շոկոլադ
Կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի արտադրությանը
Նոր հետազոտությունն ընդգծում է, որ կլիմայի փոփոխությունը վտանգում է կակաոյի համաշխարհային արտադրությունը և առաջարկում է փոշոտման վրա հիմնված լուծումներ:
Ուտելիքներ ձմեռային վատ տրամադրության և դեպրեսիայի դեմ
Բանան Բանանը հարուստ է բջջանյութով և վիտամիններով։ Բայց դրանց բաղադրության ամենաուշագրավ տարրը կարելի է ապահով անվանել տրիպտոֆան, որն օգնում է բարձրացնել սերոտոնինի (ուրախության հորմոն) մակարդակը և դանդաղեցնում ուղեղի բջիջների ծերացումը: Այն անփոխարինելի է հոգեկան սթրեսի, քնի պակասի և դեպրեսիայի դեպքում։ Առատ ընթրիքի փոխարեն կերած մի քանի բանանները երաշխավորում են առավոտյան հանգիստ քուն և հիանալի ինքնազգացողություն։…
Մուգ գարեջրի հետ անսպասելի համադրություն
Բլոգեր Պավել Եգորովը նշել է, որ տոնական խնջույքի ժամանակ թեթև գարեջրի համար լավ խորտիկ են մսային ուտեստները, ինչպիսին է խորովածը։ Միաժամանակ մուգ գարեջուրը կարելի է խմել որպես դեսերտ և ուտել քաղցրավենիքի հետ։ «Մուգ գարեջրի համար կարելի է նույնիսկ քաղցր բան ուտել», – ասում է Եգորովը: Նրա խոսքով՝ կարելի է բլիթների, տորթերի համադրել։ Եվ հատկապես շոկոլադը։…
Ռոնալդուի մայրը ցուցադրել է որդու շոկոլադե արձանը (ՆԿԱՐ)
Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես դոս Սանտոս Ավեյրոն, Instagram-ի իր էջում հրապարակել է որդու շոկոլադե արձանը։ Այն պատրաստել է ժորժ Կարդոսոն։ Դրա քաշը 120 կիլոգրամ է։
Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է
Ամեն տարի հուլիսի 11-ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը։ Շոկոլադն առաջին անգամ ստացել են ացտեկները՝ այն անվանելով «աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, այն բերելով Եվրոպա, անվանել են «Սև ոսկի»: Հուլիսի 11-ը՝ որպես շոկոլադի միջազգային օր, ընդունվել է 1995 թվականին ու առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայում։ Ռուսաստանի դաշնության որոշ խոշոր քաղաքներում, Սանկտ Պետերբուրգից սկսած մինչև Վլադիվոստոկ, հուլիսի…
Երևանի շոկոլադի գործարանը շեշտակիորեն ավելացնում է արտահանման ծավալները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության ծրագրերին և արտադրական գործընթացին։ Հիմնադիր Սոս Սահակյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ ընկերության երկու ապրանքանիշերը դիրքավորվում են բարձրորակ բրենդային շոկոլադի արտադրման և իրացման ոլորտում: Նա ներկայացրել է գործարանի 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական գործունեության արդյունքները․ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իրացման ծավալներն…
Հայաստանից շոկոլադի արտահանումը աճել է 30.3 տոկոսով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումն աճել է 30.3 տոկոսով: «Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումը աճել է 30.3 տոկոսով: Քաղցր հայրենիք»,- գրել է նա: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2383838275269887?__xts__[0]=68.ARBGzKTvRh2vD7z48sfO3hMS9Bd7qGHcXBi1WO6CiycmATufBUGW11KBMkOsjClikue2gmOEYhScOJnzUIUCSY2Ehq-PIIWuOhS6-N9x9ahsu6kJ4IIwkZ7slbcIi3ei63b2SR7sWXD0o2ZIKc7cy2otEKn5NCiqgDz0Ftw5wQU03s6dKIawLdG01N4_XDu41OOg_nhvM5-_tb0Upmasu1uPcb0bSUW1D13HNFsHxUR44ocvz6f3L-3gz7CJxwNK_XXRC9lvefSfwBuLq5C4zGFr5FQpkTscSuUW-N7QCy5KDWkfZD0cGKNxVI7wJPbh4aQEbLvvDJygUvOKTD5svZDV&__tn__=-R
Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ բաժանող անձը հայտնաբերվել է
Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ բաժանող անձը հայտնաբերվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ «Համացանցում շրջանառվում էին լուրեր, թե «Գեղարքունիքի մարզում երեխաներին կասկածելի կոնֆետներ են բաժանել, կատարվել է ստամոքսի լվացում», ինչի կապակցությամբ…
Յուրօրինակ շոկոլադի արտադրամաս Կոտ դ՛Իվուարում
Կոտ դ’Իվուար գործում է շոկոլադի յուրօրինակ արտադրամաս: Արտադրամասում կակաոյի հատիկներն մանրացնում են հատուկ հեծանվի օգնությամբ:Այնտեղ ամեն ինչ արվում է ձեռքով: Մեկ սալիկն արժե 60 ցենտ: Շոկոլադը հիմնականում արտահանվում է եվրոպական շուկա, քանի որ տեղի բնակիչների համար արտադրանքը շատ թանկ է:
ԱՄՆ-ում ճանապարհի վրա մոտ 13․3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել
ԱՄՆ-ում ճանապարհի վրա մոտ 13․3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Հանրային անվտանգության վարչությանը։ Դեպքը տեղի է ունեցել Արիզոնա նահանգում՝ Ֆլագստաֆ քաղաքի մոտ։ ՃՏՊ-ի հետևանքով շրջվել է շոկոլադ փոխադրող ավտոցիստեռնը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տեղի ունեցածից հետո ճանապարհը 4 ժամով փակվել է՝ շոկոլադի զանգվածից այն…