շորթում
Քոքոբելյանի հոր առևանգման գործով նախաքննությունը՝ ԻԻՀ քաղաքացու մասով ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84-ամյա բնակչի առևանգման և 3 միլիոն դոլար շորթման գործով քրեական վարույթի նախաքննությունը՝ ընդգրկելով ԱԺ նախկին պատգամավոր, Դաշնակցական Սուրեն Մանուկյանի ակտիվ ներգրավվածությունը։ Քննության արդյունքում պարզվել է, որ Սուրեն Մանուկյանը, հանդիսանալով հանցավոր խմբի կազմակերպիչներից մեկը, համաձայնության է եկել Իրանի քաղաքացու և մի…
Գտնվել են մեքենայի համարները գողացող ու գումար պահանջողները․ ԱԱԾ-ի բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը հանրորեն վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելու գործելաոճին, հետևողական պայքար մղելով սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, միավորվելով և գալով…
Երևանի բնակիչն ընգծել է իր անձնային առավելությունն ու խոշոր գումար շորթել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ծանր հանցագործության հերթական դեպքը, հայտնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։ Պարզվել է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հ. Ք-ի և Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ի միջև տարիների ընթացքում ձևավորված փոխհարաբերությունների բնույթը վերջինիս հնարավորություն է…
Կին ներկայացած տղամարդը Odnoklassniki-ով գումար է շորթել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական կայքի օգտատիրոջից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, Հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդը, «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում…
Վանաձորում 30-ամյա կինը մեկ այլ անձի օգնությամբ 1,257,000 դրամ է շորթել տղամարդուց
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի նկատմամբ կողոպուտ և շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: 2020թ. մարտի 20-ին Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհին «Օդնոկլասնիկի» կայքի…
ՔԿ-ն վարույթ է ընդունել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ հարուցված քրգործը
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ քննչական կոմիտեն վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչկան վարչությունում քննություն է տարվում՝ Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության Անիի բաժնում…
Շորթման և խուլիգանության համար կալանավորվել է Վանաձորի բնակիչը
ՀՀ քննչական կոմիտի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, 2020թ. հունվարի 18-ին, բռնություն գործադրելու սպառնալիքով Վանաձոր քաղաքում գործող «Դիկտիս» ՍՊ ընկերության տնօրենից պահանջել է իրեն հանձնել ընկերության կողմից կազմակերպվող հասարակական տրանսպորտի վճարովի կանգառների գործունեության ղեկավարումը և դրանից առաջացած հասույթը, հայռնում են ՀՀ քննչական…
Մեկ օրում հայտնաբերվել է 55 հանցագործություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, մարմնական վնասվածք հասցնելու` 10, խարդախության՝ 5, ընտանեկան բռնության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, իշխանության…
Facebook-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վերջերս «Facebook» սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում։ Օրինակ՝ այս էջը։ Կասկածելի անվանումով էջում տեղադրված է տեսանյութ։ Տեսանյութում հայտնի երգիչ Սերժ Թանկյանն է, որը խոսում է համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մասին։ Սակայն տեսանյութի վերնագրի հատվածում անհասկանալի հայերենով գրված է բոլորովին այլ բան՝ Հազարավոր օգտատերեր մեկնաբանությունների մասում…
Աղջիկները երիտասարդից 1 միլիոն դրամ են շորթել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։ Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի…
Lրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից շորթում կատարելու դեպքով քրգործի նախաքննությունը անարտվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ լրագրողը, ով տարիներ շարունակ զբաղվել է լրագրողական գործունեությամբ, իսկ վերջին շրջանում որպես լրագրող թղթակցել է…
Երիտասարդը 14-ամյա աղջկանից սպառնալիքով շորթել է ոսկյա զարդեր ու գումար․ առաջադրվել է մեղադրանք
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ փաստական…
Կնոջից 1 միլիոն 700 հազար դրամ շորթելու պահին տղամարդը բերման է ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապի մեջ են գտնվել։ Այնուհետև տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու, ինչպես և կնոջ երեխաների նկատմամաբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 3․000․000 դրամի ոսկյա զարդեր և 9…
17-ամյա աղջիկը դասընկերուհուց 746․000 դրամ է շորթել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման վերաբերյալ տվյալներ ստացան։ Համաձայն տվյալների՝ Արագածոտնի մարզում ապրող 17-ամյա մի աղջիկ դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով նրանից պահանջել ու մաս-մաս ստացել է ընդհանուր 740․000 դրամից ավելի գումար։ Աղջիկները հրավիրվեցին բաժին։ Տուժողից հաղորդում ընդունվեց, իսկ մյուսը տվեց խոստովանական բացատրություն։…
ԱԱԾ պաշտոնատար անձինք շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք,…















