսը փշրվում է և ունի դոնդողանման սորուն արտադրություն: Արագ արձագանելով ահազանգին՝ Գյումրիի երկու՝ «Գլենդել» և «Կինգ», սուպերմարկետներում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային…
Փյունիկը ընկերական խաղում հաղթանակ տարավ Շիրակի նկատմամբ
Այսօր միմյանց դեմ ընկերական հանդիպում անցկացրին Երևանի «Փյունիկն» ու Գյումրու «Շիրակը»։ Վարդան Բիչախչյանի թիմը 2-0 հաշվով հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։ Գոլերի հեղինակներն են Արման Ասլանյանն ու Լյովա Մրյանը։ Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբները շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։
ՀՀ մի քանի մարզերում 2020թ. կմեկնարկի «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» ծրագիրը
Եվրոպական միության կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» (LEAD) ծրագիրը, որի վերաբերյալ հերթական քննարկումն է անցկացվել Լոռու մարզում: Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո դե լա Ռոսան, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը,…
Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արման Սարոյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի ԲԴԽ-81-Ո-199 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արման ՍԱՐՈՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», – Ասված է հրամանագրում։ Այս…
Բարձրագույն խումբ․ Նոան հաղթեց Արարատին, Գանձասար-Կապանը՝ Շիրակին (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
Դեկտեմբերի 2-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Նոա»-«Արարատ» 2:0 (1:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Էդգար Սահակյան Գոլերը՝ Մաքսիմ Մայրովիչ, 45+3, Դմիտրի Լավրիշև, 85 https://www.youtube.com/watch?v=KtffTo6yQfE «Գանձասար-Կապան»-«Շիրակ» 1:0 (1:0) Երևան, ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան Գոլը՝ Հրայր Մկոյան, 37, ինքնագոլ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Սնկից թունավորումների դեպքերը նվազել են
Հայաստանի տարածքում այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 դեպք՝ 43 տուժածով: Սննդային թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարության մասնագետները…